Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ

Ինչպես հայտնի է, երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր հետևյալը,-

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»:

Նախ, սկսենք նրանից, որ եթե այս միջադեպը լիներ, ասենք Վրաստնում, ապա արձագանքը կլիներ ուղիղ Վաշինգտոնից, այլ ոչ թե Թբիլիսիի ամերիկյան դեսպանատնից:

Իսկ դա նշանակում է, որ հայաստանյան դեպքերի վրա Վաշինգտոնը փորձում է նվազ ուշադրություն դարձնել, քանի որ այդ դեպքում քննադատության թիրախում կհայտնվեին  ՀՀ  իշխանությունները: Իսկ դա այսօր Վաշինգտոնին ձեռնտու չէ:

Բայց   նույնիսկ դեսպանատան հայտարարության մեջ, գրեթե ոչ մի քննադատական գնահատական չկար ցուցարարների ջարդի կապակցությամբ, եթե իհարկե չհաշվենք կոչը, հետաքննել ուժային կառույցի ներկայացուցիչների գործողություններ, որը ավելի շատ ձևական բնույթ ուներ:

Եթե դա լիներ Վրաստանում, ապա արձագանքը կլիներ ոչ միայն Վաշինգտոնից, այլև Բրյուսելից: Իսկ թիրախում կլինեին վրացական իշխանությունները, այլ ոչ թե ուժային կառույցի որոշ ներկայացուցիչներ:

Ավելին, դեսպանատան հայտարարության մեջ անուղղակի քննադատություն կար ցուցարարների նկատմամբ, որտեղ նշվում էր, թե՝ «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես ցուցարարներն էին մեղավոր երեկվա բռնությունների համար:

Նման ցինիկ դիրքորոշում, ԱՄՆ-ն իրեն  թույլ չէր տա նույնիսկ աֆրիկյան երկրներում, իրեն ոչ հաճելի քաղաքական շարժումների նկատմամբ:

Իսկ դրա պատճառը գրեթե քծնողական վերաբերմունքն է Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների, որոնք կարծում են, որ իրենց նման  պահվածքով կարող են սիրաշահել Վաշինգտոնին:

Մինչդեռ  իրական քաղաքականության մեջ հարգանքի են արժանի հստակ դիրքորոշում ունեցողները, այլ ոչ թե լպրծուն պահվածքը, որը չի ընդունվում ոչ մեկի կողմից:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի այս քաղաքական ուղու իրական սցենարիստը հենց Վաշինգտոնն է, ով ցանկանում է Ադրբեջանի հետ ամեն գնով Հայաստանի հետ հաստատել «Խաղաղության պայմանագիր», որից հետո Փաշինյանը կկարողանա լեգիտիմ կերպով ռուսական ռազմակայանը դուրս հանել Հայաստանից: Սա է Վաշինգտոնի գլխավոր նպատակը:

Ով չի ուզում տեսնել դա կա՛մ անմեղսունակ է, կա՛մ անազնիվ:

Իսկ դրանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դուրս կբերվի Մոսկվայի անվտանգության հովանոցի տակից, այդ դերն իր վրա կվերցնի Թուրքիան:

Իսկ դրանից հետո, Ադրբեջանից փախստականները լեգիտիմ կարգով կգան Հայաստան, և կլուծվի հայկական խնդիրը՝ արդեն այս տարածքում: Բայց դրա համար պատասխանատու կլինեն ոչ միայն Փաշինյանն ու նրա խմբակը, այլև բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց լպրծուն դիրքորոշումներով փաստացի խանգարում են, որ երկրում կայանա իրական ընդդիմություն՝  Հայաստանի իրական  փրկության իր օրակարգով:

Սա է իրականությունը: Մնացածը ջուր է և դեմագոգիա:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>