«Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են
Դիտել նաև
Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը
«Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որով բացատրում է, թե ինչու է փաստաբանների այսօրվա գործադուլին, որի նպատակին ու պահանջին լիովին համամիտ է, միանում մասնակիորեն.
«Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի: Ի թիվս այլ անընդունելի չարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։

Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»։