«Վթարից զոհված զինվորը տան միակ տղան էր»․ Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Վթարից զոհված, զորացրած զինվորը տան միակ տղան էր։ Այսօր Սիսիանում վթարից զոհված, զորացրված զինվոր, 20-ամյա Արմեն Վրեժի Մամյանը ծագումով Տավուշից սահմանամերձ Կոթի գյուղից էր, Կոթիում բնակվում է նրա հորական տատը։ Մամյանների ընտանիքը մոտ 10 տարի ապրում է Իջևան քաղաքում։ Արմենը տան միակ տղան էր, ընտանիքը նաև աղջիկ ունի։ Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանն ասաց, որ Արմենը շնորհալի տղա էր, լավ երգում էր։ Արմենը կրում էր իր հոր հորեղբոր տղա Արմեն Մամյանի անունը, ով 1990-ական թվականների ազատամարտի ժամանակ Արցախում զոհվել է»։

