Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում

Այս օրերին լայնորեն քննարկում են ԱՄՆ-ի նախագահի   նամակը Վրաստանի նախագահին, որտեղ Բայդենը բացահայտորեն Վրաստանի կառավարության որոշումները գնահատել է, որպես «ոչ դեմոկրատական»:

«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, օրինակ՝ Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» օրենքով և Վրաստանի պետական ​​պաշտոնյաների կեղծ հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,-  ասվում է ԱՄՆ նախագահի՝ Վրաստանի նախագահին ուղարկված նամակում։

Բայդենի նամակը Սալոմե Զուրաբիշվիլուն, նվիրված էր ռուս-վրացական պատերազմի 16-ամյակին, որտեղ ԱՄՆ-ի նախագահը «հիշեցրել էր», թե՝ Ռուսաստանն էր հրահրել  այդ պատերազմը Վրաստանի դեմ:

Բայդենի նամակը, կարծես պատասխան էր Իվանիշվիլու թիմին, որը  մտադրված է հրապարակային դատական գործ սկսել Սաակաշվիլու թիմակիցների հանդեպ, որոնք, ըստ ներկայիս իշխանության՝ «...2008-ին արկածախնդրական քայլի էին դիմել դրսի թելադրանքով, որպեսզի Վրաստանը հայտնվեր միակողմանի պատանդի կարգավիճում»:

Հասկանալի է, որ Իվանիշվիլու թիմակիցները նկատի ունեին հենց ԱՄՆ-ին, երբ նշում էին, որ Սաակաշվիլին գնացել էր այդ արկածախնդրությանը դրսի թելադրանքով:

Եվ ահա, ԱՄՆ-ն արդեն Բայդենի մակարդակով է փորձում պատասխանել ներկայիս վրացական իշխանություններին, փաստացի բաց պատերազմ հայտարարելով Իվանիշվիլու թիմակիցներին:

Բայդենի նամակից անմիջապես հետո, միանգամից, Վրաստանում գործող  բոլոր ամերիկյան կառույցներն սկսեցին փնովել Իվանիշվիլուն, նշելով, թե իբր վերջինս սերտ բիզնես կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Եվ որպես փաստարկ, բերվում են, իբր փաստեր, որոնք, պիտի հաստատեին իրենց պնդումները: Չունենալով որևէ առարկայական օրինակ, Վրաստանի Սորոսի հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ժողովրդավարության ամերիկյան ազգային հիմնադրամը (NED), Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA),  մինագամից ստանալով նույն պատվերը, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ «փաստվում էր», իբր թե Իվանիշվիլու կինը խորը կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ իշխանությունը, նշելով, որ այն ինչ հայտարարվել էր դեռ 2012-ին, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, դրանից դուրս որև է կապ Իվանիշվիլու ընտանիքի և Ռուսաստանի միջև չկա և չի եղել:

Մասնավորապես, Վրաստանի իշխանությունների հայտարարության մեջ նշված էր հետևյալը. «...Գաղտնիք չէ, որ Բիձինա Իվանիշվիլին երկար տարիներ աշխատել է  Ռուսաստանում և իր ակտիվների մեծ մասը կուտակել է այդ երկրում։ 2013 թվականին լրացված գույքի հայտարարագրում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը բացահայտորեն նշել է, որ իր կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, ունի տուն և երեք հողատարածք Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ըստ այդմ, «սկանդալ» ներկայացնելու փորձը, որը հրապարակային է արդեն 11 տարի, և այս ամենը արտացոլված է հռչակագրում, վկայում է միայն մեկ բանի մասին. առանց վարանելու սա կարող ենք դիտել որպես 13-ամյա հիստերիայի շարունակություն, որն անընդհատ փորձում են իրականացնել ընդդիմության կողմից վերահսկվող մի շարք արտասահմանյան և տեղական արմատական ​​լրատվամիջոցներ, բայց ոչ մի դեպքում չեն ստացել ցանկալի արդյունքը...», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստացի չունենալով որևէ առարկայական փաստ, և զգալով, որ գալիք խորհրդարանական ընտրություններում արևմտամետ ուժերը կարող են պարտվել և իշխող ուժը կարող է բացահայտումներով հանդես գալ 2008-ի դեպքերի վերաբերյալ, ամերիկացիները այն աստիճանի են անհանգստացած, որ արդեն Բայդենին են ներքաշել Վրաստանի իշխանությունների դեմ արշավում, ինչը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակի մեջ են հայտնվել նրանք:

Պարզ է մեկ բան, որ ներկայիս ամերիկյան դեմոկրատներն արդեն քիչ կապ ունեն իրական  դեմոկրատական արժեքների հետ: Նրանք սկսել են փաստացի կատաղի պայքար՝ օրինական ընտրված իշխանության դեմ, առանց ամոթի մեղադրելով նրանց «հակադեմոկրատական»  օրենք ընդունելու մեջ, այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները ընդունել են այն օրենքը, որը վաղուց գործում է ԱՄՆ-ում: Ավելին, վրացական օրենքն ավելի լիբերալ է, քան ամերիկյանը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում, օրինական ըտրված իշխանությունը գնահատվում է որպես «ոչ դեմոկրատական»:

Բայց Բայդենը միայն Վրաստանի մասով  օրիգինալ մտքեր չի արտահայտում: Նա նույնիսկ ԱՄՆ-ի հանրապետականների  թեկնածուին է անվանում «հակադեմոկրատական», այսինքն ԱՄՆ-ի երկրորդ կուսակցությանը մեղադրում է «հակադեմոկրատական» լինելու մեջ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը լրագրողի հարցին, թե՝ ինչ կլինի, եթե ընտրվի Թրամփը, բաց հայտարարում է, որ իր տեղեկություններով դա տեղի չի կարող ունենալ:

Եվ այս քաղաքական կապիկները հանդգնում են մյուսներին, ովքեր իրենց տեսակետները չեն կիսում, համարել «ոչ դեմոկրատ»:

Ցինիզմը այս չափի երբեք չէր հասել Արևմուտքում՝ Գեբելսի ժամանակներից:

Բայց,  գոնե այն ժամանակ, սրիկաների և սուտ խոսողների թիմին դատեցին: Իսկ այսօր նրանց հետնորդները այլ փաթեթավորմամբ են հանդես գալիս՝ նոր ողբերգություններ բերելով մարդկանց և ազգերին՝ ռուսներին, ուկրաինացիներին, իրաքցիներին, արցախցիներին և այլն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>