Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Ստամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»: Դա քիչ համարելով՝ մի հատ էլ գրառման ներքո մեկնաբանել է. «Հաց բառը տվ յալ տեքստում կարելի է ընկալել որպես բայ»: Հա, հենց այդպես՝ բայ: Ինչ-որ մեկը Փաշինյանին թյուրիմացության մեջ է գցել: Հա, նախօրոք նշենք. տեսել ենք, որ երևի կանխատեսելով ծաղրական ակնարկները՝ Փաշինյանը մի առանձին ստատուսային տրակտատ էլ գրել էր «հացել» (ճաշելու իմաստով) բայի գոյության մասին: Բայց հայոց լեզվի իմացության հարցը դնենք մի կողմ, դա էական չէ:

Էական չէ նույնիսկ այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բաներ անում. դրան առանձին անդրադարձել ենք՝ նշելով, որ նրան ու իր թիմին պետք է «քլնգոց ուտել» մանր-մունր բաների համար, որ խոշոր մեղքերի համար, իր խոսքերով ասած, իրենց «դավաճան չասեն»: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա: Փաստացի «որտեղ հաց, այնտեղ կաց» անընդունելի ասույթը մի փոքր ձևափոխված «այստեղ հաց, այստեղ կաց»-ը պարզ ստամոքսամտության ճիչ է: Ավելին, սա հենց ստամոքսամտություն է՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի: Ավելի ստույգ՝ սա ծաղր է հայ ժողովրդի, հայ հասարակության, «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Ու սա նորություն չէ: Տեսեք, թե՛ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, թե՛ հատկապես այս վերջին շրջանում Փաշինյանը և նրա քպականները հետևողականորեն քարոզում են, որ Հայաստանում բնակվողները գոյություն ունեն բացառապես օրվա հացի, կուշտ փորով ուտելու և էլ ոչ մի բանի մասին չմտածելու համար:

«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը: Ու մարդիկ, որոնց կրեդոն որկորն է, ստանալով իշխանություն, նպատակադրված քարոզ են տանում, թե մարդը սոսկ կենսաբանական օրգանիզմ է: Այս դեպքում՝ կոնկրետ՝ Հայաստանում ապրողները, որոնց պետք է հուզի բացառապես հացը: Ուրիշ ոչինչ: Ըստ որում, Փաշինյանն իրեն նեղություն էլ չի տալիս՝ մտածելու համար, որ խոսում է հացից, գործնականում ստամոքսապաշտությունից այն դեպքում, երբ հենց ինքը, իր վարած «քաղաքականությունը» հարյուր հազարավոր հայ մարդկանց զրկել է բնօրրանից, սեփական հողի վրա հաց ստեղծելու հնարավորությունից, ոչ պակաս հազարավորներին՝ հենց մի կտոր հացից: Թե բա՝ «այստեղ հաց, այստեղ կաց»:

Այսինքն, եթե այստեղ հաց՝ չիք, ինչ տուն, ինչ հայրենիք: Սա է որկորային մահացու «գաղափարախոսությունը»:

Հ.Գ.-Ի դեպ, Փաշինյանը նաև մի «ուղերձ» էր հղել: Պրոբլեմների մասին: Թե բա՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք: Չէ, այստեղ ասելիք չկա էլ: Երևի թե միայն մեկ բան. մեր երկրում միակ պրոբլեմն արդեն տևական ժամանակ Հանրապետության հրապարակում է...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>