Փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում՝ ընդդեմ քաղաքացիների Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արտադրական հզորությունների դեմ «լայնածավալ» հարվածներն ավարտելու մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հետախուզական կենտրոններին հարվածելու մասին
16
Ոստիկանական համազգեստով փաշինյանական ահաբեկիչները կատաղած հարձակվեցին քասախցիների և լրագրողների վրա Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութով Լարված իրավիճակ Քասախում. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին Լարված իրավիճակ Քասախում, բնակիչները փորձում են ճանապարհ փակել. ոստիկանները չեն թողնում Ապարանում վնասվել է 50 տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիք Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում «Միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից». Նարեկ Սարգսյան Ոստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա. ՆԳՆ Փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում՝ ընդդեմ քաղաքացիների Իսրայելցիների նպատակն է Իրանին զրկել ֆիզիկոս-գիտնականներից. Վարդան Ոսկանյան Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել Ոստիկանական համազգեստով փաշինյանական ահաբեկիչները կատաղած հարձակվեցին քասախցիների և լրագրողների վրա Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութով «Հարձակումները կշարունակվեն՝ մինչև Իսրայելի ռեժիմի լիակատար ոչնչացումը»․ ԻՀՊԿ Լարված իրավիճակ Քասախում. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին Լարված իրավիճակ Քասախում, բնակիչները փորձում են ճանապարհ փակել. ոստիկանները չեն թողնում Օստապի հետնորդները. ուկրաինացի ամուսինները հագուստի տակ թաքցրած 1,4 մլն դոլարով փորձել են հատել Ռումինիայի սահմանը, բայց բռնվել են Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արտադրական հզորությունների դեմ «լայնածավալ» հարվածներն ավարտելու մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի հետախուզական կենտրոններին հարվածելու մասին Ապարանում վնասվել է 50 տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիք Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը Երևանում շնչում ենք փոշի Իսրայելը կարծես թե ամենավատ սցենարն են առաջ տանում Փոթորիկ Ապարանում (տեսանյութ) Իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են Թեհրանի ոստիկանության բաժանմունքի վրա, Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել (lլուսանկարներ) Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար 102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրուն ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Եթե Հայաստանում կառավարություն լիներ... Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ

Ալի Խամենեիի համարձակ ուղերձները Փաշինյանին․ ի՞նչ է հասկացրել ԻԻՀ հոգևոր առաջնորդը Փաշինյանին

Աշխատանքային այցով հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Մինչ բուն արարողությունը Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

«Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի»,- ասված է հայկական կողմի տարածած սեղմ հաղորդագրությունում։

Իսկ իրանական մամուլը, մասնավորապես՝ «Մեհր» գործակալությունը, տարածել է Սեյեդ Ալի Խամենեիի խոսքն ավելի ծավալուն և բովանդակային, քան պարզապես շնորհակալությունն է։

Հաշվի առնելով Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը հարևան երկրների հետ, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում, Այաթոլլա Խամենեին ընդգծել է.

«Մենք հաստատակամորեն հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և երկու երկրների համագործակցությունը կշարունակվի հստակ շահերի հիման վրա և առանց հաշվի առնելու այլոց քաղաքականությունը»: ԻԻՀ հոգևոր առաջնորդը հերթական անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի համարում, որ Զանգեզուրի միջանցքը բխում է Հայաստանի շահերից։ Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ օտարերկրացիներին չպետք է թույլ տալ սահմանափակումներ ստեղծել այլ երկրների հարաբերություններում հարևանների հետ՝ հավելելով, որ այն, ինչն ապահովում է երկրների անվտանգությունն ու բարեկեցությունը, հույսն իրենց և մերձավորների վրա դնելն է։

Ըստ էության անդրադառնալով Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հիսուս Քրիստոսի վիրավորական պատկերմանը՝ Խամենեին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Մեր կարծիքով, աստվածային կրոնների սուրբ գործիչների, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի հասցեին այս վիրավորանքները դատապարտելի են»: Ուշագրավ է, թե ինչու է ՀՀ կառավարությունը Խամենեիի հետ հանդիպումը ներկայացրել ամենասեղմ ձևաչափով այն դեպքում, երբ հայկական կողմի համար կարևոր ուղերձներ են հնչել։

Ի տարբերություն Փաշինյան-Խամենեի հանդիպման, Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարությունը տարածել է էականորեն ավելի երկար հաղորդագրություն, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ծրագրին, ռեգիոնալ կայունությանը։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումները Հայաստանի հետ հարաբերությունների, ռեգիոնալ զարգացումների առնչությամբ չեն փոխվել, գուցե ձևակերպումներն են փոխվում և շեշտադրումները։

Ըստ նրա, ԻԻՀ նախագահը, իհարկե, զբաղվում է հարաբերությունների գործնական մասով, իսկ դիրքորոշումները թելադրվում են ամենաբարձր հոգևոր առաջնորդի մակարդակով։

Վերլուծաբանը կարևորեց Սեյեդ Ալի Խամենեիի դիտարկումները։ Նրա վստահեցմամբ, ինչպես նախկինում, ԻԻՀ համար ՀՀ սահմանների անխախտելիության հարցն ամենակարևորն է։

«Եթե չեմ սխալվում, ճանապարհների վերաբերյալ իրանական կողմն ուղիղ առաջին անգամ է նման դիրքորոշում հայտնում, որը կարևոր է, քանի որ, այդ դիրքորոշման հետ մեկտեղ՝ ենթադրվում է Իրանի աջակցությունն այդ հարցում ՀՀ դիրքորոշմանը։ Այսինքն՝ սա պետք է որ աջակցող հայտարարություն դառնա հայկական կողմի համար։

Այլ հարց է, թե ինչու է այս փուլում այդ մասին հայտարարվում, երբ տևական ժամանակ այս մասին անդրադարձերը կրում են բավականին դիվանագիտական փաթեթավորում»,- ասաց Սալամին։ Նա նաև գտնում է, որ Խամենեիի դիտարկումների հաջորդ մասը վերաբերում է ՀՀ-Արևմուտք հարաբերություններին։

«Իրանը նախընտրում է, որ Արևմուտքը չսահմանափակի ՀՀ հարաբերությունները ռեգիոնալ գործընկերների և հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասաց վերլուծաբանը։ Նրա խոսքով, Իրանի համար կարևոր է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այսպես կոչված, միջանցքի անթույլատրելիությունն ու հայ-իրանական հարաբերությունների խորացումն առանց Արևմուտքի ազդեցության։ «Կարծում եմ՝ օլիմպիական թեմատիկային անդրադարձը ևս պատահական չէր, որը ցույց էր տալիս հարաբերությունների սերտությունը, այն, որ ՀՀ-ն քրիստոնյա է, և թեման գուցե խորթ չլինի նաև հայկական կողմի համար, ինչպես նաև կապ ունի այստեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների հարցը, ամենայն հավանականությամբ»,- նկատեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan