ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
13
Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի

Հայաստանին՝ ազատ վիզաների խոստում, իսկ Ադրբեջանին՝ միլիարդավոր դոլարներ

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները շեշտակի ջերմացան, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դրանք առավել առարկայական տեսք ստացան։ 2022 թվականի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր կնքեցին։ Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների կարևորության մասին․ «Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը՝ վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ»,-ասել էր նա։

Այս հուշագրի ստորագրումը չխանգարեց Հայաստանում Արևմուտքի գործակալների հանրությանը համոզել, թե Արևմուտքը և մասնավորավպես Եվրոպական միությունը կարևորում են մարդու իրավունքները, և այս տեսանկյունից թույլ չեն տա Արցախում այնպիսի սցենարների զարգացում, որոնք կբերեն էթնիկ զտման և նոր ռազմական ագրեսիայի։

Եզակի ողջախոհ վերլուծաբաններ ու գործիչներ կային, ովքեր փորձում էին բացել հայ հանրության աչքերը, ցույց տալ, որ աշխարհի ցանկացած երկիր և աշխարհաքաղաքական կենտրոն առաջին հերթին առաջնորդվում է իր շահերով, և հատկապես այս խառնակ ժամանեկներում, երբ խնդիր է դրված հնարավոր բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար, «մարդու իրավունքներ», «ցեղասպանությունների կանխարգելում», «միջազգային իրավունք» ասվածները դարձել են ձևականություն, ու գերտերությունները դա մի կողմ են դրել, եթե խոսքն իրենց շահերի մասին է։

Մեկ տարի անց ԵՄ-Ադրբեջան գազային հուշագիրը տվեց իր «արդյունքները»․ Հայաստանը՝ հավաքական Արևմուտքի քավորությամբ, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ երբ դրա հետ չհամաձայնվեցին Արցախի մեր հայրենակիցները, այդ նույն Արևմուտքի քավորությամբ տեղի ունեցավ էթնիկ զտում, և հայկական Արցախն ամբողջովին հայաթափվեց։

Անցան ամիսներ, և հիմա էլ Հայաստանի արևմտամետները սկսկեցին հայտարարել, թե այժմ Արևմուտքի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Ալիևին ստիպելու են դուրս գալ օկուպացված տարածքներից։

Այս պնդումներին ի պատասխան՝ Արևմուտքը համոզեց/ստիպեց Հայաստանի իշխանություններին տարածքներ հանձնել Տավուշի մարզից, իսկ փոխարենը Հայաստանը ստացավ միայն դատարկ գովեստի խոսքեր այդ նույն Արևմուտքից ու իր սատելիտներից։

Հիմա Արևմուտքը Հայաստանի հանրությանը զբաղեցնում է վիզաների ազատականացմամբ։ Հայաստանում ոգևորված են սրանով, չնայած չի ասվում, թե երբ այն կազատականացվի, իսկ ազատականացվելու դեպքում՝ ինչ է տալու միջին վիճակագարկան Հայաստանցուն, ով ԵՄ գնալու անգամ փող չունի, եթե անգամ ընդհանրապես հանվի վիզային ռեժիմը։

Հայաստանի համար վիզաների ազատականացման ֆոնին Ադրբեջանի հետ ԵՄ-ն գործնական հարցեր է քննարկում, որոնց կյանքի կոչելով հնարավորություն են տալիս այդ երկրին զինվել և ապագա հնարավոր պատերազմի դեպքում ծանր հարվածներ հասցնել Հայաստանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներկրումն ավելացնելու շուրջ: Սա նշանակում է՝ տասնյակ միլիարդավոր դոլարների հոսք դեպի Ադրբեջան, որը վերածվելու է զենքի և վարձկանների։ Իսկ թե ում դեմ է Ադրբեջանը գործածելու դա, կարծում ենք՝ ավելորդ է հարցնել․ իհարկե՛, ազատականացված վիզային ռեժիմ ունեցող Հայաստանի։

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan