Ոստիկանները բերման են ենթարկել «ԱռԱջ» կուսակցության՝ ավտոերթի մասնակից անդամներին
Դիտել նաև
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի հետ
ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել
Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել
«Միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից». Նարեկ Սարգսյան
«ԱռԱջ» կուսակցության Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները կանգնեցրեցին մեքենաները և ոստիկանության էջմիածնի բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանին, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանին, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանին և մեր ընկեր Պողոս Ղափանջյանին: Այս պահին տղերքին ոստիկանությունից տեղափոխեցին Էջմիածնի քննչական բաժին, գործ կարելու, բայց վստահ ենք գիտեք, որ մեզ դրանով վախեցնելը ժամանակի զուր կորուստ է»:

