Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

«Մայր Հայաստան» ավագանու անդամը ներկայացրել է փողոցի անվանակոչման հերթական նախագիծը

Սիրելի’ Երևանցիներ, այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անունից ներկայացրել եմ փողոցի անվանակոչման հերթական նախագիծը, որը պետք է անվանակոչվի ԷԴՈւԱՐԴ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆԻ անվամբ։

Ստորև ներկայացնում եմ կենսագրությունը

ԷԴՈւԱՐԴ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Ջրբաշյանը ծնվել է 1923 թվականին Երևանում: 1941թ. ավարտել է Երևանի թիվ 23 միջնակարգ դպրոցը և մեկնել զինվորական ծառայության: Մասնակցել է Հայրենական պատերազմին, ծանր վիրավորվել է, կորցրել ոտքը: Զորացրվելուց հետո սովորել և 1950թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1954թ. Էդ. Ջրբաշյանը պաշտպանել է թեկնածուական, 1965թ.` դոկտորական ատենախոսություն: 1967թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982թ.` ակադեմիկոս: 1950-1972թթ. Էդ. Ջրբաշյանը դասախոսել է ԵՊՀ հայ գրականության տեսության ամբիոնում: 1972-1985թթ. ղեկավարել է իր իսկ հիմնադրած գրականության տեսության և գեղագիտության, 1982-ից` գրականության տեսության և արտասահմանյան գրականության ամբիոնը: 1966-1970թթ. նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես գրականության տեսության բաժնի վարիչ, իսկ 1977-999թթ.` նույն ինստիտուտի տնօրեն: Մեծ է նրա ներդրումը «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակի ստեղծման և հրատարակման գործում: 1953-1954թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ, 1961-1962թթ. խմբագրել է «Սովետական գրականություն» ամսագիրը, իսկ 1967-1977թթ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի հիմնադիր խմբագիրն էր: Էդ.Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների: Նա նախաձեռնել ու խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ:

Նրա առավել կարևոր աշխատություններից են` «Պոետիկայի հարցեր» (Եր., 1976), «Չորս գագաթ» (Եր., 1982), «Թումանյանի պոեմները» (Եր., 1964, 1986), «Գեղագիտություն և գրականություն» (Եր., 1986) մենագրությունները, ինչպես նաև «Գրականագիտության տեսություն» բուհական դասագիրքը, որն ունեցել է մի քանի հրատարակություն: 1956 թվականից եղել է գրողների միության անդամ: 1970թ. Էդ.Ջրբաշյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, ՀԽՍՀ Պետական մրցանակների (1974, 1980): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Կարմիր աստղ» և Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշաններով:

Վախճանվել է 1999թ. օգոստոսի 10-ին Երևանում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>