«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Եթե փող չկա, սկսեք ոստիկանության համակարգի օպտիմալացումից ու պարգևավճարների վերացումից

Երբ պետությունը վերածվում է բռնապետության, հասարակությունն ավելի շատ կորցնում է իր ձայնը, իսկ առաջնորդները՝ իրենց բարոյական արժեքները։ (Սա համընդհանուր նկարագիր է, մեր մոտ բարոյական արժեք երբևէ չի էլ եղել այս իշխանության մոտ)

Դառնալով միակ կառավարող ուժ՝ բռնապետությունն արդեն պետք է ամեն կերպ պահի իր իշխանությունը, իսկ այդ պահպանումը հաճախ շատ մեծ գին ունի։ Երբ տնտեսությունը ձախողվում է, այն չի կարողանում ապահովել ժողովրդի բարեկեցությունը և բռնապետական համակարգի ծախսերը։ Արդյունքում, այդ համակարգի կործանումից խուսափելու համար իշխանությունը սկսում է փնտրել միջոցներ՝ իր դիրքերը պահպանելու համար։

Այս պայմաններում առաջինը գների բարձրացումն է․ ամեն ինչ՝ սննդամթերքից մինչև ծառայություններ, տրանսպորտ, սկսում է ավելի թանկ արժենալ։ Բայց երբ դա չի բավարարում, սկսվում են հարկերի և տուրքերի բարձրացումներ․ ավելի շատ հարկեր, ավելի մեծ տուգանքներ, թեև այդ ամենը ավելացնում է սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Դա ոչ միայն բարձրացնում է ապրելու ծախսերը, այլև բերում է առավել խորը անարդարության, երբ մարդիկ սկսում են իրենց ձեռքում մնացած քիչ գումարները տալ պետությանը՝ ամենահիմնական կարիքների համար։

Բայց դա դեռ ամենը չէ։ Երբ ժողովուրդը սկսում է հարցեր տալ, դժգոհել ու բարձրաձայնել իր խնդիրները, իշխանությունը բերում է հաջորդ քայլը՝ մարդու իրավունքների խախտումներով լի ճնշումներ։ Բանտերը լցվում են նրանցով, ովքեր համարձակվում են խոսել։ Ձերբակալություններ, դատական անհամաչափ պատիժներ, և համատարած վախ, որը խորը նստում է ժողովրդի մեջ՝ ստիպելով նրանց լռել ու ենթարկվել։

Այս ամենը հիշեցնում է միջնադարյան ժամանակաշրջանը, երբ իշխանություններն իրենց դիրքերն ապահովում էին՝ ժողովրդին կեղեքելով, հարկերով ծանրաբեռնելով ու ճնշելով։ Մերօրյա բռնապետությունները պարզապես փոխել են գործիքները, բայց նպատակը նույնն է՝ ամեն գնով ապահովել իրենց իշխանությունը, անկախ նրանից, թե ինչպիսի վնասներ են հասցնում հասարակությանը ու պետությանը։

Մարդկային ազատությունը, արժանապատվությունը և բարեկեցությունը բռնապետության զոհ են դառնում։ Հիշենք՝ ուժեղ պետությունը երբեք չի կարող կառուցվել միայն բռնությամբ ու ճնշումով։ Այն կարելի է կառուցել արդարությամբ, ժողովրդավարությամբ և կայուն զարգացմամբ։ Իսկ որտեղ որ բռնապետությունը հաստատում է իր դիրքերը, այնտեղ ժողովրդին տանում են դեպի նոր ստրկության ձևեր՝ տնտեսական ծանրաբեռնվածությամբ, իրավական սահմանափակումներով և սոցիալական անարդարությամբ, մեր դեպքում նաև` թշնամիներին հպատակվելով։

Հ․Գ․ եթե փող չկա, սկսեք ոստիկանության համակարգի օպտիմալացումից ու պարգևավճարների վերացումից։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>