Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, ինչ կատարվեց հունիսի 12-ին, ըստ որում, թե՛ խորհրդարանի շենքի անմիջական մերձակայքում, թե՛ ԱԺ դահլիճում, պարզորոշ վկայությունն էր այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը կանխորոշված է: Այդ առումով մնացել է մեկ հարց՝ ե՞րբ: Դժվար է կոնկրետ օր ու ժամ կանխատեսել, մանավանդ, որ դա անշնորհակալ գործ է, բայց մի բան կարելի է վստահ նշել. Փաշինյանի հեռացման հետհաշվարկը տրված է: Ինչպես վերջերս նշել էինք՝ ժամացույցը տկտկում է: Ոչ պակաս էական է այն, որ Փաշինյանն ինքը հրաշալի հասկանում է դա, հասկանում է, որ ոստիկանական մահակների, վայրագությունների ու անմեղ հայ մարդկանց արյունահեղությամբ երկարաձգված իր պաշտոնավարման ամեն մի օր մոտեցնում է իր անխուսափելի հեռացման պահը:

Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին չհաշված... Ու դա արեց ԱԺ դահլիճում, երբ շրջակայքն ուղղակիորեն լցոնված էր ոստիկանության, ԱԱԾ-ի հատուկ ջոկատներով, կարմրաբերետներով, ոստիկանության զորքերով, չգիտես, թե՝ է՛լ ումոնցով կամ ինչ ուժերով, այդ թվում՝ ԱԺ շենքում դիրքավորված և իրենց դիրքը նպատակային «վառող» դիպուկահարներով (իբր, տեսեք, այստեղ ենք ու կկրակենք հայ մարդկանց, կանանց, երեխաների վրա): Իսկ ԱԺ դահլիճում Նիկոլ Փաշինյանը ջղակծկումների մեջ էր: Դա, չնայած այն հանգամանքին, որ նրա «ախռանան» նիստից առաջ հատ-հատ ստուգել էր պատգամավորների աթոռները, աշխատասեղանները, դրանց վրայից հեռացվել էին ջրի շշերը և այլն:

Ի՞նչ էր ասում Փաշինյանը, արդեն գրեթե էական չէ: Թերևս բացառությամբ այն դրվագների, որոնք բնորոշվում են որպես «ինքնախոստովանական ցուցմունքներ»: Մասնավորապես, այն հայտարարությունը, թե ինքը դեռ պիտի 2018-ին ասեր, որ Արցախն ադրբեջանական է (դրան առանձին անդրադարձել ենք), բայց չի արել այդ բանը: Ըստ որում, ոչ թե չի արել, այլ մինչև 2022 թ. հոկտեմբերի 6-ը, ներառյալ 2021 թ. արտահերթ ընտրություններն ու իր իսկ կառավարության ծրագիրը, տրամագծորեն հակառակն է պնդել: Նաև այն հայտարարությունը, որով գործնականում հաստատեց, որ այս ընթացքում արձանագրված ոստիկանական բոլոր այլանդակություններն իրականացվել են իր կարգադրությամբ, իմացությամբ ու խրախուսմամբ: Արձանագրենք, որ իշխանության «վերին էշելոնում» գտնվողները, ներառյալ նախագահի ու վարչապետի պաշտոնները զբաղեցնողները, արդարացնում էին ոստիկանության աննախադեպ վայրագությունները, որոնց պատճառով նորից հայի արյուն թափվեց, հարյուրից ավելի հայ մարդ վիրավորում ստացավ:

Սակայն այդ ամենը ավելի շուտ ու ավելի շատ նման են քաղաքական հոգեվարքի: Եվ իսկապես էլ, դա փակուղի մղված և ինքնամղված, հիմնովին հակաժողովրդական, ավելին՝ էությամբ մարդատյաց, հայ մարդկանց արյունը թափելու վրա հրճվող արարածներից բաղկացած ռեժիմի հոգեվարք է: Իրենք հասկանում են, որ տարբերակ չունեն՝ պետք է հեռանան, սակայն դեռ փորձում են մի քիչ էլ կառչած մնալ իրենց աթոռներից, պարգևավճարներից, հարկատուների հաշվին «ուտել-խմելու» «երանությունից», ֆինանսական ռեսուրսների վրա հսկողությունից... Դա չի ազդում ժամացույցի վրա: Բայց ազդում է իրենց վարքի ու պահվածքի վրա: Ավելի կատաղի ու ջղագրգիռ են դառնում: ԱԺ դահլիճում Փաշինյանը բախում հրահրեց իր խմբակցության և ընդդիմադիրների միջև: Այդ նույն ժամանակ ոստիկանական ուժերը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հարձակվել էին Փաշինյանի աղետաբեր ռեժիմից պատասխան ու հեռացում պահանջող հազարավոր հայ մարդկանց վրա: Ավելին, փաշինյանական ոստիկաններն ավելի վաղ Պռոշյան փողոցում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, նպատակային բզկտել Աբրահամ Գասպարյանին, կանխամտածված կերպով պատճառել նրան ծանր վնասվածքներ:

Կոնկրետ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հենց ոստիկաններն էին, որ շարունակաբար լարում էին իրավիճակը, հրահրում բախումներ, խոչընդոտում ԱԺ պատգամավորների ազատ շարժը, ամեն գնով ցանկանում էին ստեղծել բախումնային ու անկառավարելի իրավիճակ: Ապա ոստիկանության համազգեստ կրողները նախահարձակ գործողությունների դիմեցին: Որպես այդ ամենի ականատես՝ կարող եմ նշել, որ գործի դնելով, այսպես կոչված, լուսաձայնային կամ ձայնային նռնակները, նրանք, հստակ իմանալով տարածքում մարդկանց, վրանների տեղակայումները, նաև այն, որ հավաքված բազմության հետևի ու միջին շարքերում կան կանայք, երեխաներ, տարեցներ, նռնակները նետում էին այդ ուղղություններով, երկու նռնակ նպատակային նետվեց հարթակի ուղղությամբ, որտեղ այդ պահին Բագրատ Սրբազանն էր, մի երկու անգամ նռնակներ նետվեցին մարդկանց ուղղությամբ, որոնք առաջին օգնություն էին ցուցաբերում արդեն պայթած նռնակների բեկորներից վիրավորվածներին: Դա ամենաիսկական վայրագություն էր՝ խաղաղ, անզեն, իրենց օրինական բողոքն ու անհնազանդությունն արտահայտող ՀՀ քաղաքացիների ու հայ մարդկանց դեմ: Վայրագություն, որը փաստեց ինչպես գործող ռեժիմի, այնպես էլ դրա իշխանավարման սպառվող ժամանակն սպասարկողների ոչ միայն անհայրենիք ու անպատիվ լինելը, այլև անմարդկայնությունը, մարդկային տարրական արժանիքներից զուրկ լինելը: Ակնհայտ է. իշխող ռեժիմը պատրաստ է արյուն թափել, վիրավորել, խեղել, սպանել: Գուցե նաև «հոգին փառավորվելու» համար:

Ու միգուցե ավելի ծանր ընթացք կունենար այս ամենը, եթե ընդվզումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման ղեկավար կազմը հնարավորինս չհանդարտեցնեին իրավիճակը, զսպվածության չկոչեին նման պայմաններում բնականորեն բորբոքված մարդկանց: Հետո Փաշինյանը նորից սկսեց աջուձախ մեղադրել ում ասես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Լուկաշենկոյով, ՀԱՊԿ-ով և այլն, չհաշված «նախկիններին», ինչը «մշտական թեմա» է նրա համար: Այդ ամենը, ներառյալ՝ ուժայինների թիկունքում թաքնվելը, արյուն թափելը, ջղակծկումները, «փախեփախ» հեծանիվ քշելու ցուցադրությունները, ցույց են տալիս, որ այլևս ինքն էլ է հասկանում, որ այլ տարբերակ չունի, հետհաշվարկն սկսված է: Ժամացույցը տկտկում է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>