Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
20
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Նիկոլիզմի ծննդատան հետքերով

Քաղաքագիտության առանցքային դրույթներից է՝ որեւէ քաղաքական գործընթացի առարկայական պատկերը ճիշտ հասկանալու եւ գնահատելու համար, այն պետք է դիտարկել զարգացումների պատճառա-հետեւանքային կապի շրջանակներում։ Առավել եւս, երբ դրանք ճակատագրական ու կործանարար հետեւանքներ են ունենում որեւէ հավաքականության կամ պետության համար։

Հեղափոխության անվան տակ հեղաշրջման միջոցով 2018թ. իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը շարունակում է ողբերգական հետեւանքներ ունենալ։ Եւ այն դեռ կշարունակի սպառնալ Հայոց պետականությանը, քանի դեռ ծննդատունը, որտեղ սաղմնավորվել եւ լույս աշխարհ է եկել ազգակործան պատուհասը, շարունակելու է գործել եւ նոր ծնունդներ ընդունել։

Նիկոլի ի հայտ գալը «դրսի հզոր ուժերով» կամ, առավել եւս, Սորոսով պայմանավորելը՝ ընդամենը հարցի բուն էությունից հասարակության ուշադրությունը շեղելու եւ ոմանց համար պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Այլ հարց է, որ, որպես ազդեցության գործակալի, տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող ուժերն ու պետությունները կարողացան առավելագույնս օգտվել նրա տգիտությունից ու իշխանատենչությունից եւ մեր իսկ կողմից ծնած-սնած ազգակործանին օգտագործելու արդյունքում մեզ «նվիրել» գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան։

Չեմ կարծում, որ ՀՀ ԳԽ իմ գործընկեր պատգամավորներից որեւէ մեկն այն ժամանակ կարող էր երեւակայել, որ բանակին թիկունքից միշտապես հարվածող եւ ծառայությունից խուսափած ինչ-որ մեկը կարող էր դառնալ մեր պետության ղեկավար եւ ԱԺ ամբիոնից էլ, դահիճին հատուկ ինքնագոհությամբ խոստովաներ, որ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի կյանք։ Եւ այսօր էլ, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված «ապագա կա» պոռալով եւ զոհվածների ծնողներին Եռաբլուրից բերետավորների միջոցով քարշ տալով, ոտնակոխ է անում Հայաստանը։ Կամ՝ ԳԽ-ում մենք երբեք չէինք կարող երեւակայել, որ ՀՀ Ազգային ժողովը երեսուն տարի անց կարող էր ղեկավարել մի երկոտանի, ով քաղաքացու հարկերով վարձատրվող իր թիկնապահներին կհրամայեր բռնել քաղաքացու ձեռքերը, որպիսի ինքը թքի այդ նույն հարկատու քաղաքացու երեսին։ Եւ այս երկուսն էլ պահը բաց չեն թողնում տարբեր ամբիոններից հայտարարելու, որ իրենց օրոք Հայաստանը դարձել է ժողովրդավարության բաստիոն։

Բայց նաեւ պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը համակարգի ծնունդ է, ով ծնվեց բոլորիս համար տեսանելի քաղաքական միջավայրում։ 90-ականների կեսերից, երբ օրվա իշխանությունները սկսեցին անթաքույց կեղծել համապետական ընտրությունները՝ այս հարցում առանցքային դերակատարություն հատկացնելով բանակին, եւ խորհրդարանն ու գործադիր իշխանություններն էլ ձեւավորել «պոլի փեդ լինի՝ ՀՀՇ լինի»՝ հետագայում ավանդույթ դարձած խծբ-ական բանաձեւով, այդ պահից դրվեցին նիկոլիզմի ծննդատան կառուցման հիմքերը։ Ճիշտ է, Ադրբեջանում այս երեւույթները շատ ավելի խորը արմատներ ունեին եւ ունեն, բայց, որպես պատերազմող պետություն, նրանք կարողացան նաեւ իրենց բանակը զինել ժանանակի պահանջները բավարարող համապատասխան զենքերով եւ նախապատրաստվել պատերազմի։

Ցավոք, ազգակործանին նախորդող իշխանությունը, հատկապես վերջին տարիներին, նման կարեւոր հարցերով ու միջազգային հարթակներում նախաձեռնողական դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն հիմնականում զբաղվեց սեփական իշխանության վերարտադրմամբ: Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելն այդ գործընթացի կուլմինացիան էր, ինչից առավելագույնս օգտվեց իշխանատենչ պատուհասը եւ տիրացավ իշխանությանը։ Բավական էր քաղաքագիտական-վերլուծական միտքն ու հասարակական կարծիք ձեւավորող լրատվամիջոցները դուրս գային տարբեր միջոցների կիրառմամբ ձեւավորված կաշկանդումներից եւ պատասխանատուներից առարկայորեն պահանջեին քաղաքացուն հուզող մի քանի հարցերի պատասխաններ, կարծում եմ հեղաշրջումից հետո հետագա զարգացումները չէին կարող այսքան ողբերգական հետեւանքներ ունենալ։

Ահա այդ հարցերից ընդամենը մի քանիսը.

— ովքեր, ինչպես եւ ինչ նպատաով ձեւավորեցին «Ելք» դաշինքը։ Ինչ խնդիրներ այն պետք է լուծեր եւ, որ կարեւոր է՝ ինչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջեւ,

— ինչու, ինչ նպատակով, ինչ ուժերի միջնորդությամբ եւ Սահմանադրության խախտմամբ Արմեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ նախագահ, ում կողմից փախեփախի կարգավիճակով արտերկրից իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հայտարարությունը՝ մեր նորանկախ պետության խայտառակ էջերից է,

— ինչ նպատակ էր հետապնդում եւ որքանով էր արդարացված երիտասարդ եւ անփորձ Գեւորգ Կուտոյանին ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելը, ինչը պետության անվտանգությունն ապահովման առանցքային պաշտոններից է,

— ինչու Ոստիկանությանն արգելվեց իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները եւ ձերբակալել Ռադիոտունը գրաված խմբի ղեկավարին։ Ի դեպ, նույնիսկ միջազգային օրենսդրությունն է նախատեսում՝ եթե հարձակում է իրականացվում պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբեկտի վրա, նախազգուշական հրահանգներին չենթարկվելու դեպքում հանցագործին ֆիզիկապես ոչնչացնելը դիտվում է օրինականության սահմաններում։ Ռադիոտունը նման կարգավիճակ ունեցող օբյեկտների թվում է,

— արդյոք արդարացված էր վարչապետի թեկնածուի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելը։ Առավել եւս, որ Սահմանադրական փոփոխությունների ընդունումն ավելի համոզիչ եւ անհրաժեշտ դարձնելու համար Սերժ Սարգսյանը կատեգորիկ հայտարարեց, որ չի օգտվելու նոր Սահմանադրությամբ իրեն ընձեռած հնարավորությունից եւ չի առաջադրվելու վարչապետի թրկնածուի պաշտոնում,

— եւ, վերջապես, ինչ էր նշանակում «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Տարիների հեռավորությունից որոնք էին այդ «ճիշտի» արձանագրումները։

Առկա են այս բնույթի եւս մի շարք այլ հարցեր, որոնց պատասխաններն է ուզում լսել դեռեւս փողոց դուրս չելած եւ կամուկացի մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքացին։

Մենք պարտավոր ենք պատասխանել քաղաքացուն հուզող եւ օդում թափառող այս եւ նման մյուս հարցադրումներին։ Եւ եթե ոչ հիմա, պատմությունը, միեւնույն է, կտա ողբերգական այս վիճակի իրական գնահատականը՝ պատճառա-հետեւանքային կապի ամբողջական ընդգրկումով։

Տարբեր առիթներով անդրադարձել եմ այս հարցերին, բայց իրական պատասխանատուները խուսափել են պատասխանելուց՝ ինչ որ քաղաքական ֆեյքերի միջոցով պատասխանները տեղափոխել բոլորովին այլ հարթություն։

Իսկապես, ամբողջական ճշմարտությունը պետք է խոսի ճշմարտության մասին։ Եւ չպետք է ժողովրդին մեղադրել, որ ազգակործանից ազատվելու համար ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են ոտքի ելել։ Քաղաքագիտական աքսիոմ է՝ մինչեւ հետեւանքներին անդրադառնալը, նախ պետք է խոսել այդ ողբերգությունը ծնող պատճառների մասին։ Միջին վիճակագրական վերլուծական կարողությամբ քաղաքացու համար համոզիչ չէ, որ Նիկոլի իշխանության գալուն նպաստողներից ոմանք, պատասխան տալու փոխարեն, այսօր հայտնվել են ընդդիմադիր դաշտում եւ տակից քաղաքական խաղեր տալով, շարունակում են իրականացնել նիկոլածին ծննդատան ճարտարապետությունն ու քաղաքական դիզայնը, ինչը մեծապես խանգարում է ընդդիմադիր դաշտի առողջացմանն ու համախմբմանը։

Անցյալից պետք է դասեր քաղել եւ պատասխանատվություն ու համարձակություն ունենալ հրապարակային խոսել թույլ տված սխալների մասին, ինչը առողջ քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ նախապայման է։

ՀՀ ԳԽ, ԱԺ երեք գումարումների պատգամավոր, Քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>