Սա քաղաքական հետապնդում է Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց
5
Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Պատերազմ Արցախում
ՔՊ-ականների հետ էթիկայի նորմերը հարգելու մասին պայմանավորվելը նույն է, թե Հիտլերի հետ պայմանավորվեին մարդու հիմնարար իրավունքներ հարգելու շուրջ Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան «Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը Սա քաղաքական հետապնդում է Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին. Սասունյան Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» ՌԻԱ «Դաղստան». Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ մտքի առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից

Կա՛մ Թուրքիա, կա՛մ Ռուսաստան. այս իշխանությունները վտանգավոր և կործանարար այս ընտրության առջև են մեր երկիրը կանգնեցրել, սա մեծ ողբերգություն է. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թուրքական լոզունգի՝ «21-րդ դարը լինելու է Թուրքիայի դարը» և թուրք-ադրբեջանական թեզերի ներքո գրվելու է այս տարածաշրջանի պատմությունը։ Մունետիկն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդատու Բոլթոնն էր, Թուրքիան շատ ավելի պարզ ասաց, որ Հայոց ցեղասպանության էջը մի կողմ պետք է շպրտվի։ Դրան զուգահեռ՝ Հայաստանում հայտնվեցին հայտարարություններ՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, Արարատի փոխարեն՝ Արագած լեռ, և այլն, և այլն, որոնք առաջ քաշեցին Ալիևը և Էրդողանը և նույն թեզերը սկսեցին տարածել ՀՀ գործող իշխանությունները։
  • Փաստորեն ՀՀ գործող իշխանությունների կողմից դիմադրություն չկա Թուրքիայից, Ադրբեջանից եկող այս պահանջներին, փոխարենը՝ հայտարարում են, որ այս սպառնալիքներին դիմադրելու համար առնվազն պետք է ծառ տնկել (Փաշինյանն էր ասել,- հեղ.)։

Ընթերցողին հիշեցնենք. Վիկտոր Օրբանը Հունգարիայի այն վարչապետն էր, ով 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին 8 տարի անց՝ 2012թ. օգոստոսի 31-ին, էքստրադիցիայի է ենթարկել Ադրբեջան, և նա անմիջապես ներում է ստացել Իլհամ Ալիևի կողմից:

ՀՀ այս պահի դիվանագիտությունը բավարարվում է պահի հաջողությունով և համարում հաղթանակ։ Իրականում՝ դա արժանապատվության նահանջի հաղթարշավ է։ Մեր պետության և ազգի, անձամբ իրենց դեմ ուղղված ստորացումներն այս իշխանությունների վրա չեն ազդում։

  • Մեր ազգի հեղինակությունն աշխարհում որոշակիորեն սասանվել է գործող իշխանությունների այս անարժանապատիվ պահվածքի պատճառով։ Այս ամենը պրոյեկտվում է մեր հասարակության վրա, այնինքն՝ հասարակության և իշխանությունների մոտեցումները տարբերվում են, դրա համար խզում է առաջացել իշխանության և հասարակության միջև։ 
  • 20-րդ դարի կեսերից, երբ ստեղծվեց ՆԱՏՕ-ն, տրիվիալ ճշմարտություն է, որ մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է։ Դրա մասին ասում են ոչ միայն հայ մասնագետները, այլև վերջերս ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ակնարկեց իր հայտարարությամբ։ Արևմուտքի ոչինչ չասող հայտարարությունները և Օրբան-Էրդողան-Ալիև եռյակի ագրեսիվ քայլերն իրար հետ չեն համընկնում։ Օրբանի վետոն մեր դիվանագիտության հերթական կոլապսն էր։ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք քաղաքականություն և դիվանագիտություն ունեինք, հիմա դրանք չկան։ Ունեինք դիվանագիտության դպրոց, փորձառու դիվանագետներ, բայց պրոֆեսիոնալիզմն այսօր  լքել է արտգործնախարարությունը, դրա համար էլ  լուրջ դիմադրություն և հակազդեցություն արտաքին քաղաքական  դաշտում չի կարող լինել։
    • Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան՝ վտանգավոր ընտրության առջև ենք կանգնել։ Նախկինում «և-և»-ի քաղաքականությունը հիմա դարձել է «կամ-կամ»-ի։ Փաստ է, որ այս իշխանությունը տապալված է բոլոր բնագավառներում, այսքան իրար չընդունող հասարակություն երբևէ չի եղել, այսքան անջրպետ հասարակության մեջ չի եղել, դրա համար մեղավոր է բացառապես գործող իշխանությունը։
    • Համաշխարհային քաղաքականության խաղի կանոններն այս իշխանությունները չեն հասկանում։ Այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, այս իշխանությունները չեն ընկալում։
    • 2008-ին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունները և դրան Արևմուտքի պատասխանն ու դրսևորած վարքագիծը դաս չեղավ ՀՀ այս իշխանությունների համար:
    • Այս իշխանությունները մի կարծրատիպ, բարդույթ ունեն՝ ինքնիշխանության սինդրոմ, որի մասին հայտարարություններով մեծ վնաս հասցրեցին Հայաստանին: Բարդույթ, որն այս իշխանություններին թույլ չի տալիս ռացիոնալ նայել իրադարձություններին և ստեղծված իրավիճակին։
    • Մեծ Բրիտանիայի դարավոր քաղաքականությունը 90 տոկոսով չի համապատասխանում Հայաստանի շահերին, դարերով այդպես է եղել, և այսօր էլ ձեռագիրը չի փոխվել։ Ակնհայտ է բրիտանական ձեռագիրն՝ ընդդեմ Ռուսաստանի, որի կոնտեքստում կարող են զոհաբերվել մեր երկրի շահերը։ Բրիտանական ձեռագիրը Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում միշտ առկա է, և հիմա հավատալ Բրիտանիային՝ նշանակում է նույն սխալները թույլ տալ և դասեր չքաղել պատմությունից։
    • Թե մեր, և թե վրացական հանրությունը բարդույթ ունեն՝ ռուսների հետ համագործակցությունը համարում են ստրկություն, իսկ Արևմուտքի հետ համագործակցությունը՝ ոչ։ Եթե սառը դատենք, ապա կտեսնենք, որ ռուսները չունեն փափուկ ուժի քաղաքականություն, գրանտային քաղաքականություն, բայց ակնհայտ է, որ ռուսական ուժի հետ համագործակցությունից հրաժարվելով՝ կորցնում ենք տարածքներ, նշանակում է՝ նահանջ գեղագիտական երգով, հավատալով ֆրանսիական պոետիկ հայտարարություններին, եվրոչինովնիկների դերակատարությանը։
    • Հայ հանրությանը պետք է դուրս բերել այդ գեղագիտական, պոետիկ թմբիրից։ Մենք տեսնում ենք՝ հանրությանը կեղծ տեղեկություններ են մատուցում, որը բխում է այս իշխանությունների կոմպլեքս բարդույթներից։ 
    • Թուրքիա կամ Ռուսաստան. եթե մենք «կամ-կամ»-երի մեջ ենք, ինչպե՞ս ենք ընտրում ճիշտ «կամ»-ը։

      • Ադրբեջանական գազ գնելու պատրաստակամությունն ու դրա մասին հայտարարություններն ինքնակործանման, հակաբնական հակաքաղաքական քայլեր են։
      • 44-օրյա պատերազմը տեղի է ունեցել Թուրքիայի հովանու ներքո. մեր հանրությունը չի՞ տեսնում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, այնինչ թիրախավորում են Ռուսաստանին։ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների համընկնման փուլեր ևս եղել են, հայերը միշտ տուժել են ռուս-թուրքական բարեկամությունից, բայց հայերը տուժել են թուրքերի և այլ երկրների բարեկամությունից նույնպես։ Գուցե խնդիրը մե՞ր մեջ է, երևի մենք չենք կարողանում ճիշտ դիրքավորվել, սթափ գործել։ Հիմա նույնն է՝ ոչ պրոֆեսիոնալ իշխանությունները երկիրը տանում են կործանման, և սա մեծ ողբերգություն է։ Զարմանալի է, որ պրոֆեսիոնալ դիվանագետները չեն կարողանում պաշտպանել իրենց մասնագիտական մոտեցումը, ենթարկվում են իրեն «ժողովրդավարական» համարող մեկ անձի հրահանգներին։ Չե՞ն կարողանում բացատրել նրան «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» տերմինների տարբերությունը…
      • Ռուս-թուրքական «մեղրամիսը» գնալով անկում է ապրում:
      • Երկրում շատ են երկակի ստանդարտները, մի դեպքում՝ ատելության խոսք ասելու համար անձին կալանավորում են, մեկ այլ դեպքում՝ եկեղեցու ինստիտուտի, սրբազանների դեմ ատելության խոսք տարածելն ու քարոզելը հանցանք չի համարվում։ Այս իշխանություններն ասում են՝ օրենքի դիկտատուրա, բայց օրենքը հանում են և թողնում են միայն դիկտատուրան։ Բագրատ սրբազանի, մյուս սրբազանների,  44-օրյա պատերազմին մասնակցած հոգևորականների, Գանձասարն ազատագրած մարդկանց դեմ ուղղված արշավ են սկսել,  իսկ Գանձասարը հանձնած մարդուն ոչինչ չեն ասում։
      • Մեր եկեղեցին ունի ազգապահպան կարևոր գործառույթ, դարեր շարունակ մեր Եկեղեցին իր վրա է վերցրել պետությունը, հայրենիքը և ազգը փրկելու պատասխանատվությունը։ Եկեղեցին հենց կրիտիկական վիճակում պետք է իր վրա վերցնի ազգապահպան գործառույթ։ Այսօր քաղաքական համակարգն այնքան սնանկ է, որ եկեղեցին է իր վրա վերցնում երկիրը, ազգը փրկելու պատասխանատվություն։
      • Այս իշխանություններն այսօր անգամ ցեղասպանությունը կասկածի տակ դնելու քայլեր են կատարում։ Զարմանալի է, որ իշխող ուժի՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր լռությամբ ջնջում է իր բոլոր աշխատությունները, նրա մոտ ինքնության երկվություն է կարծես՝ ՔՊ-ականի և իրավաբանի։
      • Վրաստանում այսօր բացահայտ պայքար է գնում դրսից հեղափոխություն կազմակերպողների դեմ։ Վրաստանի իշխանությունները՝ վարչապետը, արևմտյան թմբիրից դուրս գալու, զարթոնքի փորձեր են կատարում։
      • Այն, ինչ տեղի է ունենում այսօր Տավուշում, դա մինի կապիտուլյացիա է։ Տավուշում տեղի ունեցողը սահմանազատում և սահմանագծում չէ։ Սահմանազատումը ենթադրում է համաչափություն, եթե ֆիքսում ես քո երկրի տարածքը 29.800, ապա սահմանազատումից հետո պետք է այդ տարածքը լինի։ Սահմանազատումը պետք է արվի այնպես, որ տեղի բնակիչների համար կենսական՝ կենցաղային, հոգևոր, անվտանգային և ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման խնդիրներ չառաջացնի։ Սա Հայաստանին ատելությամբ ու թշնամանքով պարտադրվող զիջում է։ Սա այս իշխանությունների հերթական դիվանագիտական ֆիասկոն է, հատկապես, երբ Փաշինյանն ասաց՝ եթե Կիրանցի դպրոցին և աշակերտներին վտանգ սպառնա, կարող են ծառ տնկել, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։ 
      • Իրենք գիտեն, թե ինչ են անում, բայց արդյո՞ք գիտակցում են, թե ինչ վնաս են հասցնում Հայաստանին։ Կա խնդիր, բայց իրենք չեն կարողանում խոստովանել, որ իրենք թույլ են։ Երբ ժամանակին այդքան դեմոնիզացնում էին Աշոտյանին, Շարմազանովին, նախկին նախագահներին, արդյո՞ք իրենք վաղը-մյուս օրը նրանց նման կարողանալու են Երևանի փողոցներով հանգիստ քայլել։

      Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>