Միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար
Դիտել նաև
Վթարային ջրանջատում
««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տուգանվել է քսան միլիոն դրամի չափով». ՀԾԿՀ
Նոր Գեղի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհը և պահանջում են ոռոգման ջուր
«Չեք ուզո՞ւմ էս հիմնարկն էլ ազգայնացնել, թե՞ վախենում եք Մակրոնի կնոջից»․ Արմենակ Դանիելյան
«Ինչպե՞ս պահպանել առողջությունը շոգ եղանակին»․ ՀՀ ԱՆ
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել է Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»: ««Վեոլիա ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:
Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

