Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկի» մասին խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2020–ի պատերազմից առաջ Ալիևի հետ խոսում էր «մինի, մեգա հեղափոխություններից», որոնք, իբր, լուծելու էին Արցախի խնդիրը (այդ փուլում Փաշինյան Նիկոլի համար «Արցախը Հայաստան էր, և վե՛րջ»)։

Նա «խաղաղության խաչմերուկից» խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2021–2023–ին խոսում էր «խաղաղության դարաշրջանից» (արդյունքերը՝ Արցախի կորուստ, արցախահայության էթնիկ զտում․ Նիկոլի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»)։

Հիմա Նիկոլը խոսում է «խաղաղության խաչմերուկից», և մենք կորցնում ենք Հայաստանի տարածքները։ Կիրանցի ճանապարհն այլևս պատմություն է դառնում, ինչին կհաջորդի Կիրանցի պատմություն դառնալը։ Հայաստանից օկուպացված է ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Միակողմանի զիջումների վերջը չի երևում։

Իրականությունն այն է, որ Նիկոլը ո՛չ խաղաղություն կարող է բերել Հայաստան, ո՛չ էլ կոմունիկացիոն խաչմերուկ կարող է դարձնել Հայաստանը։ Ու քանի դեռ նրա որոշ ընդդիմախոսներ, այդ թվում՝ խորհրդարանում ու փողոցում գտնվող որոշ շրջանակները, ոտանավորներ են արտասանում «տրեխավոր հայրենասիրության», ռազմատենչության կամ նմանատիպ այլ թեմաներով, Նիկոլին հաջողվելու է մտնել «խաղաղության աղավնու» կեղծ կերպարի մեջ ու դեպի ոչնչացում տանել Հայաստանը։

Այո՛, Հայաստանին պետք է խաղաղություն, ինչի ապահովման գլխավոր երաշխիքներից մեկը կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, բայց երբ օրվա իշխանությունը Արևմուտքի ձեռքում գործիք է դառնում Ռուսաստանի ու Իրանի դեմ, ապա դրանով իսկ բացահայտում է, որ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը քարոզչական բլեֆ է։ Չես կարող Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալ ու խոսել խաչմերուկից։ Այդ խաչմերուկի ուղղություններից երկուսի հետ թշնամանալով ինչպե՞ս կարող ես խաչմերուկ կառուցել։
Եթե թշնամանում ես, ուրեմն իրական նպատակդ այլ է։
Մեր տարածաշրջանում խաղաղություն և Հայաստանի համար անվտանգություն ապահովելու համար պետք են հետևյալ նախապայմանները՝
1․ Ամբողջական իշխանափոխություն (լրացուցիչ բացատրության կարիք չկա),
2․ Հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ–երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը, հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է վերականգնվեն։
3. Ռուսաստանն ու Իրանը չպետք է համարեն, որ Հայաստանը գործիք է ԱՄՆ–ի ու ԵՄ–ի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելու համար․ Իրանի հետ անհրաժեշտ է նոր որակի հարաբերություն։
4․Հայաստանը պետք է ակտիվ մաս կազմի Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան կոմունկիացիոն շղթայում, ակտիվորեն նպաստի այդ շղթայի կայացմանը՝ ներառյալ աբխազական երկաթգծի գործարկումը (Վրաստանի իշխանությունների պայքարը հանուն իրենց երկրի ինքնիշխանության՝ ընդօրինակման ու հարգանքի առարկա է),
5․Հայաստանն, իր սուվերենությունը պահպանելով, պետք է մաս կազմի Չինաստանից մինչև Արևմուտք կոմունիկացիոն գծին, ինչը Ռուսաստանն ու Իրանը չպետք է գնահատեն որպես իրենց՝ տարածաշրջանից դուրս թողնելու և թուրանական միջանցք ստեղծելու քաղաքականություն․ Ռուսաստանի ներկայությունն այդ ուղում կայունացնող դերակատարում կունենա։
6․Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, բայց դա չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն։ ինչպես հետնացիստական Գերմանիայի իշխանություններն են ընդունել հրեաների ցեղասպանությունը, այնպես էլ հետերիտթուրքական Թուրքիայի իշխաությունները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը։
7․Հայ–թուրքական հարաբերությունները պետք է հնարավորինս տարանջատել հայ–ադրբեջանական հարաբերություններից։
8․ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։ «3+3» ձևաչափը դրան է միտված։ Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը (Նիկոլ Փաշինյանը դրանով է զբաղված, ինչի արդյունքում Հայաստանը դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին) լրջագույն սպառնալիք է և պատերազմի խաչմերուկ է դարձնում Հայաստանը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>