Երկրաշարժը գյուղերից մեկում 50-ից ավելի տուն է վնասել
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել: Այս մասին «Իրավաբան»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը: «Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- նշել է Բավեյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները: Բավեյանը հայտնել է նաև, որ երբ երկրաշարժը տեղի է ունեցել, մարդիկ գիշերն իրենց տներից դուրս են եկել, սակայն խուճապ չի եղել։

