Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

ԵՄ գագաթնաժողովը հաստատեց Վրաստանի անդամակցության կասեցումը՝ փորձելով ազդել այդ երկրի ընտրության արդյունքի վրա

Ինչպես հայտնի է, մեկ շաբաթից՝ հոկտեմբերի  26–ին,  Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, որտեղ  կորոշվի, թե ինչ ուղիով է զարգանալու է այդ երկիրն առաջիկայում:

Մի կողմից իշխանությունն է, որ առաջարկում է բալանսավորված քաղաքականություն, մյուս կողմից ընդդիմությունը, որը մերժում է այդ քաղաքականությունը, կոչ անելով հանրությանը՝ ընտրել միակողմանի  արևմտյան կողմնորոշումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Թե ինչ հետևանքներ կարող են լինել, վրացիները տեսնում են ուկրաինական օրինակով, որտեղ պատերազմն արդեն խլել է ավելի քան կես միլիոն երիտասարդ ուկրաինացիների կյանք:

Վրացիների մեծ մասը մերժում է այդպիսի զարգացման տարբերակը, սակայն ուզում է, որ իր երկրիը դառնա ԵՄ անդամ , բայց  առանց մեծ ցնցումների:

ԵՄ-ն հայտարարում է, որ «առանց ցնցումներ» տարբերակը չի ստացվելու, քանի որ իրենց  համար Վրաստանը հետաքրքիր է այլ պատճառով:

Իրենք նշում են, որ ԵՄ անդամակցությունը վրացիներին  պետք է թանկ արժենա. պիտի Վրաստանը միանա հակառուսական պատժամիջոցներին, ի վնաս իրենց ազգային շահերի, սակայն հանուն արևմտյան համերաշխության: ԵՄ-ն կարծում է, որ այդ զարգացման դեպքում վրացիները կարող են մեծ վտանգների հանդիպել, բայց պիտի համակերպվեն դրան, քանի որ դա է այդ գինը:

Եթե կարճ ձևակերպենք, ԵՄ-ում կարծում են, որ Վրաստանը պիտի համաձայնվի դառնալ իրենց «մանրադրամը» Մոսկվայի հետ հարաբերություններում, որպեսզի Վրաստանը կարողանա դառնալ ԵՄ անդամ, այն էլ՝ հեռավոր ապագայում:

Իսկ այդ «մանրադրամ» դառնալու հարցում, ինչ գին կարող է վճարել Վրաստանը, ԵՄ-ին չի հետաքրքրում: Նրանք ասում են, որ իրենք էլ չգիտեն, բայց եթե վրացիները ցանկանում են դառնալ իրենց միասնական ընտանիքի անդամ, ապա պիտի պատրաստ լինեն այդ տոմսի համար «վճարել», օրինակ՝ ուկրաինացիների պես:

Հասկանալի պատճառով վրացիների մեծ մասը մերժում է այդ այլնտրանքը:

Սակայն պարզվում է, որ ԵՄ-ում ոչ թե առաջարկում են վրացիներին ընտրություն կատարել, այլ փորձում են դա պարտադրել իրենց  5 –րդ շարասյան միջոցով, որը նրանք ձևավորել էին այդ երկրում տասնյակ տարինեևի ընթացքում:

Իշխանությունը փորձեց պաշտպանվել այդ պարտադրանքից, ընդունելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենք, ինչը հիստերիայի մեջ գցեց  արևմտյան շրջանակներին, որի արդյունքում սկսվեց մեծ արշավ Վրաստանի ներկայիս իշխանության դեմ:

Այդ արշավի քաղաքական մասն ավարտվեց երեկ, ԵՄ գագաթնաժողովի աշխատանքների ընթացքում, որտեղ պաշտոնապես հաստատվեց, որ, իբր,

«...Վրաստանի կառավարության գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, հետևաբար, այդ երկրի՝ միությանը միանալու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ ընդունել են ԵՄ-ում քննադատվող երկու օրենք՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին», որը նաև հայտնի է որպես ԼԳԲՏ  քարոզչությունն արգելող օրենքև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», և  ԵՄ-ն քննադատել է այս օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք...»:

Այսպիսով, որպես պատրվակ,  ընդունվել է այդ պատճառը Վրաստանի իշխանություններին պատժելու համար:

Իսկ եթե նշենք, որ ԵՄ-ի այս որոշումը եղավ այդ երկրում խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ, ապա պարզ է դառնում, որ ԵՄ-ն իր այս որոշումով փորձում է ազդել վրացիների որոշման վրա՝  գալիք ընտրության ընթացքում:

Ընտրություններին միջամտելը հո պոզով ու պոչո՞վ չի լինում:

Այս ամենից հետո խոսել այն մասին, որ մյուս երկրները, իբր, միջամտում են իրենց երկրների ընտրական գործնթացներին, պարզապես փարիսեցիության ոլորտից է:

Հասկանալի է, որ ԵՄ-ի այս որոշումը ոչ մի կապ չունի իրական ժողովրդավարական արժեքների հետ:

Երկու օր անց, հոկտեմբերի 20-ին մեկ այլ երկրում՝ Մոլդովայում կանցկացվեն նախագահական ընտրություններ, որտեղ նույնիսկ դեմոկրատիայի նշույլ անգամ չկա, քանզի այդ երկրի գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների վրա կարված են քրեական գործեր, ազատ մամուլը մոտ է ադրբեջանական մոդելի  տարբերակին, իսկ որպեսզի արևմտյան դրածոյի «հաղթանակը»  կյանքի կոչվի, նրան որպես սպարինգ հակառակորդ ներկայացրել են այդ երկրի ... ազգային  փոքրամասնության ներկայացուցչին, որը, նույնիսկ տեսականորեն, չի կարող ընկալվել որպես գլխավոր մրցակից:

Այս ամենի ֆոնին ԵՄ-ի գնահատականներից նախկին ԽՍՀՄ-ի բոլոր վատ բարքերի հոտն է գալիս, պարզապես այն  գեղեցիկ եվրոպական   փաթեթավորմամբ է ներկայացված, այդ իսկ պատճառով էլ դեռ շատերը  այս ամենի  հրեշավոր խաբեության կողմը չեն տեսնում:

Մյուս կողմից Արևմուտքի իրականում քաղաքական ռասիզմի մոտեցումները արդեն տեսանելի են աշխարհի ժողովուրդների մեծ մասի համար:

Այդ իսկ պատճառով էլ նրանց մոտեցումները մերժվում են ամենուրեք:

Ավելին, ներկայիս ժամանակակից արևմտյան գործիչների փարիսեցիական մոտեցումները հոգնեցրել են նույնիսկ իրենց սեփական քաղաքացիներին, ինչն արտահայտվում է տարբեր եվրոպական  երկրներում անցկացված ընտրության արդյունքների տեսքով:

Այնպես որ, ԵՄ-ի ԽՍՀՄ-ացումը դարձել է փաստ և արդեն բոլորն են հասկանում, որ այն ունենալու է նույն ճակատագիրը, ինչ ունեցավ հին ԽՍՀՄ-ը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>