Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Ադրբեջանը գաղտնազերծում է Նիկոլ Փաշինյանին․ 168.am

168.am-ը գրում է․ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ։ Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

Անցած շաբաթ բառացի նույն բանն ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Գերմանական Berliner Zeitung հրատարակությանը տված հարցազրույցում նա նշել էր․

«Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ եղել են հակամարտության հիմնական պատճառը հենց առաջին իսկ օրվանից, և տևական ու անշրջելի խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերջնականապես արմատախիլ անել այն։ Իսկ դա անհնար է անել առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։ Եթե ​​այս երկրի հիմնական օրենքը մնա ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի Հանրապետության ցանկացած նոր ղեկավարություն, ընդդիմանալով Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կպախարակի այն՝ պատճառաբանելով ամենաբարձր իրավական ուժ ունեցող սահմանադրության հետ համաձայնագրի անհամապատասխանությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։

Ադրբեջանցի պաշտոնյաների այս հայտարարությունները սոսկ Հայաստանին ուղղված հերթական պահանջների արտահայտությունը չեն, իրականում դրանք պարունակում են շատ ավելի խորքային շերտեր, որոնց նկատմամբ հայ հասարակության համարժեք արձագանքի դեպքում ներկայիս շատ կործանարար գործընթացներ կարող են առնվազն կանխվել։ Եթե դիվանագիտական լեզվից վերաշարադրենք ադրբեջանցի պաշտոնյաների խոսքը, ապա նրանց ասածը նշանակում է՝ իրենք հասկանում են, որ Հայաստանից պահանջածը ոտնահարում է հայերի ազգային արժանապատվությունը, նվաստացուցիչ է և, որ գործող իշխանությունից տարբերվող ցանկացած այլ իշխանություն կարող է չեղարկել ցանկացած պայմանագիր ու համաձայնություն, քանի որ դրանք, բացի ստորացուցիչ լինելուց, նաև պարունակում են պատմաքաղաքական այնպիսի անարդարություն, որը չի կարող երբևէ չդառնալ Հայաստանի քաղաքական օրակարգի մասը։

Ադրբեջանցիների ասածը նշանակում է նաև, որ իրենց պահանջներին կարող են համաձայնել միայն դավաճանաբար տրամադրված իշխանությունները (սեփական մտասևեռման պատճառով, թե իրական կոլաբորացիոնիզմի հիմքով՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ), և ցանկանում են իրենց իսկ խոսքերով՝ անշրջելի դարձնել դա։

Նրանց ասածն այլ խոսքով նաև այն է, որ իրենց բավարար չէ միայն իշխանության դավաճանությունը կամ դավաճանահակությունը, անհրաժեշտ է, որպեսզի դրա պատասխանատվությունը կիսի ողջ հայ ժողովուրդը։

Այս հայտարարությունները՝ մի կողմից՝ մարտահրավեր լինելով Հայաստանի համար, մյուս կողմից՝ պարունակում են նաև հնարավորություններ՝ հայ հասարակության արձագանքի տեսանկյունից։ Ադրբեջանն անուղղակիորեն գաղտնազերծում է Հայաստանի իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին՝ այն իմաստով, որ վերջինս պատրաստ է այնպիսի զիջումների, որոնք հնարավոր կլինեին միայն ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության պարագայում (սեփական մտասևեռման պատճառով, թե իրական կոլաբորացիոնիզմի հիմքով՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ)։

Հայ ժողովուրդը, ահա, մեծ հաշվով, այս մարտահրավերին պատասխանելու երկու տարբերակ ունի՝ կա՛մ իր անտարբերությամբ, անգործությամբ, «քաղաքականությամբ չզբաղվելու» կեղծ ինքնաարդարացմամբ թույլ տալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ կատարի Ադրբեջանի պահանջները՝ Արցախի հանձնման անջնջելի խարանը հանրաքվեի միջոցով դաջելով հասարակության հավաքական ճակատին և գցելով ժողովրդի գրպանը, կա՛մ ինքնապահպանման ու արժանապատվության պաշտպանության բնազդով պայմաններ ստեղծել, որպեսզի Ադրբեջանը որևէ փաստաղթուղթ կնքի ոչ թե Հայաստանի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրինակ՝ արտահանձնման կամ գերիների փոխանակության շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>