Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների ու պատժամիջոցների բացակայություն Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր

Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։
Ընթերցողին տեղեկացնենք, որ Արման Թաթոյանը՝ որպես սահմանների կառավարման և անվտանգության հարցերով մասնագետ, աշխատել է ՄԱԿ-ում:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև

  • Սահմանազատումը բոլորովին այլ պրոցես է, այն, ինչ հիմա տեղի է ունենում Տավուշի մարզում, սահմանազատում չէ, այդ գործընթացը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքորեն հակադրվում է ՀՀ Սահմանադրության հիմքերին։ Տպավորություն է, որ մենք մկրատով կտրում ենք մեր երկիրը և ինչ-որ թղթային աշխատանք ենք կատարում: Մինչդեռ սահմանազատման գործընթացը պարտադիր ենթադրում է սահմանային բնակիչների կարիքների գնահատում, նրանց իրավունքների պաշտպանություն, նման գործընթացում անգամ մարդկանց ազգային ավանդույթները պետք է հաշվի առնվեն։ Սահմանազատում՝ նշանակում է բանակցություններ, հետազոտություն,  անգամ տարածքների փոխանակում։
  • Իշխանությունների նախաձեռնած սահմանազատման այս հակաիրավական գործընթացը լրջագույն ռիսկեր է պարունակելու, հետագայում որևէ տեղ չենք կարողանալու մեր քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, մեր երկրի շահերը պաշտպանել: Ի վերջո, անվտանգությունը մարդու հետ է կապված, մարդուց չես կարող կտրել անվտանգությունը։ Իսկ մեր երկրում այսօր մարդիկ չեն կարող ազատ և անվտանգ տեղաշարժվել։ 
  • Սահմանազատման կարևորագույն գործառույթներից է՝ ապահովել մարդկանց անվտանգությունը, այս գործընթացով մենք դա չենք ապահովում, հետևաբար, իշխանությունների բերած փաստարկը, թե քաղաքական պայմանավորվածությամբ են ապահովելու այդ հարցը, դա չի գործում և չի գործելու, բացի այդ՝ չի բխում ՀՀ շահերից։
  • Ադրբեջանին պետք չեն այդ տարածքները, ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ապահովում է իր հետագա առաջխաղացումը, նպատակը՝ լավ դիրքեր գրավի և վերահսկի Հայաստանում շարժը։ Այսինքն՝ Ադրբեջանն այստեղ ռազմավարական այլ նպատակներ է հետապնդում։ Ադրբեջանն առաջ է գալիս միայն զորքով։ Իսկ մենք կկարողանանք մեր քաղաքացուն պաշտպանել, ապահովել նրա անվտանգությունը միայն այն դեպքում, եթե բացառենք Ադրբեջանի զինված ներկայությունը։
  • Սահմանազատման այս գործընթացն ամբողջությամբ ապալեգիտիմ է, հակաիրավական, որովհետև դա անցկացվում է գաղտնիության պայմաններում։ 
  • Տավուշի մարզում Ադրբեջանի թիրախում են հայտնվում Հայաստանի ռազմավարական օբյեկտները։ Գործընթացն իրականացվում է առանց իրավական հիմնավորումների և ամեն ինչ բացառապես արվում է մեր անվտանգության հաշվին։
  • Ադրբեջանը չի պատրաստվում դուրս գալ Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից, Տավուշից։ Այսօր թեև հանրային ողջ քննարկումը Տավուշի շուրջ է, բայց մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ նաև մյուս Հայաստանի բնակավայրերում։ Այս ամենը կոպիտ սխալներով քաղաքական հայտարարությունների հետևանք է, ինչպես, օրինակ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը։
  • Գրանադայում արված հայտարարությունը պատերազմ հրահրող էր։ Պատահական չէր, որ հենց հաջորդ օրն Ալիևը սկսեց հստակ գյուղերի մասին խոսել, կամ, երբ հայտարարեց Ադրբեջանի 100 հազար քկմ տարածքի մասին, և նա, ակնհայտորեն, նկատի ուներ Հայաստանը։ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ այսօրվա Ադրբեջանը 1918 թվականի Անկախ Ադրբեջանն է, ուստի պատահական չի ասում Ալիևը, որ իրենց տարածքը 100 հազար քկմ է, որը ներառում է  հենց Հայաստանի տարածքը։ 
  • ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են քաղաքական իրենց իսկ նախորդ սխալները կոծկելու համար։ 
  • Ալմա Աթայի հռչակագիրն արհեստականորեն է բերվել բանակցությունների սեղանին դրվել և ընդհանրապես չպետք է կապ ունենար սահմանազատման այս գործընթացի հետ։ Այս փաստաթուղթն անիմաստ է, իրավական նշանակություն չունի և չի ունեցել։ ՀՀ առաջին նախագահը դեռևս 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելուց հետո էր մեկնաբանել, որ այս փաստաթուղթն ընդամենը քաղաքական նշանակության է, դրա վրա որևէ մեկը հույս էլ չի դրել։
  • Արծվաշենը եթե անգամ մեզ հանձնեն, անվտանգության տեսանկյունից ի՞նչ ենք անելու, իսկ Տավուշի գյուղերը հանձնելով՝ Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս սեպաձև մխրճվելու մեր տարածքների մեջ։
  • Սահմանային անվտանգության հարցերը չի կարելի առանձնացնել խաղաղության գործընթացից, հակառակ դեպքում դա խաղաղություն չէ, և անիմաստ է այդ գործընթացը։ Սահմանային անվտանգությունը պետք է պարտադիր բաղադրիչ լինի այս ամբողջ գործընթացին։
  • Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ իշխանությունների կոպիտ սխալների արդյունք է։ Այսօր Ադրբեջանի ունեցած առավելությունները ՀՀ իշխանությունների, պաշտոնյաների տարբեր հայտարարությունների արդյունք է։
  • Ներքին Հանդում հենց հիմա էլ կրակոցներ են հնչում, մինչդեռ իշխանությունները հայտարարում էին, թե Սյունիքն անվտանգ է։ Այլընտրանքային ճանապարհներ են շատ արագ կառուցում՝ մեր բնությանը վնաս տալով, մեր բնության հաշվին, հիմա այդ ճանապարհները բացարձակ չեն գործում։

    • Այս ամենը Ադրբեջանի իշխանությանը նվեր է, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են հայտարարել ու պնդել իրենց որդեգրած ամեն ինչ կոծկելու քաղաքականությունը։
    • Տավուշում սահմանին առաջին սյունը քաղաքական նպատակներով դրվեց, այնինչ պետք է դեմարկացիան արվեր դելիմիտացիայի հիմքի վրա, այսինքն՝ սահմանների նկարագրության հիմքի վրա, մանրակրկիտ քննարկումների արդյունքում։ Այս հակաիրավական, ապալեգիտիմ գործընթացը ՀՀ իշխանությունները պատում են քաղաքական կեղծ շղարշով։
    • 2022 թվականին վարչապետի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման հանձնաժողովը, այսինքն՝ անհատական ակտով, որը սահմանում է վարքագծի կանոններ, որը վերաբերում է ակտում ներառված անդամներին՝ անհատապես։ 2023 թվականին էլ Կառավարության որոշմամբ հաստատվել է անհատական ակտով ստեղծված հանձնաժողովի աշխատակարգը։
      • Այս իշխանություններն իրավունքը, օրենքները ծառայեցնում, հարմարեցնում են քաղաքականությանը։ 
      • Ադրբեջանը սրանով չի սահմանափակվելու, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է ուզելու, և, որպեսզի դա չլինի՝ ՀՀ իշխանությունները պետք է վեր կանգնեն քաղաքական շահերից։ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում ՀՀ ողջ տարածքի նկատմամբ իր իրավունքների հարցը։ Օգտագործելով և մանիպուլացնելով պատմական փաստերը՝ լեգիտիմացնում են իրենց պատկերացումները և Սևանը, Սյունիքը, Երևանը ներկայացնում են՝ որպես ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանն ադրբեջանցիների վերադարձի հարցը կապում է իրենց պատկերացրած պատմության հետ։ Միջազգային հանրությանը մոլորեցնելով՝ ակտիվ և հետևողական քարոզչություն է իրականացնում Ադրբեջանը՝ միաժամանակ արտաքին աշխարհի համար խաղաղության շղարշ ստեղծում։ 
      • ՀՀ իշխանությունների հայտարարություններով ուղեկցվող սահմանազատման սկսած այս  հակաիրավական գործընթացը ձեռնտու է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ 
      • Շուռնուխ գյուղում քաղաքացի Ստյոպա Մովսիսյանին ՀՀ կադաստրի մարմինն է վկայական տվել, բայց նրա տունը երկու մասի է բաժանվել. մի մասը՝ Հայաստանում, մյուս մասը՝ Ադրբեջանում։ 
      • Սյունիքում այսօր նույն վիճակն է, մենք այնտեղ չունենք անվտանգային ապահովություն, ճանապարհային հաղորդակցություն, որը տեղի է ունեցել այս կառավարության սխալ քաղաքական դիսկուրսի արդյունքում։

      Մանրամասն՝ տեսանյութում:



 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>