Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բիզնեսը փախչում է Հայաստանից. օտարերկրյա ուղղակի ներդրումները բացասական են. Վարդան Արամյան

Կառավարությունը հաստատել և Ազգային ժողովի հաստատմանն է ուղարկել 2025 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է 2025 թվականին բյուջե մուտքագրել 2 տրլն 873 մլրդ դրամի հարկ, տուրք և այլ եկամուտներ, ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ գումար, ինչի հետևանքով բյուջեն կունենա 609 մլրդ դրամ պակասուրդ։

2025 թվականի համար Կառավարությունը նաև կանխատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ՝ ավելի վաղ նախատեսված 7 տոկոսի փոխարեն։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2025 թվականի բյուջեի նախագծում արձանագրված կանխատեսումների մասին, ընդգծեց՝ խիստ կասկածներ ունի, որ Կառավարությունը կկարողանա ապահովել անգամ այդ 5.8 տոկոս տնտեսական աճը։

«Հայաստանի տնտեսությունը պոտենցիալի աճ չունի, հետևապես՝ շատ հաճախ վիճակագրական թվերի մեջ ավելի շատ աղմուկ կա, քան իրականություն։ Մեզ մոտ ոչ միայն տնտեսությական աճի կառուցվածքի խնդիր կա, այլև այսօր ունենք նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք 2024թ-ի առաջին կիսամյակի տվյալներով։ Իսկ եթե սրան ավելացնում ենք նաև ներդրումների համար մեկ այլ աղբյուր հանդիսացող՝ բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրվող վարկերի դինամիկան, տեսնում ենք որ ակնհայտորեն արտահանելի հատվածը զիջում է ոչ արտահանելի կամ սպառմանը գնացող վարկերի ծավալներին։ Օրինակ բանկերի կողմից արդյունաբերությանը տրված վարկերի միջին պորտֆելը 2018 թվականի ընթացքում 515 միլիարդից այս տարիների ընթացում ոչ միայն չի աճել, այլև այդ թիվը նվազել է հասնելով 2023 թվականի միջինում 497 մլրդ և 2024թ-ի ութ ամիսներով 490 միլիարդի։ Փոխարենը աճում են այն ճյուղերը, որոնք կարող են րոպեների ընթացքում կանգնել, օրինակ՝ բնակարանային շինարարություն, ռեստորանային բիզնեսը»,- իր մտահոգությունը ներկայացրեց Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ բյուջեն գրող գերատեսչությունը՝ ֆինանսների նախարարությունը, «արհեստավարժ խոսել» է այն խնդիրների մասին, որոնց առաջ կարող է կանգնել Հայաստանի տնտեսությունը, եթե Ռուսաստանից եկող դրական գործոնները չեզոքանան կամ նվազեն։

«Ֆինանսների նախարարությունը կարմիր դրոշակ է բարձրացնում՝ բյուջեի նախագծում ներկայացնելով տնտեսությանը սպառնացող արտաքին և ներքին սպառնալիքները։ Ազնվորեն ասում են՝ խնդիրներ ունենք։ Հենց այդ մարտահրավերներին դիմակայելու համար է, որ բյուջեում նախատեսել են 95 միլիարդի պահուստային ֆոնդ՝ Կառավարությանը զգուշավորության կոչ անելով»,- ասաց Արամյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2025 թվականի բյուջեի նախագծում արհեստավարժությունն ու պոպուլիզմն առճակատման մեջ են. մի կողմից՝ բյուջեի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկություններ, թե Կառավարությունը հավակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, մյուս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսության վրա։

«Ինչու պոպուլիստական, որովհետև մի կողմից՝ խոսում են օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման մասին, բայց ունենք արտահոսք և իրականության մեջ բիզնեսը Հայաստանից ուղղակի փախչում է։ Վերջին 6 ամսվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները դիմաց մինուս նշանն է դրված։ Բիզնեսը փախչում է, որովհետև մի կողմից՝ կան անվտանգային խնդիրներ մեր երկրում, մյուս կողմից՝ տնտեսական քաղաքականությունում խոռոչներ, ինչն առաջանում է նրանից, որ Կառավարությունը պարզապես անիրատեսական թիրախներ է սահմանում, որին հասնել խիստ բարդ է․․․»,- շեշտեց հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>