Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ԵՄ-ին կողմից ընդունվեց  բանաձև Վրաստանի վերաբերյալ , որտեղ նշված էր, որ «...ներկայիս «ժողովրդավարությունից նահանջը» Վրաստանում դադարեցնում է երկրի ինտեգրումը Եվրամիությանը...», և  պահանջվում է   «...սառեցնել Թբիլիսիին տրամադրվող եվրոպական ֆինանսավորումը...»:

ԵՄ-ի բանաձևում նշված էր, որ «...Թեև Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստացավ 2023 թվականի դեկտեմբերին, «իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը, ինչպես սպասվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ավելի ու ավելի ավտորիտար օրակարգ...»։

Փաստացի ԵՄ-ում էլ են հասկացել, որ գալիք ընտրություններում հաղթելու է Իվանիշվիլու թիմը, բայց դա դուր չի գալիս եվրոպացիներին և նրանք պահանջում են այդ  թիմից կատարել մի շարք պահանջներ:

Այդ պայմանները հետևյալն են.

Առաջին

Վրաստանը պետք է միանա ԵՄ  անդամ մյուս երկրներին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ

Երկրորդ

Վրաստանի խորհրդարանը պիտի վերանայի  «օտարերկրյա գործակալների» և ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքները

Երրորդ

Պիտի ազատ արձակվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

ԵՄ-ն նաև  կոչ է անում անհատական պատժամիջոցներ կիրառել  Բիձինա Իվանիշվիլու դեմ:

 Իսկ ամենազարմանալին այն է, որ ԵՄ-ն խոստովանելով, որ Իվանիշվիլու թիմը կկարողանա պահպանելիշխանությունը ընտրություններից հետո, այնուամենայնիվ կոչով դիմում է նույն Վրաստանի իշխանությանը՝ «...ապահովելու  իշխանության խաղաղ փոխանցում...»:

Եթե նման բանաձև ընդուներ, ասենք ստալինյան ԽՍՀՄ-ը, ապա զարմանալի չէր լինի:

Բայց նման բանաձևի ընդունումը ԵՄ-ի կողմից, ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են այլասերված այսօր դեմոկրատական արժեքները արևմտյան երկրներում:

ԵՄ-ի և ԱՄՆ-ի նման մոտեցումները էլ ավելի են խրտնեցնում իրական դեմոկրատական արժեքներով ապրող մարդկանց:

Հասկանալի է, որ Վրաստանի իշխանությունները մերժելու էին ԵՄ-ի այդ բանաձևի որոշումների կատարումը: Կրկնակի վիրավորական է վրաց հասարակության համար Սաակաշվիլու ազատման պահանջը, երբ բոլորը գիտեն, թե ինչ իսկական ավտորիտար ռեժիմ էր հաստատված Վրաստանում իր կառավարման ժամանակ:

Նույն ԵՄ-ի տվյալներով Սաակաշվիլու կառավարման ընթացքում բանտերով անցել էր ավելի քան 250 հազար մարդ: Ավելին, ժամանակին նույն ԵՄ-ն ամենախիստ ձևով քննադատում էր Սաակաշվիլու ռեժիմի հանցագործությունները:

Եվ այսօր, աշխարաքաղաքական իրավիճակի փոփոխման պատճառով, այդ նույն ԵՄ-ն պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլուն:

Մի՞թե սա այն  այլասերման   դասական օրինակներից չէ, որ ցույց է տալիս  Արևմուտքը:

Սա նաև փաստում է այն մասին, որ այդ նույն Արևմուտքը իրականում ռասիստական մոտեցումներով է հանդես գալիս այն երկրների և տարածաշրջանների հանդեպ, որոնք ԵՄ տարածքից դուրս են:

Այսինքն, Արևմուտքը համարում է, որ արևմտյան արժեքները կարող են գործել բացառապես իրենց երկրներում ,իսկ մնացածում պիտի «մանրադրամի»  դեր կատարեն իրենց ՝ «սպիտակների» շահերի սպասարկման համար:

Այս մոտեցումը կարող է առաջացնել ողջ Աշխարում խիստ բացասական տրամադրություններ Արևմուտքի նկատմամբ և արդյունքում դրանից չի շահի ոչ ոք:

Վրաստանի հանդեպ այս երկդիմի մոտեցումը, յուրօրինակ «լակմուսի թղթի» դեր է կատարում, որը ցույց է տալիս Արևմուտքի իրական ով լինելը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>