Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հանգամանորեն կանգ առավ 2020-ի նոյեմբերի 9-ին իր իսկ ստորագրած եռակողմ փաստաթղթի հատկապես 9-րդ կետի վրա:

Փաշինյանը նախ նշեց. «Փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր»: Ապա պնդեց, որ «նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»:

Հետո հատվածաբար մեջբերումներ արեց հիշատակված փաստաթղթի խնդրո առարկա 9-րդ կետից: Մեջբերեց այնպես, ինչպես իրեն էր ձեռնտու: Ու, իր մեջբերածի վրա հիմնվելով, հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: «Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- շեշտեց Փաշինյանը:

Բա՛յց:

Նա ինքն այդ ելույթում մի քանի անգամ նշեց, թե դա հրապարակային փաստաթուղթ է: Ասենք ավելին՝ այդ փաստաթղթի հայերեն թարգմանությունն ու ռուսերեն բնօրինակը զետեղված են կառավարության պաշտոնական կայքում: Այդքան «մեջբերումասեր» Նիկոլ Փաշինյանը միանգամայն հասկանալի պատճառներով համառորեն «չտեսավ» ու չմեջբերեց դիտարկվող փաստաթղթի 9-րդ կետի հետևյալ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում (Փաշինյանինը հրավիրել անիմաստ է) «վերահսկողություն» բառի և «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններ» կապակցության վրա:

Հարց է ծագում. ըստ փաստաթղթի ու Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության, ի՞նչ է նշանակում «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողություն», ի՞նչ էր, էլի, անելու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, եթե ոչ՝ հենց այդ հաղորդակցության վերահսկողությունը, ինչը տրամաբանորեն ներառում է անվտանգության ապահովումը (թե չէ, ինչո՞ւ էր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինը դրանով զբաղվելու):

Մեկ այլ հարց. բառախաղերի, տառակերության ետևից ընկնելով՝ Նիկոլ Փաշինյանն ում է ինչ ուզում ապացուցած լինել: Ու սա ի՞նչ է, նրա հերթական սո՞ւտը, «կռուտի՞տը», թե՞ մեկ այլ բան:

Իսկ իմա՞ստը: Մանավանդ, իր՝ բազմիցս հրապարակային մանիպուլ յացիաների ու փաստերի նենգախեղման մեջ «բռնված» վայ-կառավարչի դեպքում:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարությունը արեց՝ ըստ երևույթին փորձելով ինքն իրեն խմբագրել, սակայն ավելի բարդացրեց վիճակը՝ ըստ էության «յուրովի» մեկնաբանելով իր իսկ ստորագրած փաստաթուղթը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում գրված ձևակերպումը չի նշանակում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է ներկա գտնվեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Ռուսական սահմանապահ ուժերի ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի որոշելու խնդիրն է։ Եթե վաղը Հայաստանը որոշի, որ նրանք չպետք է ներկա լինեն, նրանք ներկա չեն լինի»,-ասաց նա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>