Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ փորձելով նոր հարկային ահաբեկչական միջոցներ ստեղծել բիզնեսի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ-ը) նախաձեռնել է օրինագիծը, ըստ որի այս կառույցն առաջարկում է հրաժարվել քրեական պատասխանատվությունից ազատվելու խրախուսական նորմերից. «Խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարմանը, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման միջոցով քրեական պատասխանատվությունից ազատում ճանաչելու իրավական հիմքերը խոչընդոտում և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը»,-  նշում են   նախաձեռնության հեղինակները։ Օրինագիծը պորտալում տեղադրվել է օգոստոսի 8-ին, իսկ  ներկա  դրությամբ փաստաթղթին դեմ է արտահայտվել հարցվածների  ճնշող մեծամասնությունը։ Այսինքն, երկրի բիզնես դաշտը միահամուռ մերժում է այս չարաբաստիկ առաջարկությունը:

Այսինքն՝ գործարարները հասկանում են, թե ինչ թակարդի մեջ են ուզում իրենց գցել իշխանությունները:

Ըստ այս օրինագծի, գործարարը 3 տարով կկալանավորվի, եթե նրա գործունեության մեջ հայտնաբերվեն 10 միլիոն դրամի (մոտ 25 հազար դոլար) և ավելի խախտումներ։ Պետական ​​եկամուտների կոմիտեն առաջարկում է անվավեր ճանաչել    ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը,  որը ձեռնարկատերերի համար նախատեսում է խրախուսական միջոցներ և ազատում նրանց քրեական պատասխանատվությունից:

Օրինակ, եթե ՊԵԿ-ի աշխատողը հայտնաբերում է ընկերության գործնեության մեջ 10 մլն. դրամից ավել խախտում, ապա այդ ընկերության ներկայացուցիչը պիտի կալանավորվի առնվազն 3 տարով, այսինքն մինչ բողոքարկելը, գործարարը չի կարող ազատության մեջ մնալ:

Այսօրվա օրենսդրությամբ, գործարարը, ով, ասենք,  մեղադրվում է ՊԵԿ-ի կողմից նման չարաշահման մեջ, ենթադրենք՝ 15 մլն-ի խախտման համար, ապա գործարարը կարող է 15 մլն-ի գրավ վճարելով շարունակել սեփական բիզնեսը և բողոքարկել այս որոշումը դատարանում:

Հնարավոր է, որ նա պարտվի, կամ հաղթի:

Ներկայացված առաջարկությամբ, գործարարը հնարավորություն չի ունենալու բողոքարկել այս որոշումը՝ միաժամանակ մնալով անազատության մեջ:

 Ի՞նչ  վտանգներ կարող են լինել, եթե այս չարաբաստիկ առաջարկությունը օրենքի ուժ ստանա

Բերենք մի շարք օրինակներ,-

Առաջին

Դիցուք գործարարը 12 մլն դրամի խախտում է արել  և հայտնվել է ճաղերի հետևում: Նա բողոքարկել է այս որոշումը՝ մնալով ճաղերի հետևում: Նրա բիզնեսը կարող է կործանվել, իսկ վերջում պարզվի, որ դատարանը գործարարին է համարել իրավացի:

Այդ դեպքում ումի՞ց նա պետք է պահանջի իր կործանված բիզնեսի փոխհատուցումը:

Երկրորդ

Անցյալ տարի ՊԵԿը հայտնաբերել է 900-ից ավել խախտում, որը գերազանցում է 10 մլն դրամը: Ըստ այս որոշման, 2023-ին Հայաստանում ավելի քան 900 գործարար պիտի հայտնվեին ճաղերի հետևում:

Իսկ դա կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանում բոլոր բիզնեսները կարող են փակվել:

Երրորդ

ՊԵԿ-ի ղեկավարը պնդում է, թե իբր իրենց առաջարկով, իրենք ուզում են, որ բոլոր գործարարները հայտնվեն հավասար պայմաններում, որպեսզի խրախուսման հնարավորություն չունենա ոչ ոք:

Սակայն նույն սկզբունքով կարելի է պնդել, որ իշխանությունն ուզում է բոլորին հավասար ձևով պատժել: Ո՞վ ասաց, որ Ստալինի ժամանակ այդ դեպքում արդարություն չի եղել: Այդ տրամաբանությամբ, Ստալինի ժամանակ ամենաարդար համակարգն էր գործում, քանի որ ձերբակալում եին, ոչ միայն շարքային քաղաքացուն, այլև Կոմկուսի Քաղբյուրոյի անդամին:

Երրորդ

Ճիշտ հակառակը, եթե ՊԵԿ-ը ունենա այսպիսի ռեպրեսիվ հնարավորություն, ապա բիզնես դաշտում կարող են ծաղկել բացառապես ՊԵԿ-ի  նախագահի ընկերները:

Քանի որ մրցակցային դաշտում բոլոր մրցակիցներին, կարելի կլինի բանտարկելով, խաղից դուրս թողնել:

Չորրորդ

ՊԵԿ-ի նախագահը նշում է, թե աշխարհում ընթանում է այս ոլորտի, ոչ թե ազատականացում, այլ՝ խստացում: Ճիշտ է ասում պարոն Բադասյանը: Բայց դա վերաբերվում է զարգացած երկրներին, որտեղ իշխանությունն ունենում է լայն քաղաքական լեգիտիմություն, այլ ոչ թե՝ ձևավորվում է ԽԾԲ-ների միջոցով:

Եթե երկրում ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, Բանակը, ՊԵԿ-ը ենթարկվեին օրենքին, այլ ոչ թե երկրի օրվա իշխանության քմահաճույքներին և դա հենց այդպես ընկալվեր հանրության կողմից, ապա այդ դեպքում Բադասյանի առաջարկները կարող էին քննարկման առարկա դառնալ:

Օրինակ ԱՄՆ-ում անցյալ տարի 3000 գործարարների մոտ հայտնաբերվել են  խախտումներ: Հիշեցնենք, որ այդ երկրի բնակչությունը 300 մլն-ից ավելի է: Իսկ փոքրիկ Հայաստանում, որտեղ բնակչությունը 100 անգամ ավելի քիչ է, խախտումների քանակը ԱՄՆ-ից քիչ է ընդամենը երեք անգամ:

Իսկ դա նշանակում է, որ եթե Բադասյանի առաջարկները կյանքի կոչվեն, ապա կամ տարեկան մոտ 900 գործարար պիտի ձերբակալվի, կամ բիզնեսները հերթով պիտի փակվեն:

Կա նաև երրորդ տարբերակը, եթե նրանք բոլորը պայմանավորվեն Բադասյանի, կամ Փաշինյանի հետ:

Պարզ է, որ եթե տարեկան 900 բիզնես փակվի, կամ այդքան գործարար հայտնվի ճաղերի հետևում, Հայաստանում բիզնես չի մնա:

Այդ դեպքում, ինչո՞ւ է Բադասյանը առաջարկում այսպիսի մահաբեր օրինագիծ, կհարցնի մեր շարքային ընթերցողը:

Պարզ է, որ այդ քանակությամբ մարդ կալանավորել հնարավոր չի լինի:

Պարզապես գալիք ընտրություններից առաջ, Փաշինյանն ուզում է վախի մթնոլորտ ձևավորել բիզնես դաշտում, որպեսզի նրանք չհամարձակվեն աջակցել ընդդիմությանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ուզում է ընդդիմությանը թողնել, առանց օրինական ռեսուրսի, որպեսզի իր մեծ և հսկայական ռեսուրսների միջոցով, կրկին կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2025-ին, կամ 2026-ին, հերթական ընտրությունների ընթացքում:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>