Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել
Դիտել նաև
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում
Թիվ 82 դպրոցում 13-ամյա տղան հրել և վայր է գցել համադասարանցուն, հետո ընկած ժամանակ հարվածել է որովայնի շրջանում
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել։ Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

