ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։

Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը։
«Մեզ համար՝ որպես Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն, անչափ կարևոր է կիսվել մեր առաջիկա ծրագրերով և նախագծերով: Գործունեության ողջ ընթացքում մենք միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել ենք ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը՝ «Հայաստանի լավագույն  բանկ» անվանակարգում։ Այս տարի արդեն 10-ից ավելի մրցանակներ ենք ստացել, որից 2-ը՝ դարձյալ որպես «Հայաստանի լավագույն  բանկ»: Անչափ ուրախ ենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում, որ գրանցում ենք մենք, իր արձագանքն է գտնում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մեր երկրում ապրող քաղաքացիների և բիզնեսի կյանքում»,- ներկայացնելով վերջին շրջանի ձեռքբերումներն ու մրցանակները` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Նրա խոսքով` այս տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից բանկը ներգրավվել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար:

«ՀՀ-ի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղվել է ավելի քան 500 մլդ դրամի ֆինանսավորում։ 10-րդ տարին անընդմեջ մենք առաջատարն ենք վարկային պորտֆելի մեծությամբ, որը երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1 տրիլիոն 130 մլդ դրամ»,- ասում է բանախոսն ու հավելում որ գործունեության ընթացքում  Ամերիաբանկն իրականացրել է շուրջ 2.7 մլրդ ՀՀ դրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ու բարեգործական ծրագրեր: Վերջին 5 տարիներին եղել է  նաև ամեախոշոր հարկատու բանկը և պետբյուջե է վճարել շուրջ 58 մլդ դրամի հարկ:

Անդրադառնալով «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծին և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավներին՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա», Հանեսյանը շեշտեց, որ այսպես ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում օգնել են բարելավել կյանքի որակը:

«Այսօր մենք  վերահաստատում ենք մեր առաքելությունը և հրավիրում ենք բոլորին միանալ մեզ և շարունակել հոգ տանել և զարգացնել Հայաստանը, որը մեր տունն է։ Մենք միասին կորոշենք, թե 2025 թվականին որ ոլորտներին է ուղղվելու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարեգործական ծրագրերի բյուջեի որոշ մասը՝ 100 մլն դրամ։ Քվեարկել կարող են բոլորը՝ անկախ նրանից հանդիսանում են բանկի հաճախորդ, թե՝ ոչ»,-ասում է Արտակ Հանեսյանը։

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայացրեց նաև նախագծի երկրորդ բաղադրիչը` «Իմ Ամերիա, իմ տուն» արշավը, որի շրջանակում բանկի հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու խաղարկության. «Նվերը շատ խորհրդանշական է՝ նորակառույց  բնակարան Երևանի գեղեցիկ թաղամասերից մեկում։ Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։ Իսկ պրոմո կոդ ստանալու տարբերակները շատ են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyArmenia, կատարել գործարք MyArmenia-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին՝ դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով»։

Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ հավելեց, որ այս նախաձեռնության հինական նպատակը Հայաստանում ապրելու և արարելու կարևորությունն ընդգծելն է։

Իսկ «Իմ Հայաստան, իմ ապագա» արշավով Ամերիաբանկը ցանկանում է ոգևորել և խրախուսել անսահման ձգտումներ ունեցող, ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին: Այսպիսով ՀՀ-ի մասնավոր և պետական բուհերի բոլոր ուսանողների համար  մեկնարկում է կրթաթոշակների և ՀՀ-ում փոփոխություն բերող ուսանողական մրցույթը։ Արման Բարսեղյանն ընդգծում է, որ այս նախաձեռնությունն իրականացվում է VISA-ի հետ համատեղ։

 «Մեր գործընկերոջ հետ տարիների ընթացքում բազմաթիվ նախագծեր ենք իրականցրել և սա հերթականն է, որով ցանկանում ենք խրախուսել Հայաստանի ապագայի համար սրտացավ ուսանողներին»,-հավելեց նա։

Մրցույթի արդյունքում ուսանողները կարող են երեք մրցանակ ստանալ. 160 կրթաթոշակ՝ ամսական 50. 000 դրամի չափով 5 ամսի շարունակ, 2024-25 թթ.-երի երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում։ Բացի այս 10 լավագույն ուսանողները կստանան աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճամետրաժ ծրագրի մասնակցելու հնարավորություն։ Եվ «Իմ Հայաստան, իմ ապագա» խորհագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում՝ ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Ամերիաբանկից հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս.տարվա ուսանողները, որոնք Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել թեստից ամենաբարձր միավորները և ունենալ ամենաբարձր ՄՈԳ (առնվազն 65 %)։

Նախագծի ֆինանսավորում ստանալու համար և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից՝ անկախ ՄՈԳ-ից։

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն նաև Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից։

 «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավների բոլոր մանրամասները և մասնակցության պայմանները ներկայացված են ameriabank.am կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>