ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն
13
Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են Մեծ շքախմբով Փաշինյանը մտնելու է Ավինյանի հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ի դեպ, նկատել եք, որ նախաձեռնողների թիրախավորումից դուրս են մնացել ՔՊ պատգամավորներն ու «անկախները» Պատերազմ Արցախում
ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան Ներհայաստանյան աշխարհաքաղաքական առճակատում (տեսանյութ) Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք AI գործարան, տրակտորի գործարաններ, ադամանդի․․․ հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած» Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ Հնդկական ինքնաթիռում գտնվող բոլոր 242 մարդիկ զոհվել են. ԶԼՄ-ներ Հերթական պղծությունը թե՛ Արցախի դրոշի, և թե՛ ՌԴ դրոշի հանդեպ (տեսանյութ) «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»,-Լևոն Տեր-Պետրոսյան «Դեռևս ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց. գործընթացը ձախողված չէ՝ վաղուց սկսված է». Սերժ Սարգսյան «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան «Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է»․ ԱՆ «Իրանի զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի»․ ԻՀՊԿ հրամանատար Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Գրեթե բոլոր կենդանատեսակների գլխաքանակի անկում է արձանագրվել. «Փաստ» «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ

Եթե Իրանը կատեգորիկ դիրքորոշում չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով. Ստեփան Դանիելյան

Ջեյմս Օ՛Բրայենի արած հայտարարության ամենահետաքրքիր պահն այն է, որ նա Փաշինյանին է կոչ անում «խիզախ քայլերի դիմել», ոչ թե Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին»։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում է մեկ անձ, այդ անձն է միակ որոշում կայացնողը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս գոյություն չունի։

Սա արհամարհական վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից հետ հարաբերությունները խզելուն»։

Հարցին, թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը՝ քաղաքագետն արձանագրեց, որ դա թուրքական աշխարհին ինտեգրվելն է, «Զանգեզուրի միջանցքն» է, որը տրվելու է նախ արտաքին ուժերի վերահսկմանը, ընդ որում՝ ինչ-որ երրորդ կողմին, որը հետագայում ճանապարհը կհանձնի ադրբեջանցիներին և թուրքերին, այսինքն՝ դա կլինի իրենց ճանապարհը։ «Մինչդեռ, Իրանից են այս առնչությամբ մեզ տեղեկացնում, որ Հայաստանին դա խաղաղություն չի բերի և օգուտ չի բերի։ Վերջերս էլ ՌԴ-ում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը իրենց կողմից չի դրված, այսինքն Սյունիքով ճանապարհ է անցնելու, որն ունենալու է ռազմաքաղաքական նշանակություն և Հայաստանը կանգնելու է թուրքական աշխարհի, արևմտյան աշխարհի առջև՝ տալով այդ ճանապարհը։

Դանից հետո փորձելու են տնտեսական կապերը խզել Ռուսաստանի հետ, այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է անկման, նաև վառելիքն ենք ստանալու Ադրբեջանից ու աստիճանաբար դառնալու ենք Ադրբեջանի կցորդ, ադրբեջանցիները բնակվելու են Հայաստանում, ավելին` Հայաստանը այդպիսով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, որն իրենց ծրագիրն է ու իրենք այդ ծրագրի մասին բացահայտ խոսում են»։

Դիտարկանը, թե Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ միջանցք հասկացությունը չեն ընդունում, որ դա իրենց համար «կարմիր գիծ է» ՝ Դանիելյանը պատասխանեց, որ մենք 6 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվել են, բայց իրականում արվել է ճիշտ հակառակը։

«Այսինքն, հույս դնել մի անձնավորության վրա, որը իրարամերժ հայտարարությւոններ է անում, մեղմ ասած՝ լուրջ չէ։ Ավելին, երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կամ այդ անձը չի համաձայնել, ապա պետք է նայենք քայլերի հաջորդականությանը, իսկ այդ քայլերի տրամաբանությունը, ցույց է տալիս, որ հակառակն է արվելու։

«Տեսեք, թե հայ պաշտոնյաներն ում հետ են հանդիպում, ում հետ է նկարվում ԳՇ պետը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, այն երկրի, որի նպատակը հենց այդ «միջին միջանցքն է»։

Սա միակ նման խնդրահարույց հանդիպումը չէ։ Երբ այս շղթան դիտարկում եք, ապա ամեն բան ակնհայտ է դառնում»։ Դիտարկմանը, թե այդ հանդիպումները իրենք բնորոշում են որպես դիվերսիֆիկացված քաղաքականության իրականացման վկայություն՝ նա պատասխանեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել Սյունիքը, Սյունիքի ճակատագիրը կախված է աշխարհաքաղաքական դասավորվածությունից։

«Եթե Իրանը իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով։ Իրանի, ու ինչ-որ առումով նաև Ռուսաստանի դիրքորոշումն է պաշտճառը, որ Սյունիքը դեռ հայկական է։ Այսինքն, եթե Սյունիքը մնա հայկական, ապա դա լինելու է ուժերի հավասարակշռության արդյունքում։ Այսինքն, հայկական բանակի վախից չէ, որ հիմա ադրբեջանցիները Սյունիք չեն մտնում։

Նրանք, ովքեր նման իրավիճակում խոսում են սուվերեն որոշումների մասին՝ նշանակում է, այդ մարդիկ կամ իրավիճակը չեն հասկանում, կամ մեզ խաբում են։ Հայաստանը այսօր մի երկիր է, որն ի վիճակի չէ իր սահմանները պահել, սա պետք է հայ հասարակությունը հասկանա և Սյունքը կարող է հայկական մնալ աշխարհաքաղաքական առումով ճիշտ քաղաքականությունը վարելու դեպքում, այլ տարբերակ գոյություն չունի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan