ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար)

Ամերիաբանկը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքպո 2024»–ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով: Հարթակը հնարավորություն է տալիս րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում ու արտաբորսայական շուկաներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԴիջիԹեք-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշեց, որ MyInvest-ը ներդրումային, թվային հարթակ է՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածում, որը հնարավորություն է տալիս շատ արագ հասանելիություն ունենալ թե տեղական, թե միջազգային շուկաների տարբեր ներդրումային գործիքներին:

«Մենք տալիս ենք հասանելիություն 30-ից ավելի շուկաներին և 25 հազարից ավելի ներդրումային գործիքներին: Մեր ցանկացած հաճախորդ կարող է գտնել իր նպատակներին, իր ռիսկերի ախորժակին համահունչ ցանկացած գործիք»,-ասաց Դիանա Հակոբյանը:

Ներդրողները MyInvest հարթակի միջոցով կարող են ձեռք բերել պարտատոմսեր, բաժնետոմսեր ու ETF-ներ (Ի ԹԻ ԷՖ-ներ): Հարթակի միջոցով տարբեր ընկերություններ, բիզնեսներ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։

«Ինչպես գիտեք՝ Ամերիաբանկը շուկայում առաջատար թե՚ թողարկող, թե՚ տեղաբաշխող ընկերություն է: Օրինակ՝ վերջերս տեղաբաշխել ենք ՀԷՑ-ի պարտատոմսեր՝ 2 տրանշով՝ 60 մլն դոլարի չափով: Բավականին հաջող, աննախադեպ ծավալով տեղաբաշխում է եղել: Այդ մեծ ծավալից 20 տոկոսն իրականացվել է MyInvest հարթակով, որը, կարծում եմ, շատ հաջողված ցուցանիշ է»,-ասաց Հակոբյանը:

Հարթակն ամբողջությամբ մշակել է Ամերիաբանկի փորձառու թիմը, որն անընդհատ աշխատում է հարթակը զարգացնելու և հաճախորդների համար անհատականացված լուծումներ մշակելու ուղղությամբ՝ ի պատասխան հաճախորդների կարիքների, նրանցից ստացված արձագանքների:

Բանկում նկատում են՝ հարթակը շատ սիրված է հաճախորդների կողմից:

«Նախորդ տարի մենք եռապատկել ենք հաճախորդների քանակը, որոնք ներդրում են անում: Այս տարի արդեն իսկ նախորդ տարվա թիվը կրկնապատկված է: Տարվա վերջում կարծում եմ, որ եռապատիկ աճ կունենանք: Դա հուշում է այն մասին, որ մեր ջանքերը՝ ներդրումներ կատարելու մշակույթը սովորեցնելու, իրենց արդյունքը տալիս են: Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտությամբ՝ մի քանի քայլով արդեն իսկ դառնալ աշխարհի խոշորագույն կազմակերպությունների բաժնետեր՝ կլինի Apple-ը կամ խոշորագույն կապիտալիզացիայով ընկերությունների բաժնետեր»,-նշեց Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանը:

ԴիջիԹեք–ում Ամերիաբանկի տաղավարը կառուցված է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշների շուրջ՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ: Այդ որակներին համապատասխան մշակել են 6 փորձություն, որոնք այցելուները հաջողությամբ անցնելու դեպքում հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր: Խաղերը հատկապես երիտասարդ այցելուներին շատ են հետաքրքրել:

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար Դիջիթեք_ի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը: Digi/Invest-ի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Համաժողովի շրջանակում անցկացվող «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ Հայաստանի ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցեց նաև Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>