ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Պատերազմ Արցախում
Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով

Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար

Թափանցիկ աշխատելու մասին բոցաշունչ ճառեր ասող կառավարությունը գաղտագողի լուծարեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»՝ տխրահռչակ ԱՆԻՖ-ը։ Ո՛չ մի պատճառաբանություն, ո՛չ մի բացատրություն չներկայացվեց հասարակությանը։

Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար խոստանում է կոպեկ-կոպեկ հետ բերել պետությունից թալանած փողերը, ամեն չնչին բանի համար կառավարության նիստերը վերածում է շոուի, մատ է թափ տալիս նախկինների վրա, իրավապահ կառույցներով ահաբեկում է, ոչինչ չասաց այս կառույցի միջոցով իրականացված թալանի մասին։

Մինչդեռ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների է վերաբերում, որոնք իր գլխավորած կառավարության որոշումներով դուրս են գրվել պետական բյուջեից ու անիմաստ վատնվել։

Այս ամենի հետևում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, այդ թվում՝ կառավարության ղեկավարն ու Երևանի այսօրվա քաղաքապետը։

ԱՆԻՖ-ը հիմնադրել է կառավարությունը, ու նրա ձախողումների համար պետք է պատասխան տա կառավարությունը։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ստեղծվել էր իբր խոշոր ներդրողների հետ աշխատելու, ներդրումները խթանելու, ակտիվ ներդրումային գործընկեր լինելու, տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումային ծրագրեր ներգրավելու ու իրականացնելու համար։ Ստեղծումից հինգ տարի հետո, կառավարությունն անձեն-անձուն լուծարեց իր ստեղծած կառույցը՝ առանց հաշվետվություն տալու, թե ինչո՞ւ ստեղծեցին, ինչո՞ւ լուծարեցին, և ի՞նչ տվեց այդ կառույցը Հայաստանին։

Կառույց, որի տնօրենների խորհրդի նախագահը, մինչև Երևանի քաղաքապետ դառնալը, Տիգրան Ավինյանն էր՝ սկսած ստեղծման պահից։

Նա այդ պաշտոնից անսպասելի հեռացավ անցած տարվա վերջին, երբ դեռևս Երևանի փոխքաղաքապետն էր։

Չնայած փոխքաղաքապետ լինելը խոչընդոտ չէր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում Տիգրան Ավինյանի մնալու համար, բայց նա հեռացավ։ Այդպես էլ հայտնի չդարձան հեռացման պատճառները։ Հետո պիտի պարզվեր, թե ինչ կար թաքնված դրա տակ։

Տիգրան Ավինյանին, ով ի պաշտոնե պատասխանատվություն էր կրում ԱՆԻՖ-ի գործունեության համար, անաղմուկ հանեցին արանքից։ Ամիսներ հետո, պետության փողերը անիմաստ վատնելու, անարդյունավետ աշխատանքի ու նպատակին չծառայելու պատճառով՝ կառույցն ուղարկեցին պատմության գիրկը, նույնքան անաղմուկ, ինչպես հեռացավ Տիգրան Ավինյանը։

Բացելուց հրաշքներ էին խոստանում, փակելուց՝ ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ է արել այս կառույցը չորս տարվա ընթացքում, ի՞նչ արդյունք է տվել, բացի պետության ու հարկատուների փողերը քամուն տալուց։

Հայտնի է, որ ԱՆԻՖ-ի միայն պահպանման ծախսերը հասնում էին տարեկան մի քանի միլիոն դոլարի։

Խոսքն ընդհուպ 4-4,5 մլն դոլարի մասին է, որի գրեթե կեսն աշխատավարձն էր։

Հիմա հաշվեք, թե չորս տարում, հարկատուների վճարած հարկերից ինչքա՞ն գումար են ծախսել այս կառույցը պահելու համար։ Բարձր աշխատավարձեր են վճարել, պարգևավճարներ են տվել, ճոխ ծախսեր են արել, բացարձակապես անարդյունք։

Այս ընթացքում ընդամենը երկու խոշոր ծրագիր են նախաձեռնել, երկուսն էլ տապալվել են՝ պետությանը ֆինանսական լուրջ կորուստներ պատճառելով։

Ծրագրերից մեկը բոլորին լավ հայտնի, ազգային ավիափոխադրողի համարում ստացած «Ֆլայ Արնայի» ստեղծումն էր։

Կառավարության որոշմամբ 2021թ. վերջին ավելի քան 4,7 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար հատկացրեցին ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականությունը ձեռք բերելու համար։ Երկու տարի անց պարզվեց՝ ավիաընկերությունը, որի ստեղծումը ժամանակին համաշխարհային մակարդակի ձեռքբերում էին ներկայացնում Հայաստանի համար, կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջ։ Կարճ ժամանակ անց այն ընդհանրապես դադարեցրեց գործունեությունն ու այլևս չվերսկսեց։ Փակվեց։

Ծրագիրը, որի վրա պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, ձախողվեց։

Այդքան փող ծախսեցին՝ ո՛չ ազգային ավիափոխադրողը կա, ո՛չ էլ փողը։

Ո՞ւմ մեղքով, ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, լռում են։

Խուսափում են իրավական գնահատական տալուց։

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,-մի օր պիտի անմեղ հայացքով հայտարարեր Նիկոլ Փաշինյանն ու փակեր պետության բյուջեից 12 մլն դոլարը վատնելու թեման։

Կարող են չհիմնավորված ապօրինությունների մեղադրանքով մի քանի հազար դրամի համար մարդկանց կալանավորել, պետության փողերը յուրացնելու պատճառաբանությամբ շոուներ սարքել, իսկ որ իրենք գրչի մի հարվածով 12 միլիոն դոլարը ջուրն են գցել, ոչ մի պատասխանատու ու մեղավոր չկա։

Երկրորդ խոշոր ծրագիրը, որը կանգնած է ձախողման շեմին, վերաբերում է 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը։

Այս կայանի կառուցումն իշխանությունները բազմիցս շահարկել են իրենց նախընտրական ու հետընտրական խոստումներում, ներդրումային հաջողությունների շրջանակներում։ Այնինչ՝ արդյունքում ունենք այն, որ մեկնարկից տարիներ անց ծրագիրը ոչ միայն շարունակում է մնալ թղթի վրա, այլև գտնվում է չեղարկման փուլում։

Կայանը պիտի կառուցեին էմիրաթական «Մասդար» ընկերության հետ համատեղ։ Ծրագրի հայկական կողմի գործընկերը Պետական հետաքրքրությունների ֆոնդն է։

Ի սկզբանե նախատեսված էր, որ կայանը պետք է շահագործման հանձնվեր այս տարի։ Բայց հետո ժամկետը տեղափոխեցին 2025թ.։ Հավանաբար կռահեցիք, թե ինչ պատճառով։

Ոչ մի հույս չկա, որ այդ ժամկետում էլ այն կիրականացվի։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի հետո նույնիսկ կայանը կառուցող շինարարական կազմակերպություն ընտրելու մրցույթ չի հայտարարվել։

Ամեն ինչ նախնական փուլում է, գրեթե ոչինչ չի արվել։ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո հավանաբար այլևս չի էլ արվելու։ Խոսվում է կայանի կառուցումն ընդհանրապես չեղարկելու մասին։

Սպասվում էր, որ այս մի ծրագիրն էլ արժանանալու է ազգային ավիափոխադրողի ճակատագրին։

Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։

ՀԱԿՈԲ ՔՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>