Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը
10
Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են Պատերազմ Արցախում
...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին

Այս մարդկանց համար ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան միջազգային ծրագրերը. «Էրեբունի» թանգարանի նախկին տնօրեն

Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանը 5 տարի ղեկավարել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով մայիսի 13-ից դադարել է լինել թանգարանի տնօրեն։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի  նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսինքն, Միքայել Բադալյանը չի էլ նշանակվել պաշտոնակատար մինչև նոր տնօրենի ընտրությունները, թեև դրա հնարավորությունը քաղաքապետարանն ունեցել է։

Panorama.am-ը զրուցել է Միքայել Բադալյանի հետ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին մասնակցելու, ժամանակավոր պաշտոնակատար չնշանակելու և այլ հարցերի մասին։

Միքայել Բադալյան- Չեմ կարծում, որ կմասնակցեմ մրցույթին, քանի որ շատ դժվար է մասնակցել քաղաքապետարանի մի հաստատության մրցույթի, որտեղ 5 տարի անմնացորդ աշխատում ես, թանգարանը ձեռք է բերում այնպիսի հաջողություններ, որ երբևէ ձեռք չէր բերել, Լուվրի, Էրմիտաժի, Բրիտանական թանգարանի հետ է աշխատում, ֆինանսական մուտքերը բավական մեծ թափով աճում են, կրթական ծրագրերով Հայաստանում առաջատարներից մեկն է, գաղափարախոսությունն է փոխվում, բայց քեզ նույնիսկ շնորհակալություն չեն հայտնում դրա համար։ Այս ամենը հիմք է  տալիս ենթադրելու, որ այստեղ կա որոշակի քաղաքական դրդապատճառներ՝ կապված «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը մասնագիտորեն քննադատելու ու այլ հանգամանքների հետ։

Եթե ես մասնակցեմ էլ մրցույթին, չեմ վստահում, որ կլինի անաչառ հանձնաժողով, ինչքան էլ ինձ փորձեն համոզել։ Չեմ հավատում այդ մարդկանց։ Եթե այդ մարդիկ նույնիսկ շնորհակալություն հայտնելու շնորհք, ունակություն չունեն, էլ ուր մնաց անաչառ կերպով տնօրեն ընտրեն։
Եթե լավ չէի աշխատում, կարող էի գոնե մեկ անգամ նկատողություն ստանալ։ Եթե առաջ քեզ միշտ ասում էին՝ ամեն ինչ լավ է, որևէ նկատողություն չէին անում, իսկ այս դեպքում նույնիսկ իրենք չեն զանգել ու ասել, որ դու այլևս տնօրեն չես։ Կադրերի վարչությունից զանգել են, ասել՝ մեզ ասել են ձեր տեղակալի վրա դնել պարտականությունները։

Եթե համակարգում ես Լուվրի, Էրմիտաժի, հայ-իտալական, հայ- ամերիկյան ծրագրերը, հայ-ավստրիական արշավախումբը, այլ կարևոր գործընթացներ, գոնե, տրամաբանությունը հուշում է, որ որոշակի ժամանակով կարող էին թողնել, շարունակել ծրագրերն ու ավարտել։

Եթե դա չեն անում... տրամաբանական չէ՞, որ դա դիտմամբ է  արվել։

Panorama.am- Այսինքն, դուք կարո՞ղ էիք մնալ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ընտրությունը։

Միքայել Բադալյան-Կարող էի, բայց չեն նշանակել։ Դա ձեզ պետք է ինչ-որ բանի մասին ասի։ Նրանք այդպես ցույց են տալիս, որ ցանկություն չունեն աշխատելու ինձ հետ։

Պատկերացրեք՝ գնամ ու հաղթեմ մրցույթը։ Էլի սկսելու են մեզ համար խոչընդոտներ ստեղծել։  Հանրային ռադիոյի տնօրենի դեպքը օրինակ, իր գործի գերպրոֆեսիոնալ էր, ինչ եղավ։ Այսինքն եթե դու  ճշմարտությունն ասում ես, արդեն դառնում ես անցանկալի անձ։

Panorama.am-Մտավախություն չունե՞ք, որ չլինելով թանգարանի տնօրեն, Էրմիտաժի, Լուվրի հետ կապված ծրագրերը չիրականան։ Չէ՞ որ նրանք ձեզ հետ էին սկսել աշխատել, համագործակվել, ձեզ էին վստահում։

Միքայել Բադալյան- Իհարկե, ունեմ մտավախություն։ Նույնիսկ այդ հաստատություններից զանգեր եմ ստացել, իրենց մտավախություններն են հայտնել։ Հույս ունեմ այդ ամենը ջուրը չի ընկնի, մարդիկ շատ ամբիցիաներ, շատ հանգամանքներ վեր կդասեն, քանի որ դա մեր պետության, մշակութային ժառանգության հետ է  կապված։ Եթե մարդկանց թվում է՝  հեշտ է եղել Էրմիտաժում ստեղծել «Էրեբունու անկյուն», չարաչար սխալվում են։ Էրեբունու նոր ցուցադրության ծրագիրն է ընթանում, անվճար ես էի համակարգում, ինչպես անվճար համակարգել եմ Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի ցուցահանդեսները։

Հասկանում եք՝ այդ մարդիկ պետք է մտածեն, իրենց համար, ըստ երևույթին, ամբիցիաները, ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան այդ ծրագրերը։

Եթե այս աստիճան է, ինչ ասեմ... Էլ ասելու բան չունեմ։

Ունեմ լավ, հետաքրքիր առաջարկներ, նաև արտերկրից։ Կմտածեմ։ Համենայնդեպս, շարունակելու եմ զբաղվել այն գործով, ինչով զբաղվել եմ՝ Ուրարտուի հանրահռչակմամբ, մեր ժառանգության պահպանությամբ։

Հիմա Էրեբունիում պեղումներ են, ղեկավարում եմ հայ-ֆրանսական արշավախումբը։ Իմ ֆրանսիացի գործընկերներ են խնդրել ղեկավարել, որպեսզի չձախողի արշավախումբը, մեծ վաստակ ունենք պեղումների առումով։

Panorama.am-Շնորհակալության հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>