Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով
5
Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից «Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք» «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ ձևավորված ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի. Աբրահամյան Դատարանի դահլիճից անձը դիմել է փախուստի Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունը շատ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել և դեռ շարունակում է խաղալ, բայց հիշեք՝ ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը…

Իշխանությունները հզոր ժողովրդական շարժման դեմ ռեալ արդյունավետ քայլեր չունեն. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Արդեն անեկդոտ են պատմում մարդիկ. Նիկոլ Փաշինյանին հարցնում են՝ որքան է Հայաստանի տարածքն այս պահին, պատասխանում է՝ ժամը քանիսի՞ դրությամբ։

• ՀՀ տարածքը 1939-ից մինչև 1988թվականը եղել է 29 հազար 807 քկմ։ ՀՀ հանրագիտարանում, Բրիտանիկայում՝ բրիտանական հանրագիտարանում, ինչպես նաև Խորհրդային Միության մեծ հանրագիտարանում այս թիվն է նշված։ 1988 թվականի հունվարի 12-ին երկու պետությունները ստորագրել են արձանագրություն, որով Ադրբեջանը պարտավորվում է մեզ տալ 14.500 քկմ, փաստացի Ամա Աթայի հռչակագիրը ստորագրելուց առաջ Հայաստանի տարածքը եղել է 29.947 քկմ։ Մարդ, որը հղում է կատարում Ալմա Աթայի հռչակագրին,պետք է տեղյակ լիներ սրա մասին:

• 2020 թվականին Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է համաձայնագիր, որով հանձնվում է Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհն ամբողջությամբ՝ 400 քկմ, 2021-2022թթ. Վարդենիսի, Կութի, Խոզնավարի հատվածներում, Սիսիանում Սև լճի հատվածում, Ջերմուկում, ըստ պաշտոնական տվյալների,այս իշխանությունները տվել են 300 քկմ տարածք: Այսինքն՝ այսօր փաստացի մեր զինված ուժերի տնօրինության տակ մնում է 29.147 քկմ։ Այդ դեպքում ինչո՞ւ հիմք չի ընդունվել Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելուց առաջ եղած՝ 1988 թվականինստորագրված համաձայնագիրը, որովհետև, վստահաբար,Ալիևն է Փաշինյանին այդպես ասել։

• 29.147 քկմ-ի մեջ չի մտնում Տավուշում, Պառավաքարում,Վարդենիսում գրավված տարածքները, փաստացի հիմա մեզ մնացել է 28.300 քկմ։ Փաստորեն, Փաշինյանը Հայաստանի տարածքից Ղարաբաղի կեսի չափ տվել է թշնամուն: Կա նաև անկլավների հարցը։ Google Mup-ին հետևելով՝ տեսնում ենք, որ Ադրբեջանի տարածքներըգնալով մեծանում են։

Ընթերցողին հիշեցնենք, որ Հ1-ի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ)Արմեն Գրիգորյաննասել է, որ Հայաստանի տարածքից 1 միլիմետր անգամ չի զիջվել, և նշել է, որ 1988 թվականի քարտեզը Մոսկվան չի վավերացրել:

• Արմեն Գրիգորյանը, մեղմ ասած, գլուխը պատով է տալիս, երբ ասում է, թե 1988 թվականին ստորագրված համաձայնագիրը Մոսկվա չի հասել։ Նախ, նախատեսված չի եղել, որ պետք է ԽՍՀՄ-ը վավերացնի, մենք ունենք Ադրբեջանի ստորագրությունը, այսօր էլ Ադրբեջանի հետ, առանց միջնորդների է կատարվում գործընթացը։

• 1976 թվականի քարտեզ ընդհանրապես չկա, եթե կա՝ թո՛ղ հրապարակեն։ 1976թ. քարտեզով սահմանազատումն անելու պահանջը դրվել է Ալիևի կողմից:Ռուսները մեզառաջարկում էին որպես հիմք ընդունել 1926 թվականի քարտեզը, որը հիմնված է սահմանների վրա, սակայն Փաշինյանը և նրա թիմը չցանկացան: Հայաստանի իշխանությունները առաջնորդվել են Ալիևի պարտադրանքով։ Եթե վերցնեինք 1926 թվականի քարտեզը, ապա ՀՀ տարածքը կլինի 31 հազար քկմ։ Եթե 1976 թվականի քարտեզով են առաջնորդվում, ապա Նախիջևանի սահմանի ամբողջ պատասխանատվությունն այդ ժամանակ գտնվում էր Երևանում գտնվող 7-րդբանակի վրա:

• 1926թ. այնպես են արել, որ քարտեզները համապատասխանեն վարչատարածքային բաժանումներին։

• Մենք այսօր գործ ունենք պարզ դավաճանության հետ, Ալիևն ասում է՝ Նիկոլտղա՛, կասես՝ 1976 թվականի քարտեզ, դրանից այն կողմ ես ոչինչ չեմ բանակցի։

• Կիրանցում բնակատեղին և հողային տարածքները լրիվ տվել են Ադրբեջանին։ Սահմանադրության կոպտագույն խախտում է կատարվել: Սա սահմանազատում չէ, իշխանությունների կողմից սա դավաճանություն է, առանց հանրաքվեի հայկական հողերհանձնելը դավաճանություն է, որի համար իշխանափոխությունից հետո կենթարկվեն քրեական պատասխանատվության:

• Բաղանիս, Ոսկեպար և Կիրանց գյուղերի բնակիչնե՛ր, եթե ձեր հետևի անկլավներն այս իշխանությունները հանձնում են, ապա ձեր գյուղեր գնալը և դուրս գալըհնարավոր կլինի միայն օդապարիկով։ Այդ այլընտրանքային ճանապարհը ոնց էլ սարքեն՝ անցնելու է ապագա անկլավով, և կա մի տեղ, որ ադրբեջանցիները թույլ չեն տալու անցնել։ Կրկնվելու է Գորիս-Ճակատենի, Շուռնուխի, Ներքին Հանդի, Շուռնուխի պատմությունը։

• Փաշինյանը մի ժամանակ խոսում էր 31 գյուղերի մասին, հիմա չի խոսում, որովհետև Բաքվից ասել են՝ ձենդ կտրի…

• Կարծում եք՝ Արծվաշենը կտա՞ն, կապրենք՝ կտեսնենք։ Արծվաշենը 42 քկմ է, Ադրբեջանի ուզած 3 անկլավները 34 քկմ է, բայց նրանք օրեցօր մեծացնում են գյուղի մակերեսը, Արծվաշենը փոքրանում է։

• Մենք ունենք մի ղեկավար, որի անունը Փաշինյան է՝ կապիտուլյանտ, խաբեբա, ստախոս, այդպիսին են Պետրոս Ղազարյանը, Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը…

• Փաշինյանը ինքն է Ռուսաստանին 2021 թվականին խնդրել գալ Սյունիք, այլ մարզեր:

• Փաշինյանն «Արցախն Ադրբեջան» է հայտարարելով՝ Արցախում ռուսական զորքի գտնվելը դարձրեց անիմաստ։

• 2022 թվականին Հայաստանն աջակցության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ-ը չմիջամտեց՝ ասելով, որ պատասխանատվության խնդիր կա. հիմա տեսնում ենք, որ իրոք այդպես է:Պատկերացնո՞ւմ եք՝ ՀԱՊԿ-ը գար ու կանգներ, Ադրբեջանն ասելու էր՝ ՀԱՊԿ-ը հարձակվել է ինձ վրա: ՀԱՊԿ-ին մեղադրելու էին Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ: Փաշինյանը հիմա այդ հողերը և մի բան էլ ավել տալիս է Ադրբեջանին, ՀԱՊԿ-ին մեղադրելն ինչի՞ համար էր։ Սրանք խաբեբա ավանտյուրիստներ են:

Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այդ պահանջը Փաշինյանի առաջ ևս դրել էր Ալիևը. «Խաղաղության պայմանագրի» դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»։

• Փաշինյանն անզգուշորեն ասել է՝ ուղեկալներդ հանի, Պուտինն էլ ասել է՝ վայ, քո ցավը տանեմ, հանեմ՝ պրծնեմ։

• Փաշինյանի շնորհիվ Հայաստանը թունավոր ակտիվ է.«թունավոր ակտիվը» տնտեսագիտության մեջ այն է, երբ իրեն պահելն ավելի թանկ է, քան իր տված օգուտը։Մենք Ռուսաստանի համար թունավոր ակտիվ ենք դարձել: Դրա համար պետք է հասկանանք՝ մեր տեղն ինչքան է։ Ռուսները դեռ մեզ ասելու են՝ բա դուք ասում էիք՝ մենք մեր պատասխանատվության գոտին չգիտենք…

• Տեղի է ունենում հսկայական խաբկանք հայ ժողովրդի նկատմամբ:

• Փաշինյանը հասցնելու է նրան, որ Հայաստանը հայտնվի Արցախի կարգավիճակում։

• Հայաստանի վրա հարձակման վտանգ կա, այսպես շարունակվելու դեպքում ադրբեջանցիները գալու են Երևան և հայ կանանց են բռնաբարելու…

• Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ազատվել իրենց խանգարող ցանկացած քաղաքական գործչից, որպեսզի Հայաստանը լինի անարժան վասալապետություն: Թուրքիան ինքը կարիք չունի խառնվելու և ամեն ինչ անում է Ադրբեջանի ձեռքերով։

• Փաշինյանն ուզում է շրջանցել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, այսինքն՝ ճանապա՞րհ ես ուզում, տալիս եմ առանց ռուսների՝ անունըդնելով «Խաղաղության խաչմերուկ»։ Ռուսները հասկանում են, որ Փաշինյանն անում է այն, ինչ Ալիևն է թելադրում:

• Ադրբեջանի համար ամենահարմար տարածքը, որպեսզի հետևի Իրանի տարածքը՝ Արցախի տարածքներն են։ Թուրքիան՝ հանձին Ադրբեջանի, լավ գործընկեր է գտել իր հակահայկական քաղաքականության համար, Ադրբեջանն էլ իր հակահայկական քաղաքականությունն առաջ տանելու համար լավ հնարավորություն է ստացել՝ հանձին Փաշինյանի:

• Փաշինյանի քաղաքական երկարակեցությունը պայմանավորված է նրանով, թե ինչ հակահայկական քաղաքականություն կիրականացնի ինքը:

• Բրիտանիան հակառուսական պետություն է և միշտ եղել է հակահայկական, քանի դեռ ռուսներն այստեղ են: Բրիտանիան Հայաստանի վրա հույս չունի, նա հիմա շանս է տեսնում հակառուսական քաղաքականության համար, իսկ Հայաստանի ոչնչացմամբ կհզորանան Ադրբեջանը և Թուրքիան։

• Արևմուտքում բոլորն ուզում են հասկանալ՝ ռուսներին այս տարածաշրջանից հանելու Փաշինյանի խոստումները ճի՞շտ են, թե՞ ոչ։

• Բագրատ սրբազանը շանս ունի հաջողության հասնելու, իսկ հաջողություննայս իշխանությանը հեռացնելն է, դա շարժում է բոլորի արժանապատվության վերականգնման համար։ Ժողովրդական հզոր ճնշումնանպայման բերելու է հաջողության, իսկ այդ ճնշումն ավելի մեծ է,քան 2018-ին էր։

• Իշխանությունները հզոր ժողովրդական շարժման դեմ ռեալ արդյունավետ քայլեր չունեն։ Բանակը ժողովրդի դեմ չեն կարող հանել, որովհետև բանակն ինքը ժողովուրդն է։ Ճիշտ է, Փաշինյանն ունի արտաքին աջակցություն, ենթադրենք՝ օգնության կանչի Ադրբեջանին և Թուրքիային, պարտադիր չէ զորքի տեսքով, կամ էլ, ասենք, հայտարարի, որ սահմանների մոտ անհանգիստ է:

• ՔՊ-ն և Փաշինյանը հակահայկական և հակաժողովրդական կառույցներ են, որոնց նպատակը Հայաստանի ոչնչացումն է:

• Հիմա Փաշինյանը պայքարում է ոչ թե Զանգեզուրի միջանցքի բացման դեմ, այլ պայքարում է, որ այդ միջանցքում Ռուսաստանը չլինի։

• Զգուշացնում եմ Ազատամուտի, Վազաշենի, Այգեհովիտի բնակչությանը՝ տեսեք՝ ինչ է լինելու ձեր վիճակը։

• Խորհրդային տարիներին Կիրանց գյուղից հետո դաշտեր էին, ապա նոր՝ Ադրբեջանի սահմանը, հիմա Ադրբեջանը մտել է Կիրանց։

• Մհեր Գրիգորյանը խեղդել էր «Արդշինբանկը», չէր թողնում աշխատել, թափանցիկ չէր բանկը, հիմա տեսեք՝ ինչ զարգացում ունի այդ բանկը: Հիմա էլ բանկը քիչ էր, Մհեր Գրիգորյանին բերեցին գցեցին պետության գիրկը…

• 2012 թվականին նախաձեռնությամբ եմ հանդես եկել, որ եկեղեցին պետք է հարկվի այնպես, ինչպես մյուսները, խոսքը չի վերաբերում մոմի արտադրությանն ու վաճառքին, բայց եթե ունեն խանութ, որտեղ ոչ եկեղեցական պարագաներ են վաճառվում, պետք է հարկվի, Եկեղեցին պետք է արտոնություն ունենա միայն այնպիսի ծառայությունների համար, որոնք վերաբերում են ամբողջ հանրությանը։ Հայ Առաքելական եկեղեցին սովորական տնտեսական գործունեության համար չպետք է ունենա արտոնություն: Ինչո՞ւ չպետք է վարելահողի համար եկեղեցին հարկ վճարի։ Հարկ չպետք է տանբացառապես եկեղեցական արարողությունների համար գանձած գումարներից։

• Այս իշխանությունների համար ազգի պահպանության հարց չկա, պիտի լինի միայն Փաշինյանը, որն Ադրբեջանի կուսակալն է Հայաստանում:

• Այս իշխանությունները վախենում են Եկեղեցուց, որովհետև ինքնուրույն կառույց է, որովհետև ազգապահպանությամբ զբաղվող միակ կառույցն է, դրա համար ուզում են ջարդել:Այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները հարում են «Կյանքի խոսք» աղանդին։ Իսկ Առաքելական եկեղեցին ուզում է միավորել ժողովրդին, ինչը, բնականաբար, այս իշխանություններին դուր չի գալիս։

• Հանրահավաքում ժողովորդը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ պետք է գտնի ճնշումն ուժեղացնելու նոր եղանակ. Փաշինյանը և ՔՊ-ն պետք է հեռանան, պետք չէ համառել:

• Փաշինյանը կարծում է, թե ինքը Ենոքավան գյուղից կարող էր գալ իշխանափոխություն անել և Հայաստանը ոչնչացնե՞լ։ Մի հատ Փաշինյանով դա հնարավոր չէր անել:

• Իշխանությունները կարող են բախում հրահրել, բայց դա մեզ չպետք է վախեցնի։Այս փուլում մեր խնդիրն է՝ պրոթուրքական կուսակալներին հեռացնելժողովրդի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>