«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

«Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև»

Ինչպես հայտնի է, ԳԱԱ ղեկավարությունը հապշտապ, ոստիկանության միջոցով փակել տվեց ակադեմիայի վարչական գքխավոր մասնաշենքի դռները Բագրատ սրբազանի այցելության պահին:  
Yerkir.am-ի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը, ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը, նախ հիշատակել է կոնկրետ Արցախում ծնված ակադեմիկոսներին ու նշել. 
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև...

- Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Չափար գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Սղնախ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Լենսեր Աղալովյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Քոլատակ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Էդուարդ Խաչիյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Առաքյալ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ալբերտ Ղուլյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Ղարաչինար գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ռադիկ Մարտիրոսյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Մատաղիս գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Սերգեյ Մովսեսյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Մեծ Շեն գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս - քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Արթուր Իշխանյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Շոշ գյուղում,
- ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արսեն Հախումյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Ստեփանակերտ քաղաքում:

Հարգարժա՛ն գիտնականներ,

2022 թ. հոկտեմբերի 12-ին, երբ դեռ ապրում էր Արցախի վերջին կտորը, և հայրենի շեներում գոյության պայքար էր մղում 120,000 արցախահայությունը, ես ահազանգել էի, որ  Գերագույն դավաճանը թշնամուն է վաճառում, հանձնում, փոխանակում, սակարկում, զիջում (անվանեք՝ ինչպես կուզեք) ձեր սրբության սրբոց  Հայրենի Արցախը՝ ձեր ծննդավայրը, ձեր մանկության հուզաշխարը, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները, ձեր հպարտությունը, ոսկե հիշողությունը, պատմությունը, էությունը...
Ասել էի՝ , որ սա քաղաքական, կուսակցական, ընդդմություն - իշխանություն առճակատման խնդիր չէ. հայրենիք ու պետություն, պատիվ ու դիմագիծ ունենալ-չունենալու ընտրանքի առջև ենք ազգովի:
Հույս էի հայտնել, որ ձեր բարձր ղեկավարությամբ գործող այդ հեղինակավոր կաճառը՝ ՀՀ ԳԱԱ-ն, այդ ճակատագրական օրերին ազդարարելու է Արցախի, դրանով իսկ՝ ՀՀ-ի փրկության  իր տեսլականի, ծրագրի ու գործողությունների մասին:
Ցավոք, մեր վատագույն սպասելիքները իրականություն դարձան. այսօր չկա՛ ձեր ու բոլորիս պաշտելի Արցախը:

 Հարգարժա՛ն գիտնականներ
Հայաստանում սկզիբ առած Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր թակում էր ձեր ղեկավարած կաճառի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դուռը: Նա եկել էր ձեր դուռն ու թակում էր այն ո՛չ միայն հանուն Տավուշի, այլև ձեր ծննդավայր-հայրենիքի՝ հանուն մեր Արցախի ու բովանդակ հայրենիքի, հանուն նաև ձե՛ր պատվի ու արժանապատվության:

Դուք չբացեցիք այն. կա՛մ լքեցիք շենքը, կա՛մ չեկաք շենք:

Ի դեմս Սրբազանի, դուք փակեցիք դուռը Արցախ ու Տավուշ, պետականություն ու երկիր, հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև: 
Դուք ընտրեցիք այդ ուղին, իրավունքը ձերն է, դատողը՝ պատմությունն ու սերունդները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>