Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները

«Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին Տավուշում ծավալվող պայքարն ու Բագրատ Սրբազանի անձը վարկաբեկելու գործին են լծվել ոչ միայն ՔՊ-ականները, նրանց լրատվամիջոցները, այլև որոշ դերասաններ։ Օրինակ՝ Հովհաննես Դավթյանը, ով հանրությանը հայտնի է կենցաղային հումորով ու նմանակումներով, ով շուն է անվանել իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին: Վերջինս ընդամենը բարձրացել էր բեմ եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հովհաննես Դավթյանը ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե այս երիտասարդը վճարվել է ակցիա անելու համար, ու իրեն նման հայտարարություն անելու հիմք է տվել  այն, որ «երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն արդեն փաստաբանը սպասում էր»։ 

Մեկ այլ դերասան՝ Սերգեյ Դանիելյանն իրեն ավելի մեծ դեր է վերապահել, նա ուղիղ եթեր էր մտել՝ փորձելով հանրությանը համոզել, որ գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնում է, իրապես թուրքական են, ու տավուշցիների աղմուկը կազմակերպված սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի դեմ․

«Երեկ մի կին մոտեցավ ինձ, ասեց՝ պարոն Դանիելյան, բա ի՞նչ ա ըլնելու էդ Տավուշի մարզի գյուղերի հալը, բա որ տվեցին, բա էդտեղի ժողովուրդը ոնց պտի ապրի, ինչ պտի անի, բա դրանց տների հարցը ո՞վ ա լուծելու և այլն։ Գիտեք՝ էնքան հետաքրքիր էր, որ էդքան խոսալուց հետո էլի մարդկանց թվում ա, թե էնտեղ մարդիկ են ապրում, որ հիմա էդ գյուղերը հանձնել են և էդ մարդիկ պետք ա իրենց տան հարցերը հոգան։ Քանի  անգամ ասվել ա, որ դրանք ադրբեջանական գյուղեր են ու էնտեղ մարդ չի ապրում և այլն, բայց մեր դեմ տարվում ա շատ լուրջ տեղեկատվական պատերազմ հիմա։ Նույն հարցը ինձ Փարիզում տվեցին, էնտեղ էլ բացատրեցի, որ դուք երևի մենակ «ընդդիմադիր» մամուլն եք լսում, բայց իրականում էդտեղ մարդ չի ապրում ու դրանք իսկապես թուրքական գյուղեր են՝ լքված, 90-ականների գրաված»,- ասում է Սերգեյ Դանիելյանը։ 

Բացի նշվածներից ակտիվացել են նաև տարբեր տեսակի «զորացրված քաղաքագետներ», «բլոգերներ», «Սիվիկի դավիթներ», «ՔՊ-ահպատակ երգիչ- երգչուհիներ» և այլն, որոնք հանրությանը փորձում են համոզել, որ Փաշինյանը թուրքերին իրենց հողն է տալիս, որ այդ հողերում մարդ չի ապրում, իսկ Բագրատ Սրբազանն ու ճանապարհ փակած տավուշցիները «ռըսի ագենտ» են, որոնք Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստանում` ռուբլով։ 

Թատերագիր Վահրամ Սահակյանին հարցրեցինք՝ ո՞վքեր են այս մարդիկ, ինչո՞ւ են նման հայտարարություններ անում, ու փորձում արդարացնել այն, ինչն ուղղակի արդարացնել չի կարելի․

«Ես՝ ինքս ունեմ տեսանյութեր տարբեր հարթակներում՝ նվիրված Ձեր ասած անձանց, ու այդ տեսանյութերի մեջ ես ասում եմ, թե նրանք ծագումով ովքեր են։ Ծագումով՝ այսինքն արյունով, ծնունդով, ընտանիքով և այլն։ Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են, որոնք, ինչքան գիտեմ, մեծ գումարներ չեն էլ ստանում, որովհետև իրենք մեծ գումար երբևէ չեն էլ տեսել, որ ստանան։ Ինչքան գիտեմ՝ սրանց քարտերի մեջ գցում են 100-ից 200 դոլար, այսինքն՝ այնպիսի փող, որ նորմալ աշխատող մարդու համար այդ գումարը կլինի, թե չի լինի, մեծ նշանակություն չունի, իսկ իրենք կարոտ են այդ փողին։ Այդ ամեն ինչը գալիս է իրենց արյունից ու իրենց ծագումից, իրենց կեղտոտ ընտանիքներից»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․

«Քանի որ ես գրել եմ «Ժամանակակից հայոց պատմություն» գիրքը, ես ուսումնասիրել եմ նաև ընդհանուր հայոց պատմությունը, և բոլորի համար ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ հայոց պատմության մեջ Ձեր նշածների նման դավաճաններ ոչ մի դարում չեն եղել։ Եթե վերցնենք ինչ-որ հայտնի դեմքերի, օրինակ՝ Վասակը կամ Պետրոս Գետադարձը և այլն, սրանք այսօրվա էս դավաճաններին սպասարկողների մոտ անմեղ, նորածին երեխեք են։ Սրանք հանգիստ, բոլորի աչքի առաջ կատարում են դավաճանական գործողություն, առանց հաշիվ տալու, որ այս ամենն ինչ-որ մի օր ավարտ է ունենալու, իսկ ավարտ ունենալուց հետո ես չեմ կարծում, որ նրանք և նրանց  ընտանիքի անդամների վիճակը նախանձելի կլինի, որովհետև, այսպես թե այնպես, նրանց անորակ երեխաներն ամեն օր լսելու են «ծախվածի վաստակ» արտահայտությունը։ Ինչպես հասկացաք «ծախված» բառը փոխարինվելու է ավելի գեղեցիկ բնորոշումներով, որոնք առավել ևս վերաբերում են իրենց հայրերի բարոյաէթիկական կերպարին»,- ասաց Սահակյանը։ 

Հատուկ Սերգեյ Դանիելյանի համար նորից նշենք, որ եթե Տավուշում Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները, ապա Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվելու ադրբեջանական զորքի կողմից, իսկ արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվելու է գրեթե սահմանագծին` ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո եւ մարդիկ չեն կարողանալու այցելել։ Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Թվարկվածը սպասվելիք աղետների միայն չնչին մասն է, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները։ Եւ կարճ ժամանակ հետո այդ գյուղերում մարդ չի ապրելու, որովհետեւ անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանալու: Մարդիկ հենց այս հեռանկարը կանխելու համար են փողոց դուրս եկել: Իսկ նրանց պայքարը նսեմացնողներն իշխանության պարզ գործիքներն են եւ ծառայում են նրանց ծրագրերի իրականացմանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>