Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես»

168.am-ը հեղինակային հրապարակմամբ անդրադարձել է փաշինյանական իշխանության գործունեությանը. «Եթե ֆեյսբուքյան որևէ օգտատեր իր գրառման մեջ նշի, որ «Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է», նրան անմիջապես կձերբակալեն, բոլոր իրավապահ կառույցները քրեական գործեր կհարուցեն ու կներկայացնեն՝ որպես ծանրագույն հանցագործ, որքան էլ նա հայտարարել է, թե չի վիրավորվում իրեն «թուրք անվանողներից»։

Նույնը տեղի կունենա նաև, եթե որևէ քաղաքացի հայտարարի, որ իր պապերն ապրել են Պռոշյան փողոցի ձորափնյա հատվածում և այդ հողերի 90 տոկոսն իրեն է պատկանում ու հիմա այնտեղ բնակվող Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի՝ ե՞րբ է պատրաստվում իրեն տարածքներ հատկացնել կառավարական ամառանոցներում։

Այս և նմանատիպ այլ դեպքերում արձագանքման մեխանիզմը գործում է այն պատճառով, որ հայտարարությունների հասցեատերն իշխանության առաջին դեմքն է, ով, երբ խոսքը վերաբերում է անձնական հարցերին, ունի արժանապատվություն և պատրաստ է պաշտպանել ունեցվածքը, երբ խոսքը վերաբերում է սեփական բարեկեցությանը։ Բայց երբ գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ են հնչում Հայաստանի հասցեին, նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն իրենց պահում են այն ձկան պես, որի հետ կառավարությունը հարաբերություններ հաստատեց ընդամենը մի քանի ամիս առաջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», հայտարարում է, որ 300 հազար ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան՝ մարզեր և մայրաքաղաք Երևան, որի բնակավայրերի 90 տոկոսն ադրբեջանական պատկանելություն ունի։ Բոլոր այս հայտարարություններին՝ Հայաստանից՝ որպես պետություն, իշխանությունների կողմից որևէ արձագանք չի հնչում։ Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը, իրավապահ բոլոր մարմիններն ամբողջությամբ անտարբեր են, եթե վիրավորանք ու զրպարտություն է հասցվում պետությանը, երբ երկիրը որակվում է ադրբեջանական, բայց նրանք գերազանցիկ աշակերտի նման պատրաստ են պաշտպանելու այդ նույն երկրի ղեկավարին, եթե հանկարծ նրան անվանեն ադրբեջանցի կամ փորձեն ոտնձգել նրա անձնական կոմֆորտի դեմ։

Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը դադարել է գոյություն ունենալ որպես պետական կազմավորում՝ այդ հասկացության բովանդակային, գործառութային իմաստով, և վերածվել է համակարգի, որը ծառայում է մեկ անձի և նրան սպասարկող խմբակի շահերին։

 Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի համար թիվ մեկ առաջնահերթությունը ոչ թե պետության, այլ իշխանության շահերի պաշտպանությունն է։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ իշխանության շահերի պաշտպանության, իմա՝ իշխանության երկարակեցության ապահովման նպատակով կարող են և, կյանքը ցույց է տալիս, որ զոհաբերվում են պետության շահերը։ Եթե ավելի պարզ՝ իրականում Նիկոլ Փաշինյանը թքած ունի, թե ինչ է պահանջում Ալիևը Հայաստանից, ինչպես է անվանարկում Հայաստանը, նրա համար կարևոր է, որ այդ պահանջները չխարխլեն իր իշխանության դիրքերը, ավելին՝ եթե դրանց ամրացման համար պետք է կատարել Ադրբեջանի պահանջները, կրկին ոչ մի խնդիր։

Այս իրավիճակը, ի թիվս այլ գործոնների, հնարավոր է դարձել նաև այն պատճառով, որ հայ հասարակության զգալի մասը սեփական պետությանը վերաբերվում է մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ անտարբեր է դրան ուղղված ցանկացած ոտնձգության, սպառնալիքի նկատմամբ, քանի դեռ դա չի վերաբերում իր անձնական տարածքին ու անձնական շահին»։

Հարություն Ավետիսյան
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>