Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Այս իշխանությունների բանաձևածը անհայրենիք ու անհիշողություն կենսաբանական օրգանիզմի «գաղափարաբանությունն» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչնչիզմի, «զրոյական կետի», «դրա մասին պիտի դեռ 6 տարի առաջ ասեի» և նմանօրինակ այլ հանճարեղ «գաղափարների» մեծն ռահվիրան վերջերս վերստին փայլատակեց նորանոր «մարգարիտներով: Ահավասիկ, յուրայինների հետ «քաղաքական ժողովի» ժամանակ հայտարարեց, թե՝ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»:

«Իրական Հայաստանի» մասին հերթական սնանկությունը դնենք մի կողմ ու առժամանակ կենտրոնանանք «պարզապես ապրելու» ոչ այն է՝ ուղերձի, ոչ այն է՝ «գաղափարաբանության» վրա: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել»: Իսկ ո՞վ է, առհասարակ, նման բաներ ուզում: Ոչ մի խելքը գլխին, հոգեկան շեղումներ չունեցող մարդ, անկախ սեռից, կրոնական կամ ազգային պատկանելությունից, ոչ մի խելքը գլխին ժողովուրդ, հասարակություն, հանրույթ, իհարկե, չի ուզում տառապել: Բայց, ի՞նչ է, մեր սերունդը, որ իր ուսերին կրեց ԽՍՀՄ փլուզման ու անկախության վերականգնման, Արցախի ազատամարտի փորձությունները, ի՞նչ է, ուզում էր տառապե՞լ: Թե՞ մենք ուզում էինք, որ 88-ին Հայաստանի ավելի քան 30 տոկոսն ավերակած երկրաշարժ լինի, կամ էներգետիկ ճգնաժամ լինի, որպեսզի գոյատևենք, բայց կարողանանք վերապրել ու ոտքի կանգնել: Թե՞ մեր պապերի սերունդն էր ուզում, որ Երկրորդ աշխարհամարտ լինի, չնկարագրենք, թե ինչպիսի ավերումներով ու տառապանքներով հագեցած:

Թե՞ մեր պապերի հայրերի սերունդն էր երազում Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության մասին: Արժե՞ շարունակել թվարկումը: Ո՛չ: Սեփական ազգի, ժողովրդի, նաև աշխարհի պատմության հիմնական իրադարձությունների մասին տեղյակներն իրենք էլ կարող են դա հրաշալի անել, իսկ անտեղյակներին, որ երևի «Այբբենարանն» էլ մինչև վերջ չեն կարդացել, անիմաստ է բացատրել հանրահայտ բաներ: Հիմա՝ հարց. իսկ որտե՞ղ կլինեինք մենք, ո՞վ կլինեինք մենք, առհասարակ կլինեի՞նք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու», կներեք արտահայտության համար՝ «գաղափարաբանությամբ»:
Եվ իսկապես էլ, ինչպե՞ս մեր նախնիները չեն «ֆայմել», որ կարելի է ուրանալ սեփական ազգությունը, հավատը, պատմությունը ու... «պարզապես ապրել»: Իբր որպես ի՞նչ էին մաքառում, օրինակ՝ Վանում կամ Մուսա լեռան վրա, ինչո՞ւ էին Սարդարապատում կամ Ապարանում կռվում թուրքերի դեմ, այլ ոչ թե, Փաշինյանի մոտեցմամբ ու քարոզմամբ, «պարզապես ապրում»: Իբր որպես ի՞նչ էին մեր պապերը արդյունաբերություն ու տնտեսություն ստեղծում, մաքառում ու պայքարում, հաճախ չափաբաժնով հաց էլ չունենալով: Ինչո՞ւ էին, օրինակ՝ կամավորագրվում հայկական դիվիզիաներին ու հարյուր հազարներով զոհվում Հայրենական պատերազմի ճակատներում: Ըստ Փաշինյանի, ինչո՞ւ չէին հոգնում մաքառելուց, ինչո՞ւ միանգամից հոժարակամ չէին մտնում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գազախցիկները՝ մրմնջալով՝ «մենք պարզապես ուզում ենք ապրել, չենք ուզում մաքառել...»:

Կամ վերցնենք ամենամեծ հայերից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցին: Իբր ինչո՞ւ էր մաքառում, պայքարում, հայոց գրերը վերականգնում, դպրոցների ցանց ստեղծում: Փաշինյանը ինչ-որ հրաշքով հայտնվեր 5-րդ դարի սկզբներում ու քարոզեր, թե՝ «բա ձեզ պետք է, էն է՝ ասորերեն, պարսկերեն, հունարեն գրերը կան, էլի, հերիք չի՞ գոյատևեք, եկեք ապրենք, պարզապես ապրենք...» Կարելի է ավելի աբսուրդ տարբերակներ նկարագրել, որպեսզի առավել ևս ընդգծվի, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, նույնիսկ ավելի վատ բան է, քան անհեթեթությունը: Դա ոչնչացման ու վերացման «գաղափարախոսություն» է, չնայած, որպես ծաղր, փաթեթավորված է «պարզապես ապրենք» կապակցությամբ: Աշխարհում կան, իհարկե, կենդանի օրգանիզմներ, որ «պարզապես ապրում» են: Ասենք՝ անձրևորդերը, պլանկտոնը, մանրէները, սպորները, մի խոսքով: Չնայած, գիտնականկենսաբանները կհակաճառեն, որ թվարկվածները պարզապես չեն ապրում, այլ յուրաքանչյուրը ծառայում է որոշակի նպատակի: Բայց, մեծ հաշվով, այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը կամ ձևակերպում է որպես «գաղափարախոսություն», ընդամենը քարոզչություն է այն բանի, որ մենք դադարենք ազգ լինելուց, դադարենք հայրենիք ունենալ, վերանանք մարդկային արժեքներից, մոռանանք մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը ու վերածվենք պարզապես կենսաբանական օրգանիզմների:

Կարճ ասած՝ Փաշինյանի քարոզածն այն է, որ շուրջբոլորը լինեն միայն անհայրենիք, սեփական ժողովրդի հավատն ու պատմությունը ուրացած կենսաբանական օրգանիզմներ, որոնք, եթե այս կարճընթաց կյանքում ունեն էլ նպատակներ, ապա դրանք հանգում են ուտել-խմել-քնել-արթնանալ-գնալ սանհանգույց շղթային: Հա, ընթացքում հասցնեն «հերոսանալ»՝ Փաշինյանին հարկեր ու տուգանքներ մուծելով, որպեսզի նա՝ Փաշինյանը, և իր մերձավոր շրջապատը ցոփ ու շվայտ ապրուստ ունենան: Նոր չէ, իհարկե, Փաշինյանը որովայնամտության կամ ստամոքսային մտածելակերպի քարոզներ անում: Պարզապես առաջներում դա մասնավոր բնույթ էր կրում ու տարածվում էր սահմանափակ թվով ընթերցողների շրջանում, իսկ հիմա դա հասցվել է «պետական գաղափարախոսության» մակարդակի ու ստացել նոր՝ առավել դավադիր ու վտանգավոր դրսևորումներ:
Չմոռանանք ասել, որ մաքառելուց հոգնած լինելն ու պարզապես ապրել ցանկանալը նշանակում է նաև, որ չպետք է լինեն դպրոցներ, բուհեր:
«Պարզապես ապրել» ցանկացողի ինչի՞ն է պետք դպրոց կամ, առավել ևս, համալսարան: Չէ՞ որ կրթություն ստանալն էլ որոշակի մաքառում ու պայքար է ենթադրում: Ասենք, ինչո՞ւ միայն դա: Բանակ ընդհանրապես պետք չէ: Ինչո՞ւ պիտի մարդիկ, այն էլ՝ հիմնականում 18-20 տարեկան, տառապեն ու մաքառեն: Հետևաբար, բանակ ու զինված ուժեր էլ պետք չեն: Ի դեպ, պատանիների հետ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանը նրանց «խելք էր սովորեցնում», որ կյանքը բացառապես միայն հաճույքներ ստանալու համար է, իսկ կյանքում ամեն ինչ պայմանավորված է հենց դրանով, այսինքն՝ հաճույք ստանալու ձգտումով: Սա լիովին համահունչ է Փաշինյանի աշխարհընկալմանը, այն է՝ ամեն ինչից ստանալ բացառապես անձնական շահույթ, հաճույք՝ ունենալով զրո պարտավորություն, կրելով զրո պատասխանատվություն: Հա, պատասխանատվության մասին: Արդեն իսկ իր սատելիտների միջոցով ցրցամ է տրվում Հայաստանի կործանման պատասխանատվությունը «3 միլիոն վարչապետների» հավաքական գրպանը նետելու նպատակը: Թե բա՝ «ուզում ենք պարզապես ապրել, հոգնել ենք մաքառելուց»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>