Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Դիտել նաև
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա
Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ
«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել ՀԱԵ կալանավորված քահանաներին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է. «Այսօր՝ Երեքշաբթի, 30 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին անոնք խորհրդակցեցան Հայաստանը յուզող ներկայ խնդիրներուն ու տագնապներուն շուրջ:
Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղութեամբ հայ եկեղեցւոյ անխախտ յանձնառութիւնը:
Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն:
Միաժամանակ, Հայրապետները ընդգծեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու անհրաժեշտութիւնը, յատկապէս ներկայ տագնապալից օրերուն:
Նորին Սրբութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապէս Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանուէր կեցուածքներուն եւ կատարած աշխատանքներուն համար»:

