Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համար
Դիտել նաև
Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա
Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել
Վրաստանը նոր կաթողիկոս ունի
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մայիսի 27-ին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք են բարձրացրել անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև՝ աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։

