Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

