«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
16
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Դեմոկրատիա՞ն է ավելի կարևոր, թե՞ անվտանգությունը. վեճն արհեստական է և զուրկ բովանդակությունից

Ներկայիս փաշինյանական իշխանությունները հաճախ են սիրում նշել, թե իրենք, ճիշտ է, չեն կարողացել ապահովել Արցախի գոյությունը, Հայաստանը դարձրել են վտանգված երկիր, բայց զատո ավելի դեմոկրատ են, քան «նախկինները»:

Զարմանալիորեն վերջիններն էլ տուրք տալով  «ներկաներին», մտնում են այս անբովանդակ վեճի մեջ և նշում, որ «ավելի լավ էր ունենայինք Արցախ և անվտանգ Հայաստան, բայց սահմանափակ դեմոկրատիայով, քան՝ այսօրվա իրավիճակը»:

 Այսօրվա իշխանությունների կողմից նետված այս իրականում կեղծ վեճը հրահրված  է, ոչ թե իրենց, այլ իրենց դրսի տերերի  կողմից: Փաշինյանականները, որ իբր համարվում են ավելի դեմոկրատ, քան «նախկինները»,  այսօր  Հայաստանում կառավարվում են բացառապես դրսից իջեցված  շրջաբերականների միջոցով:

 Սա ծայրահեղ գնահատական չէ, ցավոք, սա դաժան իրականություն է, որը մենք տեսել ենք նաև այլ երկրների օրինակներով:

Ինչպես, որ ԽՍՀՄ-ի ժամանակ կար մեկ ԽՄԿԿ և միութենական հանրապետություններում առաջին քարտուղարները կատարում էին Մոսկվայում գործող  ԽՄԿԿ-ի քաղբյուրոի որոշումները տեղերում, այդպես էլ այսօր վաշինգտոնյան, կամ բրյուսելյան  ԽՄԿԿ-ի  քաղբյուրոյի կողմից, կառավարվում են Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, փորձ են անում կառավարել Վրաստանը:

ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները, այդ երկրներում ներքաղաքական ուղենիշների դեր են կատարում տեղի գավառական վերնախավերի համար:

Այդ իմաստով մենք կփորձենք բանավիճել ոչ թե տեղի փաշինյանական վերնախավի ներկայացուցիչների հետ, այլ  կազմաքանդել իրենց տերերի միֆերը:

Եվ այսպես. նրանք հայտարարում են, որ դեմոկրատական երկրների մեջ պատերազմներ չեն կարող լինել, քանի որ դեմոկրատական երկրների հիմքում ընկած է «մարդու իրանունքի գաղափարը»: Մինչդեռ ավտորիտար երկրների հիմքում ընկած է «ազգի իրավունքի գաղափարը», որը  խոցելի է , քանի որ մեկ ազգի իրավունքը կարող է հակասության մեջ մտնել մեկ այլ ազգի հետ, և հենց դրա հետևանքով են սկսվում պատերազմները:

Եվ որպես օրինակ բերվում է Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունների  պատմությունը:

Նախկինում այդ երկրները պատերազմում էին, իսկ այսօր՝ ոչ, քանի որ երկուսն էլ արդեն դարձել են դեմոկրատական երկրներ:

Այս թեզից հետո գլոբալիստները հաջորդ թեզն են առաջ բերում, թե՝ «եթե երկիրը դեմոկրատական է, ապա նա չի կարող պարտվել պատերազմում, քանի որ ժողովուրդը մինջև վերջ պաշտպանում է իր ընտրած իշխանությանը, ի տարբերություն ավտորիտար ռեժիմների, որտեղ  ժողովուրդը ստիպված է ենթարկվում  ավտորիտար կառավիրիչին»:

Որպեսզի իրենց այս թեզերը համոզիչ դառնան տեղի գավառական վերնախավերի համար, գլոբալիստները հրապարակայնորեն պատժում են Սադամ Հուսեյնին, Մուբարակին, Մուամար Քադաֆիին, դրանով ցույց տալով, թե՝ տեսեք, որ դեմոկրատիան  հաղթում է ավտորիտարիզմին: Եվ այդ միֆերը սկսում են աշխատել:

Այս թեզերը գլոբալիստները մանկական կերակուրների պես բառի բուն իմաստով «կերցնում են» տեղի գավառական վերնախավերին, որոնք էլ, հայտնված այդ թակարդում,  կորցնում են իրականության զգացումը:

Այդպես եղավ, երբ 2008-ին Սաակաշվիլին համոզված էր, որ Հարավային Օսիայի դեմ պատերզմում իրեն «կպաշտպանի ողջ Արևմուտքը իր ողջ ուժով»:

Թե ինչ եղավ իրականում, մենք տեսանք 2008-ին:

Նույնը եղավ Ուկրաինայում, 2014-ին, երբ իշխանության եկած ուկրաինացի դեմոկրասիները, հարձակվեցին ռուսալեզու ռեգիոնների վրա, մտածելով, որ օրերի ընթացքում   «կազատեն Ուկրաինան Մոսկվայի ազդեցությունից»:

Նույն թակարդի մեջ գցեցին նաև Փաշինյանին, ով հարբած այդ գաղափարից, 2019-ին Ստեփանակերտի հրապարակում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», համոզված լինելով, որ իրեն ոչ ոք չի հակաճառի, քանի որ ինքը և իր իշխանությունը  Կովկասյան տարածաշրջանում համաշխարային դեմոկրաթիսիի բաստիոնն են: Այդ պարագայում, ինչպե՞ս կարող են իրեն հակաճառել և առավել ևս, Ադրբեջանը, կամ նույնիսկ Թուրքիան փորձեն հարձակվել Փաշինյանի կողմից կառավարվող Հայաստանի վրա:

Այն, որ այդ մտնոլորտը կար Փաշինյանի ողջ շրջապատում, գիտեն բոլորը: Անուղղակի դրա մասին խոստովանեց նաև Մակունցը հենց 2020 պատերազմի սկսվելուց օրեր առաջ:

Արցախի կորուստն ու Հայաստանի այսօրվա վիճակը քարը քարի վրա չի թողել արևմտյան այդ ձևակերպումից, թե իբր դեմոկրատական երկիրը չի կարող պարտվել ավտորիտար երկրին:

Բայց եթե Փաշինյանի թիմակիցները գոնե պատմության տարրական դասարանի գրքերը կարդացածլինեին, ապա կիմանային, որ այդ նույն թեզը նույն արևմտյան շուլլերները արտասանում էին նաև 2-րդ համաշխարային պատերազմից առաջ: Բայց հենց  «ավտորիտար և ֆաշիստական» Գերմանիան հարձակվեց Եվրոպայի «դեմոկրատական»  երկրերի վրա,  ապա նրանք , այսինքն «դեմոկրատները»  հանձնվում էին «ֆաշիստներին»  հաշված օրերի ընթացքում:

Նույնիսկ խոշորագույն դեմոկրատիաներից Ֆրանսիան, ամսվա ընթացքում  հանձնվեց Հիտլերին:

Բա ինչո՞ւ այդ ժողովուրդները, չպաշտպանեցին «իրենց սիրելի իշխանություններին, որոնք ընտրված էին»:

Ավելին, հիտլերյան Գերմանիայի մեջքը ջարդեց հենց ԽՍՀՄ-ը, որն ամենևին էլ դեմոկրատական երկիր չէր:

Պարզապես այսօր, Գեբելսի տեսությանը հետևելով, արևմտյան երկրները, որպեսզի իրենց  թեզի «ճշմարտությունը»  ապացուցեն, հայտարարում և փորձում են համոզել մարդկանց, որ 2-րդ համաշխարային պատերազմում հիտլերյան Գերմանիայի մեջքը ջարդել է, ոչ թե տոտալիտար ԽՍՀՄ-ը, այլ՝ «դեմոկրատական» ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

Պատմության այս ակնհայտ կեղծումը նրանց պետք է, որպեսզի սրբացնեն այն կեղծ թեզը, թե իբր ավտորիտարիզմը չի կարող հաղթել դեմոկրատիային:

Այսինքն, այս բոլոր կեղծ  միֆերը կյանքի կոչելու համար գործի է  դրվում ամեն ինչ և նույնիսկ  պատմության կեղծումը:

                                                        Իսկ ո՞րն է իրականը

Իրականը նա է, որ դեմոկրատիան  ուղիղ ձևով կապ չունի անվտանգային խնդիրների հետ:

Անվտանգային խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից  տնտեսություն, հզոր բանակ, ուժեղ դիվանագիտություն և էֆեկտիվ կառավարման համակարգ:

Դեմակրատիան այս խնդիրների հետ քիչ կապ ունի: դեմոկրատիան ավելի շատ կապ ունի երկրում արդար համակարգ հաստատելու հետ:

Օրինակ, Հարավային Կորեայի տնտեսական զարգացումը երկնիշ թիվ էր ներկայացնում մինչև 1990 թվականները, երբ այդ երկրում կառավարում էին զինվորականները՝ ավտորիտար մեթոդներով: Եվ ճիշտ հակառակը, երբ այդ երկիրը դեմոկրատացավ, իր տնտեսական աճը անկում ապրեց անգամներով:

Դեմոկրատիան զարգացման հետ կապ չունի: Այն պարզապես հասարակարգը դարձնում է ավելի արդար:

 

Ինչո՞ւ է դեմոկրատիան դանդաղեցնում տնտեսական աճը, բայց հաստատում ավելի արդար համակարգ

Օրինակ, նույն Հարավային Կորեայում, երբ կար ավտորիտար համակարգ, այդ երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված էր էժան աշխատուժ ունենալու գործոնով: Ավտորիտար իշխանությունը թույլ չէր տալիս արհմիություններին աշխատավարձների բարձացման  պահանջներով հանդես գալ:

Իսկ երբ այդ արգելքը հանվեց, զինվորականները հեռացան կառավարումից, ապա արհմիությունները ստացան իրավունք՝ պահանջել բարձրացնել աշխատավարձները, ինչը դեմոկրատիայի պայմաններում հնարավոր չէր անտեսել: Արդյունքում այդ երկրի աշխատուժը թանկացավ և տնտեսության արտահանման հնարավորությունները կրճատվեցին: Արդյունքում, տնտեսության աճը 5-6 անգամ անկում արձանագրեց:

Այո, ավտորիտար համակարգի պայմաններում հնարավոր է ավելի արագ զարգացնել տնտեսությունը, հզորացնել բանակը, արդիականացնել  պետական համակարգը, բայց  ավտորիտար համակարգում տուժում է արդարության գաղափարը:  Մարդկության այս վեճին, թե ո՞րն է ավելի ճիշտ, արագ զարգացումը, թե արդարության հաստատումը արդեն պատասխանը կա: Եթե հանրության համար արագ զարգացումը դառնում է օրհասական, ապա ճիշտը գոնե ժամանակավորապես լուսավորչական ավտորիտար համակարգի հաստատումն է: Իսկ երբ արդեն հանրությունը ապրում է կայուն իրավիճակում, ապա այստեղ առաջ է գալիս արդարության հաստատման կարևորության հարցը, որն առանց դեմոկրատական մեխամիզմների հնարավոր չէ կյանքի կոչել:

Իսկ որպես վերջաբան կարող ենք նշել, որ ցանկացած երկրի, ժողովուրդի զարգացման գլխավոր նպատակը պիտի լինի կառուցել ազատ, արդար և զարգացող երկիր, որին վերջնաարդյունքում, առանց դեմոկրատական համակարգի հաստատման, հնարավոր չի լինի հասնել:

Բայց այդ ճանապարհին, որոշ փուլերում, հնարավոր չէ բացառել, գոնե կարճ ժամանակահատվածով ավտորիտար կառավարումը, երբ արագ զարգացումը բոլորի համար ավելի կարևոր է դառնում, քան արդարության հաստատումը:

Բոլոր երկրները այդ ճանապարով անցել են: Մենք դեռ գտնվում ենք, այսպես կոչված «անցումային փուլում», որը պիտի ամեն ինչ անենք, որ հնարավորինս կարճ տևի:

Բայց մեկ բան ակնհայտ է, որ անվտանգությունը կապել դեմոկրատիայի հետ, դա տարրական դեմագոգիա է:

Չեք հավատո՞ւմ, հարցրեք արցախցիներին և նրանք կպատասխանեն ձեզ, թե որն էր ավելի լավ, «նախկինների»  ավտորիտարի՞զմը, թե՞ «ներկաների»  դեմոկրատիան, որտեղ նրանք կորցրին իրենց տներն ու Հայրենիքը:

Ամփոփենք. եթե կա անվտանգություն, բայց  չկա դեմոկրատիա, ապա այդ երկրում չի լինի արդարություն: Իսկ առանց արդարության, վերջնաարդյունքում մարդը կարող է օտարվել նաև սեփական Հայրենիքից:

Իսկ երբ կա դեմոկրատիա, բայց չկա անվտանգություն, ապա այդ դեպքում մենք կունենանք վերջնաարդյունքում Հայաստանի ղարաբաղացում: Այսինքն՝ կկորցնենք նաև մեր երկիրը:

Այսինքն, այն վեճը, որի մեջ մտել են  «նախկինները»  և «ներկաները»,  թե որն է ավելի կարևոր անվտանգությունը, թե դեմոկրատիան, կեղծ է ծայրից ծայր:

Մանավանդ, որ ոչ «նախկիններն» էին իսկապես լուսավորչական ավտորիտար իշխանություն, ոչ էլ «ներկաներն» են  իսկական դեմոկրատ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>