ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան

Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ

Նախապես թուրքական դիվանագիտությունն արդեն հրապարակային հայտարարությամբ էր հանդես եկել, որ Էրդողանը հանդիպելու է Իրանի նախագահի, Զելենսկու և Փաշինյանի հետ:

Այս քայլով Էրդողանը մեսիջ էր ուղարկում Մոսկվային, որ նա ունի բավական ազդեցություն այն երկրների վրա, որոնք Ռուսաստանի համար զգայուն գոտում են գտնվում: Հասկանալի է, որ Էրդողանը այս քայլով յուրօրինակ առաջարկ է անում Մոսկվային քաղաքական առևտրի մեջ մտնել իր հետ՝ փորձելով վերը նշած երկրներին օգտագործել որպես մանրադրամ:

Զելենսկու համար դժվար չէ այդ դերի մեջ մտնել, քանի որ նա այլ շատ տարբերակներ չունի, մանավանդ  հաշվի առնելով այն  նոր թրենդը, որն առաջ է գալիս Ուկրաինային աջակցող արևմտյան մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նրա ապագան մեծապես կախված է այդ թվում նաև Էրդողանից, քանի որ վերջինս իրեն աջակցեց 2021-ի գարնանը, երբ ՀՀ գլխավոր շտաբը փորձեց հեռացնել նրան Հայաստանի վարչապետի պաշտոնից:

Առավել ևս այս օրերին Էրդողանի դերակատարումը Փաշինյանի համար էլ ավելի է մեծացել, եթե հաշվի առնենք, թե ինչ աստիճանի է փլուզված իր վարկանիշը բուն Հայաստանում: Կարելի է նրան համեմատել ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կառավարող Գորբաչովի հետ, որին երկրի ներսում ատում եին, իսկ երկրից դուրս դիտարկում էին, որպես քաղաքական «կաղ բադ», որից կարելի է մաքսիմալ զիջումներ ստանալ:

Ինչ վերաբերվում է Իրանի նորընտիր նախագահին, ապա նրա վերջին մեսիջները հույս են առաջացրել թուրքական որոշ շրջանակների մոտ, որ նրա միջոցով հնարավոր կլինի էապես մեծացնել Թուրքիայի ազդեցությունը  այդ երկրի վրա:

Մանավանդ, որ Իրանի նորընտիր նախագահը, ինչպես նաև Փաշինյանը, համաձայնեցին Նյու Յորքում հյուրընկալվել Էրդողանի մոտ՝ «թուրքական տանը» («Թուրքևիում»):

Նյու Յորքի Մանհեթենի կենտրոնում գտնվող Turkish House-ը    36  հարկանի շենքում Իրանի նախագահին դիմավորել էր  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Չնայած հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, և Էրդողանը, Փաշինյանի օրինակով,  Իրանի նախագահին իր գիրքը նվիրելու քայլին չդիմեց,  այնուամենայնիվ,  Թուրքիայի նախագահի հաղորդակցության գրասենյակի հայտարարության մեջ նշվեց, որ Էրդողանը ընդգծել է Թուրքիայի և Իրանի միջև պատմամշակութային կապերի կարևորությունը, որոնք միշտ դրական ազդեցություն են ունեցել երկկողմ հարաբերությունների վրա։

Հանդիպումից հետո Թուրքիայի տան շենքից դուրս գալով՝ Պեզեշկիանը իրեն շրջապատած լրագրողներին թուրքերենով ասաց.  «Շնորհակալություն»/Teşekkürler/, սակայն չպատասխանեց այն հարցերին, թե ինչպես են ընթանում բանակցությունները Էրդողանի հետ։ Թուրքական  աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի և Իրանի նախագահների բանակցություններն անցել են թուրքերենով։

Հիշեցնենք, որ Պեզեշկիանը ծագումով իրանական ադրբեջանցի է հոր կողմից, իր մոր կողմից՝ քուրդ: Ընդ որում Իրանի նախագահը միշտ շեշտում է այդ հանգամանքը հպարտությամբ:

Հաշվի առնելով  հենց այս հանգամանքը՝ շատ արևմտյան և թուրքական փորձագետներ նշում են, որ այն փաստը, որ Թավրիզից էթնիկ ադրբեջանցին ընտրվել է Իրանի նախագահ, կարող է կարևոր պահ լինել Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի քաղաքականության մեջ: Դատելով այն հանգամանքից, որ Պեզեշկիանը հաճախ է ընդգծում իր թյուրքական ծագումը, ինչպես նաև վերջերս հայտարարել է իրանա-թուրքական հարաբերություններում լուրջ շրջադարձի կարևորության մասին, այս եզրակացությունն իրականության հիմք ունի։

Ավելին, Իրանի նորընտիր այս նախագահը հայտարարում է, որ պատրաստ է արմատական փոփոխության գնալ իր արտաքին քաղաքականության մեջ, եթե Արևմուտքը համահունչ արձագանքի դրան:

Օրինակ ՄԱԿ-ի ամբիոնից նա հրապարակավ հայտարարեց, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում Իրանը մերժում է «ռուսական ագրեսիան», քանզի մերժում է տարածքային ցանկացած փոփոխություն Աշխարհում:

Բացի այդ, նա հայտարարեց, որ իր ընտրվելուց հետո,  Իրանն Ռուսաստանին հռթիռներ չի տրամադրել, ընդունելով, որ նախկինում այդպիսի մատակարարումներ եղել են:

Պեզեշկիանը չի թաքցնում իր դրական վերաբերմունքը առ Թուրքիա. «Թուրքիան մեր բարեկամն ու եղբայրն է»,- մասնավորապես ասել է Պեզեշկիանը սեպտեմբերի 16-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ «Բացի բարիդրացիական հարաբերություններից, մենք ունենք ընտանեկան կապեր։ Մեր միջև սահման է գծվել, բայց այս սահմանի երկու կողմում մարդիկ նույնն են։ Մեր համոզմունքներն ու մշակույթը փոխկապակցված են: Մենք միանշանակ պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները»,- նշել է Իրանի նորընտիր նախագահն:

Սակայն թուրքական և արևմտյան փորձագետների մեծ մասը հոռետես է այն հարցում, որ Պեզեշկյանը կկարողանա իր պատկերացումները կյանքի կոչել, քանզի Իրանում նախագահի դերակատարումը սահմանափակ բնույթ ունի:

Քանի որ, ըստ փորձագետների,  տասնամյակներ շարունակ Իրանի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է կառավարության պահպանողական մասի՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Քաղաքական գործիչը, ով անտեսում է այս իրողությունը, անկախ իր էթնիկ պատկանելությունից կամ քաղաքական կողմնորոշումից, կմերժվի 1970-ականներից ի վեր գոյություն ունեցող իսլամական հանրապետական ​​համակարգի կողմից:

Ըստ այդ փորձագետների, եթե Մասուդ Պեզեշկիանը լիներ իրական  «թուրքիստ», ապա նրա թեկնածությունը համակարգով չէր հաստատվի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, իսկ ինքը չէր կարողանա նույնիսկ բժիշկ աշխատել։ Վերլուծաբանները, ովքեր Փեզեշկիանին համարում են «իրանական նախագիծ», կարծում են, որ նրա ընտրությունը նպատակ ուներ հարթել ժողովրդի և պետության միջև առճակատումը և թուլացնել զանգվածային ատելությունը, որն առաջացել է   ժողովրդի զգալի մասի հոգնածությունից արմատական ​​պահպանողական համակարգից և էթնիկ հակասություններից։

Սակայն շատ փորձագետներ կարծում են, որ եթե Արևմուտքից և Թուրքիայից Պեզեշկիանը ստանա զգալի աջակցություն, ապա, ինչու չէ, այդ երկրում հնարավոր կլինի կրկնել այն, ինչ կատարվեց ԽՍՀՄ-ում Գորբաչովի կառավարման ժամանակաշրջանում:

Մյուս կողմից, սակայն ինքը՝ Արևմուտքն է խորը ճգնաժամ ապրում, և հակառակը՝ Չինաստանն ու Հնդկաստանը նոր վերելքի մեջ են գտնվում, որոնք, Ռուսաստանի հետ միասին, կարող են Աշխարհի զարգացման մեջ առանցքային դեր կատարել և այդ առումով Իրանի վրա այդ երկրների ազդեցությունն ավելի մեծ է, քան այն, ինչ ակնկալվում է Արևմուտքից:

Այլ հարց է, որ Իրանի զարգացման այս փուլում առկա է այս թրենդը, և հեղափոխական պահապանները չեն կարող հաշվի չնստել դրա հետ: Հենց այդ պատճառով էլ Պեզեշկիանը դեռ հանդուրժվում է այդ երկրի իշխող վերնախավի կողմից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>