Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս
Դիտել նաև
«Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ սահման չունի, ուստի հանձնվելիք հողեր էլ չունի: Մարզի ղեկավարությունն ամեն ինչ արել էր, որ «քրտնաջան աշխատանք եւ լեգիտիմ վարչապետ» շոուն լիարժեք լինի` ժպիտներ, ձեռքսեղմումներ, գորովալից հայացքներ: Ներկաները լարվեցին միայն Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելության ժամանակ, երբ նա մոտեցավ ջրի ծորակին ու բացեց այն։ Բացեց-փակեց, եւ բոլորը խորը շունչ քաշեցին։
Հիմնանորոգված դպրոցներում Փաշինյանը գնդակ էր խաղում, պատուհաններն էր բացում-փակում, առաստաղի բարձրությունն էր ձեռքով ստուգում։ Մի խոսքով` Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

