Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը մեծ թափ է առնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ». իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարություններից շուրջ վեց տարի անց, սակայն, իրական պատկերը եւ փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում: «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք իշխանության վերահսկողությունից դուրս ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում:

Իշխանությունները մի կողմից, իրենց իրավունքի ու ազատության պահապան հռչակած մի շարք ՀԿ-ներ մյուս կողմից, որոնք շատ դեպքերում առնչություն էլ չունեն լրագրության հետ, իրենց պարտքն են համարում մեդիադաշտի կարգավորման անվան տակ՝ ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելու: Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան: Երեկ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՌՀ-ի հետ համատեղ, «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանրային քննարկում էր նախաձեռնել, որի ժամանակ էլ «ավետեցին», որ մտադիր են տեսալսողական մեդայում տարածվող ատելության խոսքը վերահսկել ու այս նպատակով նոր մեխանիզմներ են մշակում: Հեռուստանման մեդիա (ԹիՎի լայք) անվան տակ մտադիր են գրաքննել եւ խմբագրել «Յութուբում», «Ֆեյսբուքում», «Տելեգրամում» եւ սոցցանցերում տարածվող կոնտենտը, չխմբագրվողներին՝ վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել: Այսինքն՝ ատելության խոսք տարածող ԶԼՄ-ները, որոնց տվյալները հայտնի են, պատասխանատվության կենթարկվեն:

Առաջին հայացքից այս դրական նախաձեռնությունն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե խնդրահարույց շատ հարցեր չլինեին:

Օրինակ՝ ինչպես է մեխանիզմը գործելու օրեցօր աճող «սունկ» կայքերի դեպքում, որոնց տվյալները բացակայում են, իրական շահառուն հայտնի չէ, կամ բացվում են յութուբյան, տիկտոկյան կամ այլ սոցհարթակների էջեր, որոնք ատելության խոսք են տարածում:

Սստացվում է՝ նախագիծը մահակ է միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք բաց եւ թափանցիկ են գործում եւ պատշաճ կերպով ներկայացնում են իրական շահառուների վերաբերյալ տարեկան հայտարարագիրը. կամ որո՞նք են ատելության խոսքի եւ քննադատության չափորոշիչները, ո՞վ է կարգավորելու դաշտը, ինչպես է վերահսկելու կամ արդյո՞ք վերահսկողության քողի ներքո գրաքննության չեն ենթարկելու լրատվամիջոցների աշխատանքը:

Ի վերջո, արդյոք սա նոր գործիք չի՞ դառնա իշխանության ներկայացուցիչների համար՝ ատելության խոսքի անվան տակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար:

Սրանք հարցեր են, որոնք անհանգստացնում են մեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, եւ որոնց պատասխանները քնարկման հեղինակները չտվեցին:

Ի դեպ, թեեւ նախագիծը ՀՌԱՀ-ի հետ համատեղ պետք է արվեր, սակայն այդ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>