ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով

Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»

ԱԺ ղեկավարությունը Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում էր կայացրել ԱԺ պատգամավորներին  հերթական պարգևավճարները հանձնել: ԱԺ-ն, ի դեպ, ամեն անգամ առիթներ է ման  գալիս, երեսփոխաններին նման «պարգևներ» տրամադրելու համար:

Ինչպես հայտնի, ընդդիմադիր խմբավորումները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ստանալիք պարգևավճարները  տրամադրելու են բարեգործական կենտրոններին: Թվում էր, թե այս շարքային ժեստին պիտի որ արձագանքեին նաև իշխող թիմի ներկայացուցիչները: Մանավանդ, որ սկսած 2018-ից, սրանք օր ու գիշեր հայտարարում էին, թե իբր «մտածում են բացառապես ժողովրդի մասին» և ընդհանրապես «սիրում  և պաշտում են»  ժողովրդին:

Սակայն ՔՊ-ականները զարմանալիորեն չմիացան այդ քայլին, թեև թվում էր, թե ընդդիմության կողմից այս ժեստը պիտի որ նրանց նույնպես դուր գար:

Շատերը կարող են մտածել, որ իշխող թիմը չուզեց ձայնակցել ընդդիմությանը, որպեսզի չստացվի, թե «ժողովրդահաճո»-ի դերը զիջել են իրենց մրցակիցներին:

Սակայն բանից պարզվում է, որ վիճակը շատ ավելի կենցաղային բնույթ ունի, քան մենք կարծում էինք, և դա բացահայտեց  իշխող թիմի «Գիքորի» դերն ստանձնած ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:

Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոստովանեց բառացիորեն հետևյալը, թե ինչու չի միացել ընդդիմության քայլին իր հասանելիք այս մեկ պարգևավճարը բարեգործությանը տրամադրելու առումով. «... ես  62  տարեկան եմ և հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»:

Փաստացի   Հովիկ Աղազարյանը բացահայտեց իշխող թիմի սոցիալ-տնտեսական հիմնավորումների բազիսը ու ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխող թիմի ներկայացուցիչների համար ,  իրենց «հիփոթեքը փակելու»  խնդրից ավելի մեծ արժեք չկա: Սա է նաև Նիկոլ Փաշինյանի իրավատնտեսական բազան խորհրդարանում:

Աղազարյանը դրանով փորձում էր «հիմնավորել», թե տեսեք՝ ինչ «ազնիվ կյանքով են ապրում ՔՊ-ականները», կողմնակի եկամուտներ չունեն, որոնց համար էլ այդ լրացուցիչ պարգևավճարները ինչքան կարևոր  են իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:

Աղազարյանը ուզում էր մի բան ցույց տալ, սակայն ինչպես միշտ,  այլ բան ստացվեց:

Նույնիսկ հանրության ամենավերջին թերզարգացածի համար, պարզ պիտի  դառնա Աղազարյանի խոսքերից հետո, որ Փաշինյանի թիմի համար, իրենց շահերը առաջնային են, այսպես  ասած՝ իրենց  անհատական «կարմիր գծերն են»:

 Իսկ դրանից  կարելի է նաև հասկանալ, որ կոնկրետ Փաշինյանի համար էլ իր  «կարմիր գիծը»  նույնպես  ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ և դա բացառապես իր իշխանության պահպահման խնդիրն է, քանի որ փողի և ֆինանսների խնդիր նա չունի:

Շնորհակալություն Աղազարյանին, որ նա հերթական անգամ հիշեցրեց դրա մասին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>