ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով

Լավաշը թանկացել է, հացը և հացամթերքն էլ առաջիկայում կթանկանան

Հայաստանում 1 ամսում ալյուրի 50 կգ–անոց պարկի գինը թանկացել է 3.5 դոլարով (մոտ` 1400 դրամ), 1 կգ–ը` 27 դրամով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Սևանի հացի գործարանի հիմնադիր–տնօրեն, սեփականատեր Աշոտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայաստանյան խանութներում լավաշի այսօր նկատված թանկացումը։

Նշենք, որ հայաստանյան վաճառակետերում հոկտեմբերի 2-ին 1 կգ լավաշը վաճառվում է 620 դրամով` երեկվա 595 դրամի դիմաց։

«Լավաշի թանկացման հիմնական պատճառը ալյուրի գնի բարձրացումն է։ Վերջին 1 ամսվա ընթացքում 50 կգ–անոց պարկը 21 դոլարից դարձել է 24.3 դոլար։ Համարժեք չափով բարձրացել է նաև լավաշի 1 կգ–ի գինը»,–ասաց Ավետիսյանը։

Սևանի հացի գործարանի տնօրենը հիշեցնում է, որ Հայաստան ներկրվող ցորենի 99,9 տոկոսը Ռուսաստանից է, և տեղական շուկայում թանկացումը, նրա մեկնաբանմամբ, կապված է հենց ՌԴ–ում ցորենի գնի թանկացման հետ։

«Ռուսաստանում այս տարի երաշտ է գրանցվել, ու ցորենի արտադրության մեծ դեֆիցիտ կա։ Այնպես որ հավանականությունը մեծ է, որ առաջիկայում ՌԴ–ից ներկրվող ցորենի գինը էլի կբարձրանա»,–կարծում է գործարարը` միաժամանակ չբացառելով, որ լավաշից բացի առաջիկայում թանկացումների ալիքը կհասնի նաև հացին, խմորեղենին, մակարոնեղենին ու ալրային այլ արտադրանքին։

«Հացի գինը թերևս շատ չի բարձրանա։ Կոնկրետ գումար չեմ կարող ասել, որովհետև մենք շուրջ 60 տեսակի հաց ենք արտադրում։ Բայց որոշակի գնային փոփոխություն կլինի»,–նշեց Ավետիսյանը։

Ի դեպ, հայաստանյան արտադրության հացի գնագոյացման վրա, ըստ մեր զրուցակցի, ազդում են ոչ միայն հումքի գինն ու արտադրական և ճանապարհային ծախսերը, այլև խանութներում չիրացված ու վերադարձված հացի արժեքը։

«Հայաստանում արտադրվող հացի մոտ 10-15 տոկոսի օրական վերադարձ է լինում։ Այդ հացը միայն հնարավոր է որպես անասնակեր վաճառել։ Եվ այդ հետադարձ հացի արժեքը արտադրողն արդեն նախապես ստիպված է լինում հացի գնի մեջ հաշվարկել։ Այլ տարբերակ չկա, ստիպված ինքնարժեքի մեջ են հաշվում, որովհետև վաճառողը նախապես պայման է դնում, որ չվաճառված հացը արտադրողը պետք է հետ տանի»,–պարզաբանում է գործարանի տնօրենը։

Նա հիշեցնում է, որ սեպտեմբեր ամսվա վերջին 1 շաբաթում ռուսական արտադրության ցորենի 1 տոննայի գինը միջազգային շուկայում ավելացել է 650–800 ռուբլով։ Ըստ ռուսաստանյան վերլուծաբանների` եթե 2023թ–ի սեպտեմբերին ռուսական ցորենի 1 տոննայի գինը տատանվում էր 11,8 - 14,65 հազար ռուբլու միջակայքում, ապա այս տարի այն արդեն հասել է հասել 16-17,5 հազար ռուբլու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>