Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. « 2018-ի «թավիշը» նաև Հայաստանում բանկային ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս այդպես էր հայտարարվել:
Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում: Ասում էր, որ իրենք ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատելու են բանկային գերությունից (նաև՝ արագաչափերից ու տեսախցիկներից): Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:
Փաշինյանը նաև հակաօլիգարխիկ հայտարարություններ էր անում ու խոսում նրանց գերշահույթների մասին: Հիմա մենք ունենք «հեղափոխական» օլիգարխներ, իսկ գերշահույթները բազմապատկվել են:
Մեզանում բանկային ռեկետը հասել է աննախադեպ ծավալների: Տուժում են հպարտ քաղաքացիները, որոնց բաժին են հասել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկ գները և բանկերին փող մատակարարելու տհաճ պարտականությունները: Շահում են բանկերը, որոնք ամեն ինչից փող են «քերում»: Պատահական չէ, որ այս տարվա 6 ամսվա տվյալներով ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 172 միլիարդ դրամ կամ ավելի քան 443 միլիոն դոլար: 2023-ին բանկերի շահույթը նույն ժամանակահատվածում եղել 142 միլիարդ դրամ:
Այս տարվա 6 ամսվա բանկային ոլորտի շահույթը եթե համեմատենք հետպատերազմական Հայաստանի, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվածի հետ, ապա կտեսնենք, որ շահույթն աճել է ավելի քան 4 անգամ (2021-ի առաջին 6 ամսում բանկային ոլորտը 40,6 միլիարդ դրամի շահույթ է ստացել):
Փաստորեն ստացվում է, որ ինչքան ՀՀ-ի համար վատ է եղել, ինչքան փոքրացել են մեր տարածքները, ինչքան Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի հողերը, դրան զուգահեռ աճել է բանկային ոլորտի շահույթը:
Այստեղ տեղին է հիշել, թե ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սևագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում: Այդ պաշտոնյանի անունը Մհեր Գրիգորյան է: Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում և սուսիկ-փուսիկ իր դահճական գործն է կատարում: Նա Նիկոլի հանձնարարությամբ Տավուշի տարածքները հանձնելու պայմանավորվածության եկավ: Նրա ստվերային դերակատարմամբ է տեղի ունենում նաև բանկային ռեկետը: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր բացահայտ ու թաքնված «հերոսներին»»:
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan