«Ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում». Մարզպետները պատերի տակ դժգոհում են Փաշինյանից
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ական աղբյուրները շարունակում են պատերի տակ շշնջալ ու դժգոհել շեֆի գործողություններից: Այս անգամ վերջինիս ամառային մարզային վոյաժները հունից հանել են մարզպետներին, որոնք ջանք չեն խնայում Փաշինյան Նիկոլին հավուր պատշաճի դիմավորել, «մասովկա» հավաքել, թե իբր շեֆի համար մարզի բնակիչները խելագարվում են: Բայց, արի ու տես, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, Նիկոլին գոհացնել չի լինում: Վերջինս առիթը բաց չի թողնում մարզի բնակիչների մոտ մարզպետների վրա մուննաթ գալու համար, ամեն չնչին բացթողում վերագրում է մարզպետներին, որպեսզի ինքն իրեն ներկայացնի ամենակարող:
Մարզպետներն արդեն պատերի տակ սկսել են ակնհայտ դժգոհել, թե ինչ էլ անենք, մեկ է, մուննաթ դեմքով է հեռանում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

