Բագրատ Սրբազանը մայիսի 26-ին` ժամը16:00-ին բոլորին հրավիրում է հանրահավաքի. «Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»
Դիտել նաև
Վերաքննիչ դատարանը Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Բագրատ Սրբազանը տեսաուղերձով է հանդես եկել, որով այս կիրակի`մայիսի 26-ին, ժամը 16:00-ին բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ` հանրահավաքի:
«Հաշտության, արդարության ճշմարտության, հոգեւոր Հայաստանի եւ իրական եւ հարատեւ խաղաղության մեր ասելիքը արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում, այս հաղթանակը պետք է ամրագրել: Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որեւէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ: Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ:
Մայիսի 26-ին `ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում կհանդիպենք»,- ասել է նա:

