Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան Երևանցիներից կթում են ռեկորդային տուրքեր, բայց քաղաքը մնում է փոշու ու ջրհեղեղների տակ
13
Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության և խախտումների մասին (տեսանյութ) Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից Թրամփը թքած ունի. Հայաստանի տարածքը դարձավ վեճի առարկա. ինչ է սպասվում (տեսանյութ) ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների վերաբերյալ Ադրբեջանի հետ «խաղաղության» համաձայնագրի պատերազմական երեսը. դիտարկումներ փաստաթղթի վերաբերյալ Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Անշարժ գույքի գործակալը Պատերազմ Արցախում
«Խաղաղության հաստատման մասին» վերտառությամբ փաստաթուղթը չի համապատասխանում իր բովանդակությանը․ Արթուր Ղամբարյան Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյան-Ալիև հռչակագիրը դեռ չի գնահատի Թոշակառուների գրպանն են մտել. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Երևանի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան Հարավային Կովկասն ԱՄՆ-ին պետք է Իրանում իշխանափոխության համար. Հայկ Նահապետյան Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է Թեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարար ՔՊ վերնախավը Արթուր Խաչիկյանի դեմ բուլինգ է սկսել․ Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն կքննվի օգոստոսի 14-ին Արցախի ԱԺ-ի հայտարարությունը վաշինգտոնյան փաստաթղթին Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը Ադրբեջանը բոյկոտել է ԱՊՀ ՆԳՆ ղեկավարների խորհրդի նիստը Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Փորձում են ֆռռացնել ժողովրդին. Վահագն Մելիքյան Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Հարավային Կովկասի ոչ մի երկիր երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Ջեֆրի Սաքս Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի. Հովհաննես Խուդոյան Թիվ 140 մանկապարտեզի անավարտ շինարարության և խախտումների մասին (տեսանյութ) Իսրայելը փայատեր է Թրամփի միջանցքին, Մեծ Բրիտանիան ու Թուրքիան այլ խաղ են խաղում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից «Սթրայքբոլի գործով» մեղшդրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կшլшնքի տակ Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ Արդեն արձակուրդում գտնվող Փաշինյանը դարձյալ արձակուրդ է գնում Երևանցիներից կթում են ռեկորդային տուրքեր, բայց քաղաքը մնում է փոշու ու ջրհեղեղների տակ Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները

Մայր Աթոռը զուսպ, բայց հստակ արձագանքել է իշխանությունների կողմից ազգային եկեղեցու դեմ ուղղված սանձարձակ արտահայտություններին ու սպառնալիքներին

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։
Ժողովի օրակարգում ընդգրկված նյութերը վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչված հարցերին։
Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին, որոնց առիթով ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։
Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։
Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan