Մենք ու մեր խնդիրները Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ «ՆԱՏՕ ի գագաթնաժողովը» Երևանում․ նպատակադրումներ, հետևանքներ (տեսանյութ)
6
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Հայաստանը երևանյան գագաթնաժողովից ոչինչ չի ստանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Արցախի հայաթափմանը համաձայնելու համար... Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է ՀՀ Փառքի շքանշանով Գալու է ստի վերջը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը... երևի Մակրոնի ու Հայաստան եկած եվրոհյուրերի «խաթեր համար» Փաշինյանի ռեժիմի կողմից հետապնդվող «Սրբազան շարժման» աջակիցների բողոքի ակցիան Պատերազմ Արցախում
Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ներքին Չարբախում դաշտից գողացել են 224 ոչխար Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Եվրոպացիները արդեն 3-րդ անգամ են միլիարդներ խոստանում, իսկ գետնի վրա ոչ մի տեղաշարժ Փաշինյանի ու ՔՊ-ականների սիրելի Ադրբեջանից «փորձագետներ» են մասնակցում «Երևանյան երկխոսությանը» Վթարի պատճառ դարձած 19-ամյա երիտասարդի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Խորեն Լևոնյանը փակագծեր է բացել, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից Կեցցե ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենն ակտիվ գրառումներ է անում Երևանից Արայիկի քինախնդիր վախերը Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար «ՆԱՏՕ ի գագաթնաժողովը» Երևանում․ նպատակադրումներ, հետևանքներ (տեսանյութ) Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի նախկին տնօրենը փոխել է որոշումը Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից

Շինարարներում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։ Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35–ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43–ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։

Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43–ամյա տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։ Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>