Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական քարոզչությունը մի կայուն թեզ ունի, որի հիմնական միտքն այն է, թե ներքաղաքական կյանքում ինչ լինում-չի լինում՝ իշխանության համար պայքար է, պարզունակ մատուցմամբ ու ընկալմամբ՝ «աթոռի կռիվ»: Բնականաբար, ընթացիկ հանրային զարթոնքին զուգահեռ, վերստին շրջանառության մեջ է դրվել այդ քարոզչական կաղապարը, թե այսինչ ուժը, այնինչ անհատը ուզում են գալ իշխանության: Դրա հիմնական լեյտմոտիվն այն է, որ մարդկանց մեջ արմատավորվի, թե տեղի ունեցողը «իշխանության կռիվ» է: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո պետք է ձևավորվի իշխանություն: Սա քաղաքագիտության, քաղաքականության ու պետականության դասական տրամաբանությունն է: Բայց... Կարելի է կարծել, թե Հայաստանը բարվոք ու խնդիր չունեցող մի երկիր է, որ մարդիկ «ուզում են գալ իշխանության»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են վերածել: Եթե հակիրճ՝ ավերակների: Եթե ավերակ բնորոշումը մի փոքր բացենք, ապա զուտ հակիրճ թվարկումն արդեն խոսուն է. կորսված Արցախ, խոցելի անվտանգություն, քայքայված պաշտպանական ու անվտանգային համակարգեր, հարյուր հազարից ավելի հայրենազրկված հայություն, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով թշնամական վերահսկողության տակ տրված տարածքներ, փուչիկ տնտեսություն, ահռելի՝ 12 միլիարդ դոլարի հասցված պարտք, տապալված արտաքին քաղաքականություն, տնաքանդ ու երկրաքանդ ներքին քաղաքականություն, համազգեստավորված «բեսպրեդել»:

Մի խոսքով՝ հենց ավերակներ: Ըստ էության, սեղանին դրված է լինել-չլինելու խնդիր, ու մենք արդեն դուրս ենք եկել դասական քաղաքական պատկերացումներից էլ, դասական քաղաքական վիճակից էլ: Եվ նման պայմաններում, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն, ապա դրա հիմնական նպատակը երկրի ու պետականության առկա ծվենները փրկելն է: Ավելին, Փաշինյանի ու ՔՊ-ի վեցամյա ավերակումից հետո, ով էլ որ գա իշխանության, մտնելու է ծանրագույն բեռի տակ: Պատկերավոր ասած՝ սրանցից հետո հաջորդ կառավարությունը «մահապարտների ջոկատ» պետք է լինի (անձնազոհության իմաստով), այդ տրամադրվածությամբ պետք է գործի, որ նախ՝ անկումը կասեցվի, հետո էլ առկա վիհից սկսենք դուրս գալ:

Գործնականում հաջորդը լինելու է «պետությունն ավերակներից դուրս բերելու» կառավարություն: Այնպես որ, երբ փաշինյանական քարոզիչները «աթոռակռվից» կամ «իշխանություն խլելուց» են խոսում, իսկ ոմանք էլ մեխանիկորեն կրկնում են, արժե շատ հանգիստ, առանց հույզերի, սթափեցնող հարց տալ. իսկ այդ ի՞նչ վիճակի, ի՞նչ օրի է հասցվել երկիրը, որ այն կառավարելը այդքան ցանկալի մի բան լինի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>