Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. Որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին, հիշեցնենք, հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ.

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի...

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»։

Փաստացի կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը գրեթե հաստատում է, որ մեծ հավանականություն կա, որ սույն տարվա վերջում Ադրբեջանը կարող է  կրկին հարձակվել Հայաստանի վրա:

Իսկ հիմա փորձենք վերլուծել, թե ինչու է հենց այսօր Հայաստանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ հանդես գալիս:

Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է մինչև տարվա վերջ խզել Հայաստանի բոլոր նկապերը ՀԱՊԿ-ի հետ:

 Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գրեթե զրոյական դարձնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:

Փաշինյանի իշխանությունը անտեսեց Իրանի բոլոր առաջարկները՝ խորացնել Հայաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում:

Դեռ ավելին, Փաշինյանի իշխանությունը մինջև տարվա վերջ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» մակարդակը բարձրացնել մինչև «ռազմավարական հարաբերությունի»:

Դրանից հետո Փաշինյանը կամ Միրզոյանն ուզում են, որ Ադրբեջանը լո՞ւրջ վերաբերվի  Հայաստանին:

Դուք ծաղրո՞ւմ եք հայ ժողովրդին:

Դուք ուզում եք կազմաքանդել Հայաստանի ողջ անվտանգային համակարգը, իսկ հետո անամոթաբար «կանխատեսել», թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա՞: Բա ինչ պետք է անի, հո անմեղսունակ չի՞, որ ձեր այս աննախադեպ  նվերից   չօգտվի:

Բայց այնուամենայնիվ, դուք անմեղսունակ չեք:

Դուք շատ լավ գիտեք, թե ինչ եք անում:

Օգտվելով, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքական միտք, դուք կանխամտածված կազմաքանդում եք Հայաստանը, որպեսզի պետական կառույցները չլինեն, որպեսզի դուք կարողանաք ազատվել ապագա դատարաններում հայտնվելուց:

Չէ որ, եթե չկա պետություն, ինչո՞ւ կամ ո՞վ պիտի ձեզ դատի ձեր հանցագործությունների համար:

Զարմանալին պարզապես այն է, որ նույնիսկ այս տարրական ճշմարտություններից հետո Հայաստանի քաղաքական հանրային դաշտում տիրում է քար լռություն:

Սա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջական չգոյությունը: Ֆիզիկապես իհարկե կան, բայց բովանդակային առումով արդեն Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե վերացել է:

Կլինի՞ արդյոք գոնե մի քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ կա այդպիսի ուժ, ուրեմն Հայաստանի փրկության հնարավորություն դեռ կարող է լինել: Չի լինի, ուրեմն Հայաստանը, որպես պետություն աշխարհի քարտեզի վրա կվերանա: Բայց դրա համար պատասխանատուն կլինի բացառապես հայ ժողովուրդը իր չկայացած քաղաքական  վերնախավով:

Սա է իրականություն:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>